:format(webp)/events/02070517-5d15-4bb4-b50a-5607a002d2e4/44c1c4de1bc5b22d18ef915099ed36f9.jpg)
Հայաստանի երգի պետական թատրոնի ինտերակտիվ երաժշտական ներկայացումը երեխաների համար: Տոմսերի ամրագրման համար զանգահարել 010 56 67 90 հեռախոսահամարով:
Երևանի թատերական ազդագիրը ներառում է և՛ դասական, և՛ ժամանակակից բեմադրություններ։ Երևանի դրամատիկական թատրոնը բեմադրում է հայկական ներկայացումներ, Հենրիկ Մալյանի թատրոնը՝ փորձարարական գործեր, իսկ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնն ունի ռուսալեզու խաղացանկ։ Պրեմիերաներն ու հյուրախաղերը շարունակվում են ամբողջ տարին — ընտրեք ներկայացումը ներքևում՝ ամսաթվերով և տոմսերով։
172 առաջիկա միջոցառում
:format(webp)/events/02070517-5d15-4bb4-b50a-5607a002d2e4/44c1c4de1bc5b22d18ef915099ed36f9.jpg)
Հայաստանի երգի պետական թատրոնի ինտերակտիվ երաժշտական ներկայացումը երեխաների համար: Տոմսերի ամրագրման համար զանգահարել 010 56 67 90 հեռախոսահամարով:
:format(webp)/events/5b69dcfb-0129-4e17-80f8-ba016107786c/8a9e92ab670092b9f042fadd09e8e22f.jpg)
Անբարբառ ֆարս Երևանի մնջախաղի պետական թատրոնի կողմից: «Ցնորք է ցոլում օրնիբուն, Բարք է սփռում ամենուր, Արգելք չկա, ցնորքն է տերն ու տիրակալը, Այն ոչնչին էր սպասում: Ոչնչի մեջ կա հարատեւ խենթ ակնթարթ: Ինչ որ ունենք մերը չէ, ոչնչինն է ամենը.... Ու դաշտում վազող ամեն խամաճիկ Հանկարծ կարող է հայտնվել գահին` Դափնե ճյուղերի պսակը ձեռքին...» Հեղինակ և բեմադրիչ՝ Յուրի Կոստանյան Երաժշտական ձևավորում՝ Անուշ Գրիգորյան Դերերում՝ Յուրի Կոստանյան և Անուշ Գրիգորյան Տոմսերի և հարցերի համար զանգահարել 098 123132:
:format(webp)/events/4bd7de86-3175-45d4-899f-1514db67c4b0/ff26fc9200339fed13d2759870339c96.jpg)
Սմբակների թրթիռ ու սրերի զարկ, ավազի ու ջրի հնչյուն, խոսքի ու քամու մեղեդի. էպոսի հերոսական ուժը մեկ դերասանի բազմազան խաղով: Դյուցազնապատում մեկ գործողությամբ, որտեղ կենդանանում են Դավիթն ու Մսրա-Մելիքը, Ձենով Օհանը, Իսմիլ Խաթունն ու հեքիաթի մյուս հերոսները: Բեմադրիչ՝ Նարինե Գրիգորյան Բեմանկարիչ՝ Մերի Սարգսյան Երաժշտական ձևավորում՝ Ջուլիետա Հովսեփյան Դերակատար՝ Արմեն Քուշկյան Տոմսերի ամրագրման համար զանգահարել 010 527670 կամ 093 789392:
:format(webp)/events/f9099fd2-7b5c-4de5-9903-ef0d1e26958d/f1988987132ba4fc616857a2f1dbc541.jpg)
Ալեքսանդր Դյումա Որդու ամենահայտնի ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացում։ Գլխավոր հերոսուհի Մարգարիտը սիրում է կամելիաներ՝ հոտ չունենալու համար, և հարուստ տղամարդկանց՝ անսիրտ լինելու համար, բայց նրա հոգում թաքնված է փխրուն ցանկություն իրական սիրո հանդեպ։ Անսպասելի հանդիպումը ստիպում է նրան բացել սիրտը և հավատալ, որ իրական սերը հաղթում է բոլոր դժվարություններին։ Դերերում՝ Ռոզի Ավետիսովա, Անդրանիկ Աբրահամյան, Մարի Գրիգորյան, Արամ Կոստանյան, Ռուդիկ Մարտիրոսյան, Ցողիկ Մարտիրոսյան, Սուրեն Գրիգորյան։ Բեմադրող ռեժիսոր՝ Մհեր Զաքարյան։ Ներկայացումից առաջ՝ թեմատիկ համերգային ծրագիր և գինու հյուրասիրություն։ Տոմսերի ամրագրման համար զանգահարել 077 555 548 հեռախոսահամարով։
:format(webp)/events/ba9191ae-13a2-479e-9d15-31209aaa4c54/1501f38837c413a1e499b0b0c0d2b1ee.jpg)
Արծաթե դարի առանցքային դեմքերից մեկի՝ Աննա Ախմատովայի պոեզիան զգացմունքային, խորը և դրամատիկ սիրո օրագիր է: Նիկոլայ Գումիլյովը, Նիկոլայ Պունինը, Արթուր Լուրիեն, Ամեդեո Մոդիլիանին այն տղամարդիկ էին, ովքեր դարձան նրա ոգեշնչման աղբյուրն ու ճակատագրի համահեղինակները: Մոնոներկայացումը հրավիրում է ընկղմվել ախմատովյան բանաստեղծությունների, հուշերի և ժամանակից ուժեղ սիրո աշխարհ: Կատարողներ՝ Աննա Միկաելյան (ասմունք) Տիգրան Պետրոսյան (դաշնամուր) Երեկոն կուղեկցվի գինու հյուրասիրությամբ: Տոմսերը կարելի է ձեռք բերել առցանց կամ թանգարանի դրամարկղից՝ միջոցառումից մեկ օր առաջ: Տարիքային սահմանափակում՝ 18+:
:format(webp)/events/cfb051f3-1e8b-44dd-8150-af353c2d6c75/e6a10698204c0dab4a45816a00a58d1b.jpg)
Լիրիկական կատակերգություն Երևանի և երևանցիների մասին՝ համեմված Արա Երնջակյանի քնարական հումորով և մեր մայրաքաղաքին նվիրված հին ու նոր սիրված երգերով։ Սա ջերմ, տեղ-տեղ մի փոքր թախծոտ և անչափ զգացմունքային պատմություն է մի քաղաքի մասին, որն ավելի հին է, քան Քրիստոսի ծննդյան վկայականը։ Հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան Երաժշտական գործիքավորում՝ Վահե Գրիգորյան Դերերում՝ Ռաֆայել Երանոսյան, Սենիկ Բարսեղյան, Զիրոյան, Սոնա Մաթևոսյան, Լուիզա Ներսիսյան Տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե Տարիքային սահմանափակում՝ 18+
:format(webp)/events/6118cdd0-369a-48db-b830-89a8e649f36c/0bbe82a2-782a-4f55-9410-f4ca08817510.png)
Գ․ Գորին տրագիկոմեդիա Ներկայացումը պատմում է՝ իրական կերպար, 19րդ դարի անգլիացի դերասան Էդմունդ Քինի կյանքի, նրա փառքի ու անկման մասին: Հավատարիմ մնալով շեքսպիրյան պատգամին՝ նա հայելի է պահում մեր առջև, ցույց տալով առաքինությանն իր պատկերը, խաբեությանն իր դեմքը, իսկ ժամանակին իր տեսքն ու տիպը: 19-րդ դարում դա անում էր Էդմունդ Քինը, այսօր անում է ներկայացման բեմադրիչ և գլխավոր դերակատար՝ Հրաչյա Հարությունյանը: Դերերում` Էդմունդ Քին - ՀՀ վաստակավոր արտիստ, պետական մրցանակի դափնեկիր ՀրաչյաՀարությունյան Աննա Դեմբի - Լիդիա Գրիգորյան Ուելսի արքայազն - Լևոն Հախվերդյան Կոմս Քեֆելդ - ՀՀ Վաստակավոր արտիստ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր Գրիգոր Գաբրիելյան Ելենա - Նարինե Պետրոսյան Էմի Գոսուիլլ - Մարիամ Ադամյան Լորդ Մյուիլ - ՀՀ Վաստակավոր արտիստ Էդուարդ Գասպարյան Բժիշկ - Նարեկ Քթոյան / Արա Գևորգյան Ռեստորանի տեր - Նարեկ Մարտիրոսյան Սողոմոն - Վլադիմիր Մսրյան Չարլզ - Լեո Նահապետյանն Քաղաքացիներ - Վահագն Սամվելյան, Կարեն Ճաղարյան, Արուսիկ Գրիգորյան, Լուսիա Հովհաննիսյան, Մերի Մկրտչյան, Լիզա Բարսեղյան, Հովհաննես Դիշչյան, Արմեն Մեսրոբյան, Հրաչյա Ստեփանյան Տևողությունը՝ 2 ժամ 15 րոպե:
:format(webp)/events/f3d9aac2-4cb2-4eb9-adc7-a70d7f54f14e/fb168f85c7fed36d6b5963f952220b95.jpg)
«Թատրոն 8»-ի նոր պրեմիերան՝ Հովհաննես Թումանյանի անմահ պատմությունը սիրո, պատվի և ճակատագրի մասին՝ նոր մեկնաբանմամբ: Բեմադրիչ՝ Վլադիմիր Տարասյանց Դերակատար՝ Ժաննա Հովակիմյան Ներկայացման ձևավորում՝ Սուսաննա Մանուկյան
:format(webp)/events/8873951f-64f9-4431-9e8b-2da823e3c0c7/fbf553ab5eb69c0096812ff8a5492c5b.jpg)
Դրամատիկական կատակերգություն՝ հիմնված իրական դեպքերի վրա։ Սա պատմություն է սիրո, խղճի և մարդկային բարդ հարաբերությունների մասին, որտեղ մի փոքր քայլը կարող է ամբողջությամբ փոխել ճակատագրերը։ Ներկայացումը համադրում է սուր հումորը, անսպասելի շրջադարձերը և անկեղծ հույզերը։ Դերերում՝ Ջուլիետա Ստեփանյան (ՀՀ վաստակավոր արտիստ) Լուիզա Ղամբարյան (ՀՀ վաստակավոր արտիստ) Ագնեսա Շահնազարյան Արծրուն Հարությունյան Հեղինակ և բեմադրիչ՝ Տիգրան Գյուլումյան Գործում է երկկողմանի տրանսֆեր (2500 դրամ)։ Մանրամասների և ամրագրման համար կապվել Bemel Production-ի հետ։
:format(webp)/events/6644319e-f4fa-49cb-ace8-2420d1bdac89/39aaf8e579970b27801d9a77575052d3.jpg)
Կատակերգական իմպրովիզացիոն շոու ռուսերենով: Պետք են ընկերնե՞ր, որոնք կօգնեն ձեզ ժպտալ մի ամբողջ ժամ: Դա մեր աշխատանքն է: Սեղանների ամրագրման համար գրել Direct:
:format(webp)/events/5f29f067-14fd-4d16-9fca-f5f440748faa/501d8b691ecbdf96d10d4260c347e139.jpg)
Պատրիկ Մարբերի պիեսի հիման վրա բեմադրված բացօթյա ներկայացում։ Տոմսերի ամրագրման համար կարող եք զանգահարել 077555548 հեռախոսահամարին։
Դարիո Ֆոյի հեղինակած պիեսի բեմադրությունը: Ամրագրումների համար զանգահարել 077 555 548 հեռախոսահամարով:
:format(webp)/events/dc935cf8-0e92-4b69-8fd8-8f02fa1cffe2/34ae2affbff273f8325bc605e83d3219.jpg)
Համերգ-ներկայացում՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին: Հիմնված է լեգենդար արտիստի «La Bohème. Անցած օրեր» հուշագրության վրա: Սա պատմություն է երազանքին հասնելու բարդ ճանապարհի, վայրէջքների ու վերելքների, խիզախության և հաջողության մասին: Մտերմիկ երեկոյի ընթացքում կհնչեն Ազնավուրի երգերը և կներկայացվեն նրա կյանքի ամենանշանակալից դրվագները: Տոմսերը կարող եք ձեռք բերել erkat.am և tomsarkgh.am կայքերում կամ թատրոնի տոմսարկղից (091 566070):
:format(webp)/events/1be67ee9-2200-45d9-b51e-5022e016cfcb/f887bdaa6db2cb93abb833aed94ed10d.jpg)
«Բեբուկ» շարժական թատրոնը Երևանի վարչական շրջանների բակերում և այգիներում իրականացնում է հեքիաթների ընթերցումներ երեխաների համար: Ժամանակացույց՝ Հունիսի 12, 13:00 — Մխիթար Սեբաստացի կրթահամալիր (Մալաթիա-Սեբաստիա) Հունիսի 13, 16:00 — Մինաս Ավետիսյանի այգի (Քանաքեռ-Զեյթուն) Հունիսի 28, 19:00 — Վահագն Դավթյանի այգի (Արաբկիր) Հուլիսի 3, 19:00 — Մանկական այգի (Կենտրոն) Հուլիսի 4, 19:00 — Մ. Գորգիսյանի այգի (Շենգավիթ) Հուլիսի 10, 11:00 — Կենտրոնական այգի (Նուբարաշեն) Հուլիսի 24, 19:00 — Թաթուլ Կրպեյանի անվան այգի (Նոր Նորք) Հուլիսի 26, 18:00 — Խաղաղ Դոնի 23 հասցեի հարակից այգի (Էրեբունի) Հուլիսի 29, 19:00 — Թումանյանի այգի (Աջափնյակ)
:format(webp)/events/1e9f4b8a-2e32-4a1d-855c-db33ec959b51/718197a26d77a1f23797f2f80b13a9a6.jpg)
Բուրատինոյի արկածների հիման վրա բեմադրված ներկայացում։ Տոմսի արժեքը՝ 1500 դրամ (երկու տարեկանից սկսած): Խնդրում ենք թատրոն գալ ժամանակին. երրորդ զանգից հետո մուտքը դահլիճ արգելվում է: Ամրագրման համար զանգահարել 098562450 կամ 010562450 հեռախոսահամարներով:
:format(webp)/events/065213bb-2a0a-4954-9aa5-29d0e8611c83/34ae2affbff273f8325bc605e83d3219.jpg)
Երբ ամեն ինչ սկսվում է որպես պատահական հանդիպում, դժվար է պատկերացնել, թե ուր կարող է տանել այն։ Հոգեբանական դրամա բուռն էմոցիաների, հակասությունների ու կասկածների մասին։ Պատմություն, որը մինչև վերջին պահը պահում է հետաքրքրությունն ու ստիպում վերաիմաստավորել կյանքը։ Ռեժիսոր՝ Jora Martirosyan
:format(webp)/events/aa27851a-517f-4893-8656-55d185a5ae1f/3e243505f5a85fa011b10cee4db8eec7.jpg)
Խորհրդավոր և հոգեբանական դրամա բարի ու չար հրեշտակների պայքարի մասին։ Գլխավոր հերոսուհու՝ Նուռկայի ճակատագիրը կախված է այս հավերժական առճակատման ելքից։ Բեմադրությունը՝ Մաչանենց թատրոնի։
:format(webp)/events/f3fa634d-831e-4af4-b759-55cc94bbc74f/267e651d-c342-4a3a-9559-dd51833ada8d.jpg)
TASHIR ARENA-ի ռեզիդենտ թատերական ներկայացումը։ Ընտանեկան ձևաչափի վիզուալ շոու՝ նախատեսված լայն լսարանի համար։ Տոմսերը հասանելի են www.tashirarena.am կայքում։
:format(webp)/events/a16b3ce4-0775-4cb7-a67a-d05d4eeb8010/aff8a8ac-f03b-4dd1-911a-d5921b18d6f0.jpg)
Բոմարշեի անմահ կատակերգության նորացված բեմադրությունը Երևանի Դրամատիկական թատրոնում։ Ֆիգարոն ու Սյուզաննան պատրաստվում են ամուսնության, սակայն նրանց ճանապարհին հայտնվում են քմահաճ Կոմսը, խանդոտ Կոմսուհին և անսպասելի խոչընդոտների մի ամբողջ հորձանուտ։ Սեր, շահ, դավաճանություն ու ծիծաղելի խառնաշփոթ՝ ներկայացված ժամանակակից մոտեցմամբ, նորացված հագուստներով, պարային ու երաժշտական վառ դրվագներով։
:format(webp)/events/f1d7690c-cdf0-4c73-b720-4c786653b0c8/41ab91968526ce1b34fca7819d4eb6bf.jpg)
«Անահիտ» լեգենդի հիման վրա ստեղծված պարային պլաստիկ դրամա: Հին հայկական լեգենդի ժամանակակից մեկնաբանություն՝ պարային պլաստիկայի, զգացմունքների և յուրօրինակ կերպարների միջոցով: Նախագծի հեղինակ՝ Սոֆի Դևոյան Ռեժիսոր՝ Սուրեն Շահվերդյան Բեմադրություն՝ Սոֆի Դևոյան և Հովհաննես Սարգսյան Երաժշտություն՝ Արա Թորոսյան և Կարեն Անանյան Տոմսերը կարող եք ամրագրել թատրոնի դրամարկղում՝ (+37410) 56-91-99:
:format(webp)/events/bbd98dbc-eb06-45bf-afa3-50ce99a606be/c72d8593-1c7e-4b42-9716-54dbcf2c9b1c.jpg)
Ժարկեցը Լյուբլյանայից ժամանում է ծովափնյա քաղաք Սպլիտ՝ հանդիպելու Կրեշեին, որպեսզի պատմի իր մեղսավոր կնոջ կատարած հանցագործությունների մասին և նրանք միասին որոշեն, թե ինչպես պատժել նրան։ Անհավանական նորությունները Կրեշեին դրդում են ինքնասպանության։ Կփրկվի՞ արդյոք Կրեշեն և թե ինչ պատժի կարժանանա նրա հանցագործ կինը՝ Դրագիցան, կպարզվի ներկայացման ընթացքում։ Միրո Գավրանի պիեսի հիման վրա բեմադրված այս շիլաշփոթ կատակերգությունը լի է զավեշտալի իրադարձություններով, որոնց ընթացքում պարզ է դառնում, որ միշտ պետք է սեփական կարծիք ունենալ, իսկ դժվար պահերին լսել նաև սրտին։ Դերերում՝ Մկրտիչ Արզումանյան, Արման Նավասարդյան, Էվա Խաչատրյան Բեմադրող ռեժիսոր՝ Նարինե Մալյան Տարիքային սահմանափակում՝ 14+
:format(webp)/events/7fa5c5bf-4ae5-4566-bf0d-4ec39a0e7b7c/ae4575e4c7b582360f81ad67f1349dbb.jpg)
Տրագիկոմեդիա ընտանիքի, սիրո և արվեստի մասին, որտեղ հումորը թաքցնում է խոր ցավ, լռությունը՝ չասված խոսքեր, իսկ սովորական հարաբերությունները բացում են մարդու ամենախոր զգացմունքները: Գլխավոր դերերում՝ Ջուլիետա Ստեփանյան և Սամվել Բաղինյան Դերասաններ` Իշխան Ղարիբյան, Արուս Գրիգորյան, Անի Պետրոսյան, Տիգրան Գյուլումյան Հեղինակ և պրոդյուսեր` Տիգրան Գյուլումյան Բեմադրիչ` Արթուր Սարիբեկյան Հասանելի է երկկողմանի տրանսֆեր՝ 2500 դրամ արժեքով: Մանրամասների և ամրագրման համար կարող եք կապվել Bemel Production-ի հետ:
:format(webp)/events/f92a9441-bef5-4e8d-86b5-7a86243e1fd4/8cab316e685a72b7cbe11fdfca7db6a4.jpg)
Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության հիման վրա բեմադրված այս դրաման Սոնայի ու Դիլանի ողբերգական սիրո պատմությունն է։ Դիլանը կրում է իր հիշողությունները՝ անընդհատ վերապրելով դրանք մտքում, փորձելով հասկանալ, գտնել, վերադառնալ։ Անիրական մի փորձի մեջ՝ փոխելու այն, ինչ արդեն անցել է, մեր առաջ բացվում է փխրուն, միայնակ, վիրավորված սիրտը։ Հիշողությունների խաչմերուկում բացվում են սերն ու տառապանքը, բնության լռուն գեղեցկությունն ու նրա անողոք դաժանությունը, կյանքի անկասելի հոսքը։ Բեմադրություն և բեմանկարչություն՝ Տաթևիկ Մելքոնյան Դերերում՝ Գարիկ Առաքելյան, Զոի Սահակյան, Աննա Պետրոսյան, Հասմիկ Գյոկչյան, Լուսինե Հայրապետյան, Վազգեն Մկրտչյան Ներկայացման մեջ հնչում է Տիգրան Համասյանի երաժշտությունը։ Տարիքային սահմանափակում՝ 16+ Տոմսերի համար՝ (010)-58-01-99
:format(webp)/events/a482eb8a-16b2-4047-9352-a4b43361f831/6f9df7de81d929b710c456baa97f8971.jpg)
Ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի՝ երաժշտական ներկայացում մեկ գործողությամբ։ Երկու եղբայրները հայտնվում են անելանելի իրավիճակում, որից ելքը մեկն է՝ չբարկանալ ամեն գնով․ «Եթե մինչև ծառայության վերջը բարկացար, կվճարես հազար ոսկի, եթե ոչ՝ 10 տարի ձրի կծառայես։ Պայմանն էլ ուժի մեջ է մինչև գարնան կկվի ձեն ածելը»։ Բեմադրությունը՝ Սարգիս Շողունցի Բեմականացումը՝ Վիգեն Ստեփանյանի Երաժշտությունը՝ Վահե Հայրապետյանի և Վիգեն Ստեփանյանի Դերերում՝ Սամվել Օհանյան, Շուշան Ղազարյան, Արման Մաթևոսյան, Անդրանիկ Հակոբյան, Մարիա Հունանյան, Հայարփի Զուռնաչյան, Արտյոմ Ավետիսյան, Կոնստանտին Կոզմանով, Արման Միրիջանյան, Մարի Սանթրոսյան, Նառա Սարգսյան, Տրդատ Մակարյան, Արթուր Վարդանյան, Հայկ Ռշտունի, Անի Վարդանյան, Ռոզա Փարամազյան, Կառլեն Գալստյան, Տիգրան Սրապյան
:format(webp)/events/2cf73558-1328-424e-b6f6-1bf3b97991a1/e790ae599e03c7f9fc93413c1e83141f.jpg)
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը «Արև Արենա» բացօթյա բեմում ներկայացնում է Պարույր Սևակի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Մարդը ափի մեջ» ներկայացումը: Բեմադրությունը՝ Նարինե Գրիգորյանի Ռեժիսոր՝ Տաթև Ղազարյան
:format(webp)/events/aa876faa-baa1-4013-b434-fdd4fcf7d810/03cf8f8bec3bc19fd9be162ae3f42e40.jpg)
Մանկական ներկայացում մեկ գործողությամբ՝ ըստ Հովհաննես Թումանյանի հայտնի հեքիաթի: 7+ Տևողությունը՝ 60 րոպե Դերերում՝ Սարգիս Վարդևանյան, Սրբուհի Բալայան, Մարի Գրիգորյան, Լուսինե Ավանեսյան, Միլենա Ավանեսյան, Վահագն Գասպարյան, Կարեն Անտոնյան, Գեորգի Հովակիմյան, Գոռ Մարտիրոսյան: Բեմադրիչ՝ Գառնիկ Սեյրանյան Բեմանկարիչ՝ Աշոտ Համբարձումյան Զգեստների նկարիչ՝ Մելանյա Մաքսապետյան Կոմպոզիտոր՝ Արա Գևորգյան Պարերի բեմադրիչ՝ Գագիկ Կարապետյան Տոմսերի համար՝ (010)-58-01-99
:format(webp)/events/6c4d23ee-c487-47d1-9d92-362027c97c32/1c1ec06000c8b19d62f154368d50b1ce.jpg)
Երգի պետական թատրոնի աշակերտները ներկայացնում են «Տարօրինակ դպրոց» բեմադրությունը: Տոմսերի ամրագրման համար զանգահարել 010 56 67 90 հեռախոսահամարով:
:format(webp)/events/25f98488-a05b-4775-b619-c8b99f2539cb/34aa6a034fc72c5ab2eff9bcd2de7cde.jpg)
Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա ստեղծված ներկայացում, որն արդեն հասցրել է սիրվել իր ինքնատիպ ձևաչափի շնորհիվ: Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Տիգրան Գյուլումյան: Դերերում՝ Մկրտիչ Արզումանյան Արծրուն Հարությունյան Տիգրան Գյուլումյան Աստղիկ Աբաջյան Կարին Ծատուրյան Արուս Գրիգորյան Հասանելի է երկկողմանի տրանսֆեր ծառայություն (2500 դրամ): Մանրամասների և ամրագրման համար կարող եք կապվել Bemel Production-ի հետ:
:format(webp)/events/1cb839c7-4c8f-45d3-92c6-6dd717344a18/91995cc4069a3fc6878a004a73a4238c.jpg)
Փղերի խումբը պարզապես նախիր չէ, այն ավելին է՝ մի փոքր համայնք: Մի օր նրանք հեռանում են՝ թողնելով իրենց տարածքը: Ոչ ոք չգիտի, թե ուր են գնում նրանք, ինչու են նման որոշում կայացրել կամ որն է նրանց նպատակը: Այդպիսին են և մարդիկ: Ներկայացումը բեմադրվում է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում: Տոմսերի ամրագրում՝ (+37410) 56-91-99:
:format(webp)/events/90594b7e-25ad-4059-80ba-326e9a979f9a/7f9f53adc3d670aabfa296b964ea30d3.jpg)
Չորս երիտասարդների պատմություն, ովքեր փոխեցին երաժշտության պատմության ընթացքը և դարձան մի ամբողջ սերնդի ձայնը: Ներկայացումը հնարավորություն է տալիս նորովի բացահայտել լեգենդար խմբի ճանապարհը՝ երազանքներից մինչև համաշխարհային ճանաչում, հաջողություններից մինչև դժվար ընտրություններ: Ռեժիսոր՝ David Abrahamyan Տոմսերը հասանելի են erkat.am և tomsarkgh.am կայքերում, ինչպես նաև թատրոնի տոմսարկղում (091566070):
:format(webp)/events/c497208f-31da-45e5-8818-858a0fb2b38c/f887bdaa6db2cb93abb833aed94ed10d.jpg)
Bebook շարժական թատրոնը հրավիրում է փոքրիկներին և ծնողներին շարունակելու հեքիաթային ճանապարհորդությունը Երևանի վարչական շրջաններում: Ծրագրում՝ • Ինտերակտիվ տիկնիկային ներկայացում • Մասնակցային հեքիաթային մթնոլորտ
:format(webp)/events/73f33113-4e8c-417e-b923-39d74c210f43/2486f8af-6397-4556-ba33-652da7fd5e37.jpg)
Ներկայացման գլխավոր հերոսը՝ Էդուարդ Կոլոմբը, սիրավեպի մեջ է իր ուսանողուհու հետ, ով իրենից փոքր է 30 տարով, որովհետև սերը տարիք չի հարցնում: Բայց, երբ նրա նախկին կինը սիրահարվի իրենից երկու անգամ փոքր, իսկ դուստրը երկու անգամ մեծ տղամարդու՝ արդյո՞ք սերը տարիք չի հարցնի: Դերերում` Էդուարդ Կոլոմբ - ՀՀ Վաստակավոր արտիստ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր Հրաչյա Հարությունյան Մարիոն - ՀՀ Վաստակավոր արտիստ Գոհար Իգիտյան Մարկ - Լևոն Հախվերդյան Ջուլիա - Էվելինա Շախիրյան / Էմմա Մկրտչյան Սառա - Մարիամ Ադամյան / Լիդիա Գրիգորյան Տևողությունը՝ 2 ժամ:
:format(webp)/events/e574b2ca-4a59-4a23-83d2-9127b61b5d7d/02871cc6b13da5b66ad7d83879d256df.jpg)
Վինչենցո Սալեմմեի կատակերգությունը երեք եղբայրների մասին է, որոնք մոր մահվանից հետո հարկադրված են միասին ապրել՝ ժառանգությունը ստանալու պայմանով: Էնցո Ռիգին վերադառնում է Նեապոլ իր եղբայրների՝ Ստեֆանոյի և Չիկոյի մոտ, սակայն մայրիկը հաշվի չէր առել նրանց տարբեր խառնվածքները։ Դերերում՝ Վարշամ Գևորգյան, Արման Նավասարդյան, Ստեփան Ղամբարյան, Դավիթ Հակոբյան: Բեմադրությունը՝ Դավիթ Հակոբյանի Բեմանկարչությունը՝ Դավիթ Մինասյանի Երաժշտական ձևավորումը՝ Արմեն Շահինյանի և Սամ Սարյանի «Արտավազդ» մրցանակ՝ լավագույն տղամարդ դերակատար (Վարշամ Գևորգյան): Տևողություն՝ 120 րոպե Տարիքային սահմանափակում՝ 16+
:format(webp)/events/f512134f-824c-4f45-af98-a5d4f5f32785/70728d0b73696d467c9254df6a937920.jpg)
Մատեյ Վիշնիեկի դրաման բոսնիական ողբերգության մութ իրականության մասին: Երկու կին՝ բռնության զոհ Դորան և հոգեբան Քեյթը: Երկու աշխարհ, մեկ պատերազմ և հարց, թե իրականում ով է ում փրկում: Ներկայացումը պատասխաններ չի տալիս, այլ ստիպում է լսել սեփական ներքին ձայնը: Բեմադրիչ՝ Սերժ Մելիք-Հովսեփյան Դերերում՝ Գայանե Բալյան, Սոնա Վարդանյան Բեմանկարիչ՝ Միկա Վաթինյան Երաժշտությունը՝ Արգինա Հարությունյան Թարգմանությունը՝ Նարե Գրիգորյան Տարիքային սահմանափակում՝ 18+
:format(webp)/events/8809e13b-3930-41a7-9496-968d672ec449/3eb7c5d69f0b9395521e620ce4174d76.jpg)
Վինչենցո Սալեմմեի պիեսը Sos Sargsyan National Theatre-ի բեմում։ Տոմսերն ամրագրելու համար՝ 010303002, 010303004 094 539415
:format(webp)/events/a7a8b17f-73ed-4154-b136-3f7ea0bf453d/501d8b691ecbdf96d10d4260c347e139.jpg)
Դարիո Ֆոյի ստեղծագործության հիման վրա բեմադրված բացօթյա ներկայացման պրեմիերա։ Անսպասելի շրջադարձեր, սուր հումոր, կենդանի երաժշտություն և մեկ գիշեր, որի ընթացքում ոչինչ այն չէ, ինչ թվում է առաջին հայացքից։ Ներկայացումից առաջ՝ համերգային ծրագիր և գինու հյուրասիրություն։ Ռեժիսոր՝ Մխիթար Դանիելյան Դերերում՝ Արամ Մխիթարյան, Անդրանիկ Անտոնյան, Մարի Գրիգորյան, Ռուդիկ Մարտիրոսյան, Շողեր Խաչատրյան Տոմսերի ամրագրման համար զանգահարել 077 555 548 հեռախոսահամարով: Տարիքային սահմանափակում՝ 18+