:format(webp)/events/4cbc9142-3719-454d-8a73-ba6d3d0add93/371e81e45ffc4877c9ebf0c655139cb8.jpg)
Մորիս Մետերլինկի երկու գործողությամբ պիեսը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բեմում։ Տոմսերի ամրագրման համար կարող եք զանգահարել՝ 010 303002 | 010 303004 094 539415
Երևանի թատերական ազդագիրը ներառում է և՛ դասական, և՛ ժամանակակից բեմադրություններ։ Երևանի դրամատիկական թատրոնը բեմադրում է հայկական ներկայացումներ, Հենրիկ Մալյանի թատրոնը՝ փորձարարական գործեր, իսկ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնն ունի ռուսալեզու խաղացանկ։ Պրեմիերաներն ու հյուրախաղերը շարունակվում են ամբողջ տարին — ընտրեք ներկայացումը ներքևում՝ ամսաթվերով և տոմսերով։
191 առաջիկա միջոցառում
:format(webp)/events/d6cc4440-d64d-4aa2-8eaa-76da532a0ea6/44905a0a66a523ae4acef666e3d231b5.jpg)
Երկու միայնակ մարդ՝ մեծ քաղաքի տարբեր ծայրերից։ Պատահական հանդիպում, որ դառնում է անխուսափելի կապ։ Նրանք փորձում են սիրել, փախչել, վերադառնալ, բայց իրենց ներսի լռությունը միշտ նրանց հետ է։ Ճոճանակի պես՝ հարաբերությունը շարժվում է՝ մոտեցումից մինչև հեռացում։ Դերերում՝ Նառա Սարգսյան, Արթուր Մուսայելյան Բեմադրությունը՝ Վանուհի Ղազարյանի
:format(webp)/events/4835c16e-4d76-4246-88ad-9a7d31062f11/6496a177a771f77a8c6da6f4a7423c0b.jpg)
«Շունչ» թատրոնը ներկայացնում է «Ծնողը» ներկայացման պրեմիերան։ Մեկ ընտանիք։ Մեկ խնդիր։ Երեք որոշում։ Եվ ամեն ընտրության հետևում՝ սեր, վախ ու լռություն։ Երբ տունը փրկելու ժամանակն է, պարզվում է՝ ամենաթանկը պատերը չեն, իսկ ընտանիքը կարող է քանդվել ներսից։ Դերերում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ալբերտ Սաֆարյան ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյան Սամվել Դանիելյան Արաքսյա Մելիքյան Անահիտ Կիրակոսյան Ադրինե Աճեմյան Բեմադրիչ՝ Սամսոն Մովսեսյան
:format(webp)/events/4cda57a2-e5d9-4934-b951-cb9ed31bdb16/0b1faca5-9bf4-43a5-bd59-45a6345df853.jpg)
Դրամա՝ 2 մասից: Պատվի համար է հոր և դստեր կռիվը, սակայն հաղթողը բարոյական բարձր չափանիշներով ապրող դուստրը չէ, այլ` հարստանալու տենդով բռնված հայրը, որն այրում է իրեն վարկաբեկող թղթերը՝ զրկելով դստերը դրանք տիրոջը վերադարձնելու խոստումը կատարելուց: Բեմադրության հեղինակ՝ Վահե Շահվերդյան Ռեժիսոր՝ Արմեն Մարության Բեմանկարիչ՝ Եվգենի Սոֆրոնով Զգեստների նկարիչ՝ Մերի Սարգսյան Պարերի բեմադրիչ՝ Ռուզաննա Հախնազարյան Դերերում՝ Արմեն Մարության, Ալլա Վարդանյան, Նարեկ Հայկազյան, Անի Պետրոսյան, Արաքսյա Մելիքյան, Ծովինար Մարտիրոսյան, Լուսինե Կոստանյան, Ալեքսան Թադևոսյան, Արմեն Քուշկյան, Ռազմիկ Խոսրոև, Սամվել Փիլոյան, Ռոման Բաբայան, Մարիամ Շահինյան: Տոմսերի ամրագրում՝ 010 527670, 093 789392:
:format(webp)/events/806b5db0-54bf-4a0a-9aed-7993b875bbd8/5423bac0cf6225e2349716714e99e99b.jpg)
Ներկայացում ըստ Միխայիլ Զոշչենկոյի ստեղծագործությունների: Տոմսերի ամրագրման համար՝ 010303002, 010303004 094 539415
:format(webp)/events/f05d1332-53cc-4232-baf3-34811eb5aeb4/d8d75238c3251f04196565d3215e1c5a.jpg)
Խնդրում ենք չուշանալ ներկայացումից. այն սկսվում է տոմսի վրա նշված ժամին: Ուշանալու դեպքում մուտքը դահլիճ կարգելվի, իսկ տոմսի գումարը չի վերադարձվի: Տարիքային սահմանափակում՝ 18+
:format(webp)/events/1de362bc-7adc-4a89-98cc-2a0e52f12b20/57129565619713d8f763f2b6719e79d6.jpg)
Ի՞նչ արժեք ունի կյանքը, երբ ժամանակը հաշված է։ Մարո Մադոյան-Ալաջաջյանի մեկ գործողությամբ դրաման պատմում է հիվանդանոցի մի բաժանմունքում հայտնված երիտասարդների մասին, որոնց ճակատագիրը նույնն է, բայց պատմությունները՝ տարբեր։ Նրանք գիտեն, որ ժամանակը քիչ է, սակայն շարունակում են սիրել ու ատել, կատակել ու վիճել, հաշտվել ու երազել։ Այստեղ ամենահուսահատ պահին ծնվում է ապրելու ամենամեծ ցանկությունը։ Հեղինակ՝ Մարո Մադոյան-Ալաջաջյան Բեմադրիչ և երաժշտական ձևավորող՝ Հակոբ Ղազանչյան Երաժշտությունը՝ Վաչե Շարաֆյան Թատերախումբ՝ Հայ և ռուս արդի դրամայի թատրոն
:format(webp)/events/888833e4-e818-4d4c-9385-d82e09d36e67/57e15e1b7088820b528a807c1eafc9bb.jpg)
Նար-Դոսի պատմվածքի հիման վրա բեմադրված ներկայացումը մարդու ընտրության և սիրո կորստի մասին է: Երկու կերպար, նույն ցավը, բայց երկու տարբեր ճանապարհ. մեկը մնում է անցյալի ստվերում, մյուսը՝ գտնում ուժը շարունակելու: Դերերում՝ Ջիվան Բալյան, Ռուբեն Կարապետյան, Անահիտ Խաչատրյան, Թագուհի Հակոբյան, Դավիթ Եղիազարյան և այլոք: Ռեժիսոր՝ Արմեն Սարգսյան Կոմպոզիտոր՝ Արթուր Միտինյան Երգերի բառերը՝ Արա Շիպակցյան Պարերը՝ Թագուհի Հակոբյան
:format(webp)/events/ed85d46a-204f-4f66-ab16-b344331b5f77/c4e7280d110b9c4ecf744024139599c6.jpg)
Պատմական դրամա՝ հիմնված իրական փաստերի վրա: Սա մի ողջ ժողովրդի ցավի, սիրո, հերոսական պայքարի և անկոտրում հույսի հայելին է, որտեղ բախվում են անմնացորդ սերն ու ստոր դավաճանությունը, անձնազոհությունն ու վեհ հայրենասիրությունը: Բեմադրությունը՝ Ռուզան Խաչատրյանի Նկարչական ձևավորումը՝ Անտոն Քեշիշյանի Զգեստների ձևավորումը՝ Մարինե Թադևոսյանի Տարիքային սահմանափակում՝ 16+
:format(webp)/events/81f0848d-9180-4194-897d-bfa35cc43321/a251d50e-d7ed-4110-acec-c53b3dc178d5.jpg)
Երիտասարդ գործարարը նավաբեկության հետևանքով կորցնում է հիշողությունը։ Ո՞վ է նա, և ինչպես է հայտնվում տարբեր իրավիճակներում՝ չի հիշում ոչինչ։ Ինչու՞ է անծանոթ կինն ամենուրեք, և ի՞նչ է նա ուզում։ Իրավիճակից դուրս գալու միակ ելքը անցյալի հիշողությունն է։ Անհրաժեշտ է միայն հիշել «Սերն ու Նարինջները»: Գնված տոմսերը վերադարձի ենթակա չեն։
:format(webp)/events/db9103b5-1645-4586-a988-66db7c20e39a/07a6b26438a2075ec304d355817c91c9.jpg)
Վարչապետի օգնականը, նիստի գնալու փոխարեն, կնոջից գաղտնի հյուրանոցում հանդիպում է սիրուհու հետ, և հանկարծակի համարում հայտնաբերում են դիակ։ Քանի որ նրանք չեն ցանկանում, որ բոլորը իմանան իրենց հարաբերությունների մասին, ամեն կերպ փորձում են թաքցնել մարմինը, ինչը հետագայում հանգեցնում է քաոսային և շատ զվարճալի իրավիճակների: Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Գարիկ Միրզոյան
:format(webp)/events/a2a7db2c-eaf8-4266-93d9-0ce42d1f92fd/d901fa9c1ce24211ecdf403efc5203fd.jpg)
Նաբերեժնիե Չելնիի «Ключ» թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում։ Նարինե Աբգարյանի համանուն վեպի հիման վրա բեմադրված ներկայացումը պատմում է քարագործ Սիմոնի մասին։ Հայկական փոքրիկ քաղաքում նրան հրաժեշտ տալու են գալիս բոլոր այն կանայք, ում նա երբևէ սիրել է։ Յուրաքանչյուրն ունի իր պատմությունը: Ռեժիսոր՝ Սոֆյա Դիվնոգորսկայա Տարիքային սահմանափակում՝ 18+
:format(webp)/events/a78e04c6-270a-4ea7-90ed-df7d7acae63a/c67b05adc54176ec180862af100797c2.jpg)
Սպասող հոգիների պատմություն կյանքի շեմին, որտեղ երջանկությունն ու ցավը, սերն ու կորուստը միավորվում են մեկ պարզ ճշմարտության մեջ՝ կյանքը գեղեցիկ է: Ներկայացումն ըստ Վիլյամ Սարոյանի համանուն ստեղծագործության: Դերերում՝ Արա Սարգսյան, Ջիվան Բալյան, Ռուբեն Կարապետյան, Թագուհի Հակոբյան, Վահե Թոռփոշյան, Սյուզաննա Արզումանյան և այլոք: Ռեժիսոր՝ Արմեն Սարգսյան Զգեստները՝ Սաթենիկ Մկրտչյան Երգերի մշակումը՝ Վահե Հայրապետյան 16+ Տոմսերի ամրագրում և տեղեկություններ՝ +374 99 955 225
:format(webp)/events/40fd6ab3-5d41-403f-9c03-98ec5e3b9d0c/be24d2d0b20857c5090e0e14161132f8.jpg)
«Ключ» թատրոնը (Նաբերեժնիե Չելնի) ներկայացնում է Տուրգենևի վիպակի մոտիվներով բեմադրված ներկայացումը: Գերմանիայում ճամփորդելիս երիտասարդ ազնվական Դմիտրի Սանինը ծանոթանում է իտալացի Ջեմմայի և նրա ընտանիքի հետ: Նրանց միջև զգացմունք է բռնկվում, և երիտասարդները որոշում են ամուսնանալ: Հարսանիքի հետ կապված ֆինանսական հարցերը լուծելու համար Դմիտրին մի քանի օրով մեկնում է Վիսբադեն, որտեղ իրադարձություններն անսպասելի ընթացք են ստանում: Ռեժիսոր՝ Սոֆյա Դիվնոգորսկայա: Տարիքային սահմանափակում՝ 18+:
:format(webp)/events/022a32e2-d3f6-4946-9392-9946a2458b71/ff4c7b0ff1dcd1d9d03973755da2406d.jpg)
«Շունչ» թատրոնը ներկայացնում է Կարինե Խոդիկյանի դրաման՝ նվիրվածության, զոհողության և ընտանեկան հարաբերությունների բարդությունների մասին։ Ինչպե՞ս են աշխատանքն ու պարտավորությունները ազդում մեր կապերի վրա, և ինչպե՞ս ենք մնում միմյանց կողքին, բայց դառնում օտարացած։ Դերերում՝ Սևակ Սանթրոսյան Անի Պետրոսյան Էլեն Սաֆարյան Սեյրան Մովսիսյան Սիրանուշ Լազյան Բեմադրիչ՝ Արթուր Սարիբեկյան Կոմպոզիտոր՝ Տիգրան Աթայան Բեմանկարիչ՝ Արթուր Սարյան
:format(webp)/events/eb765baf-7198-453b-81e1-e912a1ebdc49/f09f70132e6e7dc7cb8233c32f6e193e.jpg)
«Շունչ» թատրոնը ներկայացնում է բացառիկ պրեմիերա՝ Սամսոն Մովսեսյանի բեմադրությամբ: Մեկ ընտանիք: Մեկ խնդիր: Երեք որոշում: Եվ ամեն ընտրության հետևում՝ սեր, վախ ու լռություն: Երբ տունը փրկելու ժամանակն է, պարզվում է՝ ամենաթանկը պատերը չեն: Դերերում՝ Ալբերտ Սաֆարյան Էվելինա Շահիրյան Սամվել Դանիելյան Արաքսյա Մելիքյան Անահիտ Կիրակոսյան Ադրինե Աճեմյան
:format(webp)/events/271f1a71-ee00-4694-8638-73090ceac929/381eb792cc31ccdf4ce04ab3c2dd164b.jpg)
«Շունչ» թատրոնը ներկայացնում է մի պատմություն նվիրվածության, զոհողության և ընտանեկան հարաբերությունների բարդությունների մասին։ Ինչպե՞ս են աշխատանքն ու պարտավորությունները ազդում մտերմության վրա, և ինչպես են մարդիկ մնում միմյանց կողքին, բայց դառնում օտարացած։ Դերերում՝ Սևակ Սանթրոսյան Անի Պետրոսյան Էլեն Սաֆարյան Սեյրան Մովսիսյան Սիրանուշ Լազյան Պիեսի հեղինակ՝ Կարինե Խոդիկյան Բեմադրիչ՝ Արթուր Սարիբեկյան Կոմպոզիտոր՝ Տիգրան Աթայան Բեմանկարիչ՝ Արթուր Սարյան
:format(webp)/events/14796989-7f17-44d8-813c-bcbbed16a3d5/bc927d2e63f4ca31b56ab3de077ea678.jpg)
Ջորջ Օրուելլի հայտնի հակաուտոպիայի հիման վրա ստեղծված մուլտիմեդիոն ներկայացումը։ Դերերում՝ Եվգենի Պրոնին, Ալեքսանդր Կրասովիցկի, Թեոնա Դոլնիկովա, Վլադիմիր Դարագանով Ռեժիսոր՝ Կոնստանտին Կամենսկի Բանաստեղծությունների հեղինակ՝ Վերա Պոլոզկովա Հարցերի դեպքում՝ +374 99 955 225:
:format(webp)/events/9572f08b-76f9-4c69-966f-557ab26c3da8/17abbf589a77d98a7d2b67dd01f0a120.jpg)
Ըստ Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն պատմվածքի: Հոգով ու սրտով գեղարվեստասեր Լևոնին բոլորը «Արտիստ» են անվանում: Նա ապրում էր արվեստով... բայց արդյո՞ք արվեստը կարողացավ փրկել նրան: Մի պատմություն սիրո, կորստի և ճակատագրական ընտրության մասին: Դերերում՝ Ռուբեն Կարապետյան, Անահիտ Խաչատրյան, Լիլիթ Ղարիբյան, Ջիվան Բալյան, Զոյա Աղաջանյան, Դավիթ Եղիազարյան, Սարգիս Սարատիկյան և այլոք: Ռեժիսոր՝ Արմեն Սարգսյան Տարիքային սահմանափակում՝ 14+
:format(webp)/events/b0020928-6c1e-4488-aecc-a394e0750d8b/674dbe7c9912ab69f4d6531b12aa671f.jpg)
Ներկայացում հայերի մասին, որն արտացոլում է մի ամբողջ դարաշրջան։ Սա հրաշքով փրկված Արամի և Սեդայի պատմությունն է՝ մի ժողովրդի զավակների, ովքեր տառապել են, ստեղծագործել, ապրել խնդությամբ, մնացել միամիտ ու պայքարել գոյատևման համար։ Պատմություն, որը ստիպում է խորհել, ծիծաղել և ապրել հերոսների կյանքով։
:format(webp)/events/b9036049-e6bb-434e-b8aa-d9ec990725c4/c6361da1-fc20-4deb-b8bf-6c218ade54bc.png)
Ետպատերազմյան օրեր: Մի սրճարան: Մի քանի անծանոթ մարդիկ: Կորուստները տարբեր են, ցավը՝ նույնը: Նրանք խոսում են, լռում են, վիճում են ու սպասում: Այս ներկայացումը պատերազմի մասին չէ, այլ այն մարդկանց, ովքեր փորձում են ապրել հետո: Պիեսի հեղինակ՝ Անի Մաղաքյան Ռեժիսոր՝ Աբել Աբելյան Նկարիչ՝ Արեգ Միրիրջանյան Երաժշտական ձևավորում՝ Իշխան Ղարիբյան Գլխավոր դերերում՝ Իշխան Ղարիբյան, Աբել Աբելյան, Աննա Մանուչարյան, Նարեկ Վարդանյան
:format(webp)/events/54f8de49-d738-4e51-8e6b-6f4acd72e866/bce9a5272ede769886cf24e3aea1ed64.webp)
Սերգեյ Դովլաթովի համանուն վիպակի հիման վրա ստեղծված ներկայացման երևանյան պրեմիերան։ Ի՞նչն է ստիպում մարդուն լքել տունը՝ քաղաքականությո՞ւնը, պատմությո՞ւնը, հանգամանքնե՞րը, թե՞ պարզապես «վատ տրամադրությունը»։ Բեմադրությունը համադրում է թատերական և կինեմատոգրաֆիկ գործընթացները՝ հարցերը տեղափոխելով այսօրվա իրականություն։ Գլխավոր դերում՝ Masha Mashkova Ներկայացմանը մասնակցում են՝ Maxim Sukhanov, Varya Shmykova, Nikita Kukushkin և Nikola Ashurkov
:format(webp)/events/21a666f2-3ac8-4156-8ba2-e330192694ab/41c1d7b99f965413e64c89ee47880bba.jpg)
Մասշտաբային թատերական ներկայացում սառույցի վրա՝ նվիրված հայ կոմպոզիտորների մշակութային ժառանգությանը։ Շոուն միավորում է գեղասահքը, բալետը, օպերան և մուլտիմեդիա ինստալացիաները՝ ներկայացնելով Կոմիտասի, Խաչատրյանի, Սպենդիարյանի, Չուխաջյանի, Սարյանի, Տարիվերդիևի, Ազնավուրի և Բաբաջանյանի ստեղծագործությունները։ Կազմում ներգրավված են Հայաստանի լավագույն գեղասահորդները, այդ թվում՝ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը, ինչպես նաև էսթետիկ մարմնամարզության վարպետներ և օպերային արտիստներ։ Տևողությունը՝ 90 րոպե Տարիքային սահմանափակում՝ ընտանեկան (մինչև 2 տարեկան երեխաների մուտքն անվճար է)
:format(webp)/events/1ea7ffea-11f0-4b68-ad2d-1d4fa70b8013/6927fd38970f9e3b5e89446d5da3f6df.jpg)
Գերդայի և Կայի հավերժական պատմությունը՝ սառույցի վրա: Այս երաժշտական ներկայացումը համատեղում է պրոֆեսիոնալ գեղասահքը, կրկեսային ակրոբատիկան, օդային թռիչքները և կենդանի վոկալը: Բեմում են ավելի քան 60 արտիստներ՝ երիտասարդ գեղասահորդներ և ակրոբատներ, ովքեր հանդես են գալիս հատուկ այս շոուի համար ստեղծված 160-ից ավելի զգեստներով: Հեքիաթի մթնոլորտը լրացվում է կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի սիմֆոնիկ երաժշտությամբ և ժամանակակից տեսողական էֆեկտներով: Ներկայացումն անցկացվում է անգլերեն լեզվով: Տևողությունը՝ 1.5 ժամ: Խորհուրդ է տրվում 2 տարեկանից բարձր երեխաների համար: