Նպաստելով բնության վերականգնմանը

202530 ր

Becoming Nature Positive-ը իր տեսակի մեջ առաջին նոր, 30 րոպե տևողությամբ ֆիլմն է, որը ստեղծել է Nature Positive Initiative-ը՝ Open Planet Studios-ի համատեղ արտադրությամբ։ Այն համախմբում է կայուն զարգացման համաշխարհային համայնքի առաջատար մասնագետներին։ Ինչպե՞ս երեք բառով կբնորոշեիք բնության վերականգնմանը նպաստող մոտեցումը։ Ի՞նչ է նշանակում «nature positive»՝ բնության վրա դրական ազդեցություն ունենալ։ Ինչո՞ւ է դա կարևոր և ինչո՞ւ հենց հիմա։ Եվ ինչո՞ւ պետք է դա հուզի բոլորիս։ Ի՞նչ են այդ մասին ասում գիտնականները, գործարար առաջնորդները, հասարակական կազմակերպությունների ղեկավարներն ու պետական ոլորտի ներկայացուցիչները։ Becoming Nature Positive-ն անդրադառնում է այս և այլ հարցերի՝ ոգեշնչվելով Becoming Nature Positive: Transitioning to a Safe and Just Future գրքից։

ՌեժիսորMarco Lambertini, Colin Butfield, Gemma Parkes, Ed Charles

Կադրեր

Ցուցադրություններ

Կազմակերպիչ SunChild միջազգային բնապահպանական փառատոն
Շբթ24հոկ14:00Հենրիկ Մալյանի անվան թատրոնENG · ARM sub
Երկ26հոկ17:00Կինոյի տունMain Hall · ENG · ARM sub