Անցնել բովանդակությանը

Արևորդի 2026

19–30 Հոկտեմբերի 2026Երևան6 վայր46 ֆիլմ

Կենսաբազմազանություն։ Յուրաքանչյուր տեսակ իր պատմությունն ունի

«Արևորդի» 14-րդ միջազգային բնապահպանական փառատոնը նվիրված է կենսաբազմազանության պահպանությանը։ Փառատոնի ֆիլմերն ու միջոցառումներն անդրադառնում են կենսաբազմազանության կորստին, բնության վրա մարդու ազդեցությանը և Հայաստանում, Հարավային Կովկասում ու ամբողջ աշխարհում բնության պահպանության ու վերականգնման աշխատանքներին։

Բացման ֆիլմ

Ջեյն Գուդոլ. հույսի աղբյուրներ

Ջեյն Գուդոլ. հույսի աղբյուրներ

David Lickley

2023 · 45 ր · Վավերագրական

Հենվելով աշխարհի ամենահայտնի ժամանակակից էթոլոգ և բնապահպան Ջեյն Գուդոլի տասնամյակների աշխատանքի վրա՝ «Jane Goodall: Reasons for Hope»-ը մեզ տանում է ոգեշնչող ճանապարհորդության աշխարհով մեկ։ Ֆիլմը ներկայացնում է հուսադրող պատմություններ, որոնք մարդկանց կմղեն դեպի լավը փոխելու իրենց շրջապատող աշխարհը։

Լիամետրաժ բնապահպանական ֆիլմեր (մրցույթ)

Կորուսյալ դրախտ

Կորուսյալ դրախտ

Laurie Sumiye

2025 · 1 ժ 29 ր · Անիմացիոն ֆիլմ · Վավերագրական

A PARADISE LOST-ը պալիլա կոչվող դեղին թռչնի հմայիչ, բայց նաև ցնցող պատմությունն է։ Այն պատմում է «Պալիլան ընդդեմ Հավայների» շրջադարձային դատական գործի մասին, երբ բնությունը մարդկությանը դատարան կանչեց՝ անհետացումից փրկվելու համար։ Պատմությունը ներկայացնում է Անուենուե անունով անիմացիոն պալիլան, որի շահերն էին պաշտպանվում 1979 թվականի դատավարություններում։ Իրավական պայքարում անհետացող տեսակների պաշտպանության մասին օրենքը գործիք դարձավ մամանեի անտառները պահպանելու համար, որտեղ 2 500 պալիլա սննդի համար մրցում էր մարդկանց բերած ոչխարների ու այծերի հետ։ Անուենուեն պատմում է, թե ինչպես հաղթեցին դատարանում, բայց այդպես էլ չազատվեցին վտանգից. 2024 թվականին մնացել էր ընդամենը 300 պալիլա։ Այսօր բնիկ հավայացի մի բնապահպան պայքարում է նրանց փրկության համար, մինչ կլիմայի փոփոխությունը, անտառային հրդեհները, ներմուծված գիշատիչները, հիվանդություններն ու պետական անտարբերությունն ավելի են սրում սպառնալիքները։

Planètes

Planètes

Momoko Seto

2026 · 1 ժ 16 ր · Անիմացիոն ֆիլմ · Ֆանտաստիկա · Ընտանեկան

Two dandelion balls are the only survivors of a series of nuclear explosions that are destroying the Earth. At the end of their odyssey, they will find a new soil for the survival of their species.

Անտառի դուստրերը

Անտառի դուստրերը

Otilia Portillo Padua

2026 · 1 ժ 35 ր · Վավերագրական

«Daughters of the Forest»-ը փոխկապակցվածության պատմություն է՝ մարդկանց ու սնկերի, տեսանելիի ու անտեսանելիի, սերնդեսերունդ փոխանցվող գիտելիքի ու ժամանակակից գիտության միջև։ Գիտաֆանտաստիկ այս վավերագրական ֆիլմը մեզ խորասուզում է Մեքսիկայի երկու բնիկ համայնքների ու անտառներում աճող սնկերի աշխարհը։ Անսպասելի բացահայտումներով և երբեմն ենթադրություններով լի այս ճանապարհը հրավիրում է վերաիմաստավորելու, թե ինչպես են մեր աշխարհն ընկալում ու վերապրում նրա թե՛ մարդկային, թե՛ մյուս բնակիչները։

Օվկիանոսի խորքերում. լատիմերիաների թագավորությունը

Norio Matsumura

2025 · 51 ր

Դեյվիդ Աթենբորոն հայացքն ուղղում է օվկիանոսի խորքերը՝ պատմելու ցելականտի մասին՝ մի նախնադարյան ձկան, որը 400 միլիոն տարի թաքնված է եղել այնտեղ։ Նրա շարժումները կարևոր հուշումներ են տալիս ծովից ցամաք կյանքի անցման մասին և բացահայտում էվոլյուցիայի ու գոյատևման գաղտնիքները։

Առևտրային գաղտնիք

Առևտրային գաղտնիք

Abraham Joffe

2025 · 1 ժ 40 ր · Վավերագրական · Թրիլեր

Trade Secret-ը հետևում է երեք անսպասելի դաշնակիցների, որոնք միավորվել են՝ սպիտակ արջերին միջազգային առևտրից պաշտպանելու համար։ Վեց տարվա ընթացքում 13 երկրում նկարահանված ֆիլմը բացահայտում է, թե ինչպես են ամեն տարի հարյուրավոր սպիտակ արջեր պաշտոնական թույլտվությամբ վաճառվում համաշխարհային շուկայում։ Բայց հետաքննության խորացմանը զուգընթաց ի հայտ է գալիս մի մտահոգիչ իրողություն. նրանք, ում վստահված է տեսակի պաշտպանությունը, հնարավոր է՝ իրենք էլ ներգրավված են այդ առևտրում։ Ֆիլմը հրատապ հարցեր է բարձրացնում այն մասին, թե ինչպես ենք պաշտպանում խոցելի վայրի կենդանիներին մի աշխարհում, որտեղ պահպանության ու շահագործման սահմանները գնալով աղոտանում են։

Կարճամետրաժ բնապահպանական ֆիլմեր (մրցույթ)

ՉանչաՀրաշ պատմություն

ՉանչաՀրաշ պատմություն

Lucie Machin

2026 · 22 ր · Վավերագրական

Պատմողը Լոուեննան է՝ եվրոպական մի օմար։ Ֆիլմը հետևում է բազմացման կենտրոնում նրա անցած ճանապարհին, ինչպես նաև նրա սերնդին, որը կյանքի առաջին շրջանն անցկացնում է այնտեղ՝ մինչև օվկիանոս բաց թողնվելը։ Լոուեննայի աչքերով ծանոթանում ենք նաև նրա տեսակի պահպանությանը նվիրված մարդկանց, այդ թվում՝ Քորնուոլից ձկնորս Դեն Գիլբերթին և կենտրոնի բազմացման աշխատանքների ղեկավար Բեն Մարշալին։

Նպաստելով բնության վերականգնմանը

Նպաստելով բնության վերականգնմանը

Marco Lambertini

2025 · 30 ր

Becoming Nature Positive-ը իր տեսակի մեջ առաջին նոր, 30 րոպե տևողությամբ ֆիլմն է, որը ստեղծել է Nature Positive Initiative-ը՝ Open Planet Studios-ի համատեղ արտադրությամբ։ Այն համախմբում է կայուն զարգացման համաշխարհային համայնքի առաջատար մասնագետներին։

Չուուրաա

Չուուրաա

Evgenia Arbugaeva

2026 · 17 ր · Վավերագրական

Սիբիրյան Արկտիկայի վայրի բնության մեջ սախա բնիկ ժողովրդի ներկայացուցիչ, հնէաբան Այսեն Կլիմովսկին իջնում է հալվող հավերժական սառցույթի խորքերը և հնագույն մի արարածի որոնումներում անցնում առասպելական ստորերկրյա աշխարհով։ Առասպելաբանության ու գիտության սահմանագծին ծավալվող այս ճանապարհին՝ նեղ ու վտանգավոր քարանձավների միջով, Այսենին ուղեկցում է սախա ժողովրդի էպիկական պատումների ավանդույթից ոգեշնչված բանաստեղծական խոսքը։

Հող

Martin Cooper

2025 · 10 ր

Կլիմայի փոփոխությունն ավելի ու ավելի է փոխում մեր աշխարհը։ Տարբեր մայրցամաքներում ապրող երկու արվեստագետներ՝ Նի Օբոդայը Գանայից և Նակաջիմա Հիրոյուկին Ճապոնիայից, պատմում են, թե ինչպես է իրենց ստեղծագործություններում արտացոլվում «LAND» հասկացության՝ իրենց համար ունեցած իմաստը։

Եղնիկին նման ընկերս

Եղնիկին նման ընկերս

Malek Eghbali

2025 · 14 ր · Անիմացիոն ֆիլմ

Պատմություն մարդկանց մասին, որոնք բնությանն են նման։

Տառապանք և ընտրության այլ հնարավորություններ

Տառապանք և ընտրության այլ հնարավորություններ

Samuel Lucas Allen

2026 · 10 ր

Աշխարհը կլիմայի փոփոխությունից շիկանում է։ Մի քաղաքական գործիչ թողնում է, որ այն այրվի։ Մի երիտասարդ զույգ իմանում է, որ երեխայի է սպասում։ Ի՞նչ պիտի անեն, եթե այդ քաղաքական գործչին գտնեն մենակ ու հազիվ շնչելիս։ «Misery & Other Choices»-ը սև հումորով կարճամետրաժ դրամա է, որը հարցնում է՝ ի՞նչ կանեք, երբ աշխարհը կրակի մեջ լինի։

Վոլանտիր Փոյնթի պինգվինները

Վոլանտիր Փոյնթի պինգվինները

Derek Robitaille

2025 · 17 ր · Վավերագրական

Penguins of the Point-ը կարճամետրաժ վավերագրական ֆիլմ է, որը մոտիկից ներկայացնում է Ֆոլքլենդյան կղզիների Վոլանթիր Փոյնթում ապրող արքայական, պապուական և մագելանյան պինգվիններին։ Ռեժիսոր Դերեկ Ռոբիթայլը հետևում է այս երեք տեսակների առօրյային՝ ինչպես են նրանք կեր հայթայթում, դիմանում խստաշունչ եղանակին ու մեծացնում ձագերին։

Վտանգավոր ճանապարհներ

Վտանգավոր ճանապարհներ

Jonas Steiner

2026 · 6 ր · Վավերագրական

Ամեն տարի հազարավոր դոդոշներ դժվարին ճանապարհ են անցնում՝ բազմանալու համար վերադառնալով այն ջրերը, որտեղ ծնվել են։ Ճանապարհին նրանք ստիպված են հաղթահարել բազմաթիվ վտանգներ՝ բանուկ ճանապարհներից մինչև այլ խոչընդոտներ, որոնք նրանց ուղևորությունը վերածում են գոյատևման պայքարի։

Ժայռոտ ավազան

Ժայռոտ ավազան

Dan McKay

2025 · 17 ր · Վավերագրական

Rock Pool-ում դիտողին հրավիրում ենք լուռ հանդիպումների մի աշխարհ, որը ուշադրություն է պահանջում, անշտապ դիտողին բացահայտումներ պարգևում և, հուսով ենք, հիացմունք արթնացնում մեր շուրջը թաքնված կյանքի ռիթմերի հանդեպ։

Ջրանցք. կյանքն ավազանի խորքերում

Ջրանցք. կյանքն ավազանի խորքերում

Arthur de Bruin

2025 · 11 ր

Սովորական հոլանդական ջրանցք. հազիվ թե երկրորդ անգամ նայելու ցանկություն առաջացնի։ Բայց ավելի ուշադիր նայողները բացահայտում են կյանքով ու բարդ փոխկապակցվածությամբ լի հարուստ էկոհամակարգ։ Հոլանդական ջրանցքի մակերևույթի տակ մի թաքնված աշխարհ կա։ Բնության մասին այս կարճամետրաժ ֆիլմում հետևում ենք ձկների, միջատների ու թռչունների կյանքին տարվա եղանակների հերթագայության ընթացքում՝ ձմռան լռությունից մինչև ամռան առատություն։ SLOOT-ը մարդու ձևավորած լանդշաֆտի կենսաբազմազանությանը նվիրված ձոն է։

Երկարատամ ձուկը. փրկելով արկտիկական ծովերի անտառները

Երկարատամ ձուկը. փրկելով արկտիկական ծովերի անտառները

Ismaele Tortella

2026 · 20 ր · Վավերագրական

Մի իտալացի լուսանկարիչ տեղափոխվում է Հյուսիսային Նորվեգիա՝ իր հետ տանելով մի երազանք. ուսումնասիրել Արկտիկայի սառցե ջրերն ու ջրիմուռների փարթամ անտառներում նկարահանել այդ ջրերի խորհրդանիշ ատամնաձկանը։ Բայց ջրի տակ նրան սպասում է դաժան իրականություն՝ մերկացած ծովի հատակ, որտեղ երբեմնի ծաղկուն ստորջրյա անտառները գրեթե անհետացել են։

ՏԱՍԲԱՔԱ

ՏԱՍԲԱՔԱ

Saxon Bosworth

2025 · 10 ր

«TASBAQA»-ով մեր նպատակն էր ցույց տալ Ուստյուրտի սարահարթի՝ ընդարձակ, դաժան պայմաններով ու քիչ հայտնի էկոհամակարգի, և միջինասիական կրիայի՝ իր միջավայրին հմտորեն հարմարված ու արտասովոր դիմացկուն վայրի կենդանու համակեցությունը։

Ֆերմերի աղջիկը

Ֆերմերի աղջիկը

Melissa Bloom

2026 · 13 ր

Մելիսան Մոնտանայի Քալիսփել քաղաքում գործող The Sisters Bloom բնապահպանական մոտեցմամբ կադր առ կադր անիմացիայի ստուդիայի հիմնադիրն է։ Հոլիվուդում մի քանի տարի աշխատելով այնպիսի նախագծերի վրա, ինչպիսիք են Adult Swim-ի Robot Chicken-ը և Դեյվիդ Օ. Ռասելի American Hustle-ը, նա հեռացավ այդ միջավայրից ու քրոջ հետ սկսեց մարմնի ու հոգու առողջացման ուղին՝ սեփական փորձով հասկանալով, որ մարդու առողջությունն անմիջականորեն կապված է շրջակա միջավայրի հետ։ Մելիսան գիտակցեց, որ խնդիրը կադր առ կադր անիմացիան չէ, այլ ոլորտում ընդունված նյութերն ու աշխատանքի եղանակները։ Նրա նպատակն է փոխել ոլորտը՝ թունավոր նյութերն ու ռեսուրսներ վատնող մեթոդները փոխարինելով էկոլոգիական այլընտրանքներով։

Ջոն Բարթոնի անվան բնության պահպանության մրցանակ

Չոր արևադարձային անտառները

Չոր արևադարձային անտառները

Juan Pablo Donoso Alliende

2025 · 17 ր

Հիասթափության ու հույսի միջև իր ճանապարհն է անցնում Խուան Կառլոսը։ Այս 47-ամյա կուբացին իրեն նվիրել է անհետացող բուսաշխարհի նմուշները հավաքելուն ու բազմացնելուն։ Հետևելով դիմադրության նրա քայլերին՝ տեսնում ենք, թե ինչպես են կյանքի համար նոր հնարավորություններ տարածվում վերքերով լի երկրում ու մոլորակում։

Հիլզուիկ. մակընթացության ետևում

Հիլզուիկ. մակընթացության ետևում

Roman Willi

2025 · 43 ր

Hillswick: Beyond the Tides-ը հուզիչ ու տեսողականորեն տպավորիչ վավերագրական ֆիլմ է Ջան և Փիթ Բևինգթոնների կյանքի մասին։ Հիլսվիքի վայրի կենդանիների փրկության կենտրոնում նրանց 40-ամյա աշխատանքը փոխել է Շեթլանդյան կղզիների մոտեցումը վայրի բնության պահպանությանը։ 2023 թվականին փրկված և ինն ամիս հոգատար խնամքով վերականգնված Օտտո ջրասամույրի պատմության միջոցով ֆիլմը միահյուսում է Բևինգթոնների անգնահատելի ժառանգությունն ու Շեթլանդի անկրկնելի բնությունը։ 2024 թվականին Ջանի մահից հետո Hillswick: Beyond the Tides-ը դառնում է ոչ միայն նրա հիշատակին նվիրված ֆիլմ, այլև գործելու կոչ՝ ապահովելու, որ կենտրոնն ու դրա մարմնավորած արժեքները շարունակեն ապրել ու զարգանալ նաև գալիք տարիներին։

Պարոն Ապոլիներ. բնության պահապանը

Պարոն Ապոլիներ. բնության պահապանը

Garth Kingwill

2026 · 5 ր

Նդոհուդու Ապոլիներն իր կյանքը նվիրել է Կամերունում որսագողերից ու վայրի կենդանիների ապօրինի առևտրից փրկված շիմպանզեների և գորիլաների խնամքին։

Ձյունահովազ քույրերը

Ձյունահովազ քույրերը

Andrew Lynch

2025 · 1 ժ 33 ր · Վավերագրական

SNOW LEOPARD SISTERS-ը ոգեշնչող պատմություն է Հիմալայների ամենամեկուսացած անկյուններից մեկում ապրող երկու բնիկ կանանց անսպասելի, բայց ամուր ընկերության մասին։

Երիտասարդների ձայնը՝ հանուն կենսաբազմազանության – վավերագրական ֆիլմեր (մրցույթ)

Աստղաբույլեր՝ ծովի հատակին

Աստղաբույլեր՝ ծովի հատակին

Addie Akina Knoll

2026 · 13 ր · Վավերագրական

17-ամյա մի կինոռեժիսոր միանում է Մալդիվներում աշխատող հետազոտական խմբին՝ վավերագրելու, թե ինչպես է համաշխարհային զբոսաշրջության կենտրոնում ավելի ու ավելի դժվար դառնում անհետացման վտանգի տակ գտնվող կետաշնաձկների պաշտպանությունը։

Փոխկապակցված կյանք

Katherine Hee-Yeon Tae

2026 · 5 ր

Դեռահաս մի աղջիկ բացահայտում է իր առօրյան օվկիանոսին կապող շոշափելի թելը։ Ֆիլմը հետևում է կարմիր փուչիկի ճանապարհին՝ տոնական պարագաների խանութում աղջկա ձեռքից մինչև վերջնակետը՝ ծովային կրիայի ստամոքսը։ Այն քանդում է «անհետանալու առասպելը»՝ հարմար այն պատրանքը, թե առարկան դադարում է գոյություն ունենալ, հենց որ դուրս է գալիս մեր տեսադաշտից։ «Entangled»-ը ցույց է տալիս, որ մեր դեն նետած իրերն իրականում երբեք չեն անհետանում․ դրանք պարզապես այլևս մերը չեն, մինչև շրջանը փակվում է, և մենք ստիպված ենք լինում դրանք հետ քաշել դեպի մեզ։

VANA OLI (Անտառի լույսը)

Sitara Arul Karthikeyan

2025 · 8 ր

Բնության լուսանկարիչ երիտասարդ ու եռանդուն Սիտարան տեսնում է լուսատտիկների շողարձակման մի ապշեցուցիչ լուսանկար։ Նա ճանապարհ է ընկնում՝ ինքն էլ նման կադր որսալու։ Որոնումները նրան տանում են Արևմտյան Գաթերի բլուրները, բայց կախարդանքի փոխարեն նա գտնում է մարող մի աշխարհ, որտեղ լուսատտիկները գնալով պակասում են, իսկ լույսի աղտոտումը խամրեցնում է բնապատկերը։ Տեղացիների հետ զրույցներն ու բնության նուրբ հավասարակշռության վրա մարդու ազդեցության մասին բացահայտումները փոխում են նրա նպատակը։ Կատարյալ մեկ լուսանկար գտնելու ցանկությունը դառնում է բացահայտումների, գիտակցման ու բնության պահպանության ավելի խոր ճանապարհ։ Ի վերջո Սիտարան ոչ միայն կադր է որսում, այլև գտնում է մի պատմություն, որը պետք է պատմել։

Մրցույթից դուրս։ Բնապահպանական կրթություն և իրազեկում

Սևանիկ ինչ-որ մի տեղ

Սևանիկ ինչ-որ մի տեղ

Hayk Hovyan

24 ր

Սևանիկը վիշապների հնագույն տոհմի վերջին ողջ մնացած ներկայացուցիչն է, որը ծնվել է Սևանա լճի խորքերում թաքնված ձվից։ Իր հավատարիմ ընկեր Ամպի խնամքի ու պաշտպանության ներքո մեծացող փոքրիկ վիշապը բացահայտումների ճանապարհ է անցնում՝ ճանաչելով աշխարհը, ընկերությունն ու բնության փխրուն հավասարակշռությունը։ Ընկերների հետ Սևանիկն ուսումնասիրում է լիճն ու շրջակայքը՝ բախվելով իրենց տանը սպառնացող բնապահպանական խնդիրների։ Աղտոտումը, թափված աղբը, վնասված կենսավայրերն ու փոփոխվող կլիմայական պայմանները կենդանիներին ներկայանում են որպես տարօրինակ ու խորհրդավոր վտանգներ, որոնք խախտում են բնության ներդաշնակությունը։

Սթիվ Զիսուի ծովային կյանքը

Սթիվ Զիսուի ծովային կյանքը

Wes Anderson

2004 · 1 ժ 59 ր · Արկածային · Կատակերգություն · Դրամա

Հայտնի օվկիանոսագետ Սթիվ Զիսուն երդվել է վրեժ լուծել իր անձնակազմի անդամներից մեկին խժռած հազվագյուտ շնաձկից։ Նրա մշտական թիմին նավի վրա միանում են Նեդը, որը կարծում է, թե Զիսուն իր հայրն է, և Ջեյնը՝ ամուսնացած տղամարդուց հղի լրագրողը։ Նրանք ծով են դուրս գալիս՝ շարունակ բախվելով ծովահենների, իսկ երբեմն էլ, գուցե ավելի ցավոտ, Զիսուի անցյալից հայտնվող մարդկանց, այդ թվում՝ կնոջը՝ Էլեոնորին, որի հետ օտարացել են։

Սիլյանի հեքիաթ

Սիլյանի հեքիաթ

Tamara Kotevska

2025 · 1 ժ 20 ր · Վավերագրական

Ֆիլմը ներշնչված է Սիլյան անունով տղայի մասին ժողովրդական հեքիաթից, որը հոր հետ վիճելուց հետո արագիլ է դառնում ու հեռանում տնից։ Այն պատմում է մի հողագործի և սպիտակ արագիլի միջև ձևավորված կապի մասին։

Ձյունահովազ (Թավշյա թագուհի)

Ձյունահովազ (Թավշյա թագուհի)

Marie Amiguet

2021 · 1 ժ 32 ր · Վավերագրական

Տիբեթյան բարձրավանդակի բարձունքներում՝ չուսումնասիրված հովիտների միջով, վայրի բնության լուսանկարիչ Վենսան Մյունիեն ճանապարհորդ ու գրող Սիլվեն Տեսոնին տանում է հազվագյուտ կենդանիների որոնման՝ հույս ունենալով տեսնել նաև ձյունահովազին՝ մեծ կատվազգիներից ամենադժվար նկատելիներից մեկին։ Ճանապարհին նրանք մտորում են մարդու տեղի մասին՝ իրենց առջև բացվող հիասքանչ բնապատկերների ու հանդիպող կենդանիների աշխարհում։

Վայրի Լոնդոն

Վայրի Լոնդոն

Joe Loncraine

2026 · 58 ր · Վավերագրական

Աշխարհով մեկ ճամփորդություններին նվիրած մի ամբողջ կյանքից հետո աշխարհի ամենահայտնի բնագետն իր հայացքն ուղղում է տանն ավելի մոտ՝ բացահայտելու Անգլիայի նշանավոր մայրաքաղաքի վայրի բնությունը։ Լոնդոնում ապրած 75 տարիների ընթացքում սըր Դեյվիդը խորապես ճանաչել է քաղաքի բնական աշխարհը, և դժվար է պատկերացնել ավելի լավ ուղեկից՝ նրա կենդանական աշխարհի ամենազարմանալի գաղտնիքները բացահայտելու համար։ Նրա կյանքի հարյուրերորդ տարում նկարահանված այս անձնական ու հուզիչ ֆիլմը ճիշտ ժամանակին հիշեցնում է, թե ինչպես կարող են քաղաքները տուն դառնալ թե՛ մեզ, թե՛ վայրի կենդանիների համար։

Հատուկ ցուցադրություններ

Կեր ավելի շատ ծառեր

Կեր ավելի շատ ծառեր

Arne Focketyn

2026 · 1 ժ 20 ր · Վավերագրական

«Eat More Trees»-ը համախմբում է աշխարհի տարբեր անկյունների նորարարների՝ հետևելով գյուղատնտեսության նոր ուղի գտնելու նրանց որոնումներին։ Նրանց երազա՞նքը։ Սուպերմարկետների դարակները լցնել ագրոանտառային տնտեսություններից ստացված առողջ ու բազմազան մթերքներով։ Սա ուտոպիստական տեսլակա՞ն է, թե՞ նրանց կհաջողվի երկարատև փոփոխությունների խթան դառնալ։ Չէ՞ որ գյուղատնտեսության վերածնունդը կարող է ամբողջ գյուղեր փրկել լքվածությունից։

Բարև, աշխարհ

Բարև, աշխարհ

Anne–Lise Koehler

2019 · 1 ժ 1 ր · Ընտանեկան · Անիմացիոն ֆիլմ

Գետի ափին բազմաթիվ այլ կենդանիների կողքին ծնվում, ապրում ու միմյանց վարժվում են տասը տեսակների ներկայացուցիչներ... Ականջավոր բուն թև է առնում՝ երկրորդ անգամ ծնվելու և գիշերը ընտելացնելու համար։ Մեծ սուզակն այս ու այն կողմ է լողում իր ձկնորսական տարածքում՝ անհետանալով աչքից ու պարելով ջրիմուռների հետ։ Ալկիոնը ճանապարհ է ընկնում՝ արևի տակ իր տեղը գտնելու։ Եվրոպական ճահճային կրիան սահում է ջրի մակերեսով՝ ասես ժամանակին մարտահրավեր նետելով։ Իռլանդական չղջիկն ականջներով է տեսնում երեկոյի սիմֆոնիան։ Եվրոպական կուղբը՝ գետափերի շինարարը, չի կարող դիմադրել ծառերի բույրին։ Կրակե սալամանդրը բացահայտում է այս տարօրինակ հրաշքի՝ աշխարհի երկու երեսները։ Մեծ ջրցուլը՝ եղեգնուտների թռչունը, երազում է բռնել լուսինը։ Գայլաձուկը հույս ունի հսկա դառնալ՝ մեծ արկածներ ապրելու համար։ Եվ վերջապես՝ կայսերական ճպուռը, մի մարտիկ, որի զրահը կոփել է արևը։ Նրանք բոլորը բացականչում են՝ «Բարև՜, աշխարհ»։

Պատմություն. բուժելով Լապլանդիայի վերքերը

Պատմություն. բուժելով Լապլանդիայի վերքերը

Thomas Jackson

2022 · 1 ժ 27 ր · Վավերագրական

The large-scale textile artwork “Historjá” by Marakatt-Labba made a huge breakthrough when it was shown at documenta 14 in Kassel. The embroidery, depicting motifs from Sámi history, is also the starting point of Thomas Jackson’s documentary, which tells us about Sámi culture, whose history has been marked by a struggle against the majority population. The struggle has concerned the right to land and way of life, but also underlying this are two views of mankind and its relationship to nature. In Historjá – Stitches for Sapmí, historical events and mythological images are woven together with how climate change threatens contemporary reindeer herding and thus the existence of Sámi culture.

Ինչպես ապրել Երկրի վրա

Ինչպես ապրել Երկրի վրա

Fredi Devas

2026 · 1 ժ 36 ր · Վավերագրական

How to Live on Earth-ը ապագային միտված լիամետրաժ վավերագրական ֆիլմ է, որն ուսումնասիրում է բնության հետ մեր կենսական կապն ու դրա դերը մեր վաղվա օրվա համար։ Բենեդիկտ Քամբերբեթչի ներկայացմամբ այս յուրօրինակ «գործնական ուղեցույցը» նորարար ու ոգեշնչող պատմություններով և աշխարհի տարբեր անկյուններից տպավորիչ կադրերով ցույց է տալիս, թե ինչպես են մարդիկ սովորում համագործակցել բնության հետ՝ մեր ամենամեծ խնդիրները լուծելու համար։ Ջերմ, գրավիչ ու եռանդ հաղորդող ֆիլմը հույսով է նայում մի ապագայի, որին կարող ենք հասնել՝ ապագայի, որտեղ բնությունը ծաղկում է, իսկ մենք՝ նրա հետ։

Ջեյն Գուդոլ. հույսը

Ջեյն Գուդոլ. հույսը

Kim Woodard

2020 · 1 ժ 28 ր · Վավերագրական · Արկածային

Սա մի բացառիկ կնոջ պատմություն է, որը դարձավ կենդանիների բարեկեցության ու բնության պահպանության համաշխարհային խորհրդանիշ և ոչ միայն հույս ուներ աշխարհն ավելի լավը դարձնել, այլև իրագործեց դա՜։ Լայն ընդգրկմամբ այս վավերագրական ֆիլմը ներկայացնում է շիմպանզեների պաշտպանությանն ուղղված դոկտոր Գուդոլի քառասնամյա գործունեության հսկայական ժառանգությունը և ուրվագծում դրա շարունակությունը գալիք սերունդների համար։

Իմ հարևան Տոտորոն

Իմ հարևան Տոտորոն

Hayao Miyazaki

1988 · 1 ժ 26 ր · Ֆենտեզի · Անիմացիոն ֆիլմ · Ընտանեկան

Сестры Сацуки и Мэй переезжают вместе с папой в деревенский дом. Однажды девочки обнаруживают, что по соседству с ними живут лесные духи — хранители леса во главе со своим могущественным и добрым повелителем Тоторо. Постепенно Тоторо становится другом девочек, помогая им в их повседневных приключениях.

Նավշիքան՝ հողմերի հովտից

Նավշիքան՝ հողմերի հովտից

Hayao Miyazaki

1984 · 1 ժ 35 ր · Արկածային · Անիմացիոն ֆիլմ · Ֆենտեզի

Համաշխարհային պատերազմից հետո Քամիների հովիտ կոչվող ծովափնյա թագավորությունը մնում է Երկրի այն վերջին հենակետերից մեկը, որին դեռ չեն հասել թունավոր ջունգլիներն ու դրանք պաշտպանող հզոր միջատները։ Քաջարի արքայադուստր Նաուսիկայի առաջնորդությամբ հովտի բնակիչները վիթխարի պայքար են մղում՝ վերականգնելու մարդկության ու Երկրի կապը։

Նյարդայնացնող արջը

Նյարդայնացնող արջը

Gabriela Osio Vanden

2026 · 1 ժ 30 ր · Վավերագրական

Սպիտակ արջի սովորական միգրացիոն ուղին նրան բերում է բնակավայրեր։ Մինչ կենդանին փորձում է գոյատևել փոփոխվող աշխարհում, նրա հայտնվելը բախման մեջ է դնում մարդկանց շահերն ու վայրի բնությունը։

Սամբուրուի հպարտությունը

Սամբուրուի հպարտությունը

Vanessa Serrao Hiemenz

50 ր

Քենիայի հյուսիսում ապրող սամբուրու ռազմիկների համար առյուծ որսալը ժամանակին քաջության նշան էր։ Բայց երբ ռազմիկներից մեկը հասկացավ, որ իրենց հողերում ընդամենը 11 առյուծ է մնացել, նրանց դեմ պայքարողից վերածվեց նրանց ամենանվիրված պաշտպանի։ «Pride of Samburu»-ն պատմում է սամբուրու ավագ, National Geographic-ի հետազոտող Ջեներիա Լեկիլելեի մասին, որն իր կյանքը նվիրել է իր համայնքի ու Հյուսիսային Քենիայի առյուծների համակեցությանը։

Միասնության ալիքը

Soonbum Kwon

2026 · 4 ր

«Ripple of We»-ը պատմում է Չեջու կղզում մեծացող մի դեռահասի մասին, որի կապը օվկիանոսի հետ նրան ստիպում է դեմ առ դեմ բախվել ծովի աղտոտմանը։ Սուզվելով ու ընկերների հետ գործի անցնելով՝ նա բացահայտում է, թե ինչպես կարող է մեկ մարդու մտահոգությունը վերածվել համատեղ գործողության, և ինչպես նույնիսկ ամենափոքր ալիքը կարող է միավորել մեզ։

Կենդանիների թագավորությունը

Կենդանիների թագավորությունը

Thomas Cailley

2023 · 2 ժ 7 ր · Արկածային · Դրամա · Ֆանտաստիկա

Աշխարհում, որտեղ մուտացիաների ալիքը մարդկանց կենդանիների է վերածում, Ֆրանսուան անում է ամեն ինչ՝ կնոջը փրկելու համար։ Երբ արարածներից ոմանք անհետանում են մոտակա անտառում, նա ու նրանց որդին՝ Էմիլը, որոնումների են դուրս գալիս, որոնք ընդմիշտ փոխելու են իրենց կյանքը։

Անտառների երգը

Անտառների երգը

Vincent Munier

2025 · 1 ժ 39 ր · Վավերագրական

Վոգեզների խաղաղ անտառների խորքում, որտեղ լուսանները, արջերն ու եղջերուներն ազատ շրջում են, Վենսան Մյունիեն ուղեկցում է հորը նրա արշավներին։ Նա ձգտում է ոչ միայն պատկերել անտառային այս թագավորության հրաշքները, այլև լսելի դարձնել դրա ձայները։ Անտառի ամեն շշուկ հիշեցնում է բնության մասին այն գիտելիքը, որը հայրը ժամանակին փոխանցել է նրան, և որն այժմ Վենսանը փոխանցում է իր որդուն։ Վենսան Մյունիեն միահյուսում է բնության շունչը կտրող կադրերն ու ձայները՝ ստեղծելով հեքիաթային կինոաշխարհ, որտեղ ժամանակը դանդաղում է։