Արևորդի 2026

19–30 Հոկտեմբերի 2026·Երևան

Կենսաբազմազանություն։ Յուրաքանչյուր տեսակ իր պատմությունն ունի

«Արևորդի» 14-րդ միջազգային բնապահպանական փառատոնը նվիրված է կենսաբազմազանության պահպանությանը՝ կենտրոնանալով տեսակների, դրանց բնական միջավայրերի, էկոհամակարգերի և Երկրի վրա կյանքն ապահովող բարդ փոխհարաբերությունների պաշտպանության վրա։ Փառատոնի ֆիլմերն ու միջոցառումները կանդրադառնան կենսաբազմազանության կորստին, բնության վրա մարդու ազդեցությանը, բնապահպանական ջանքերին, վերականգնման նախաձեռնություններին և էկոլոգիական դիմակայունության ամրապնդման ուղիներին՝ Հայաստանում, Հարավային Կովկասում և ամբողջ աշխարհում։

Բացման ֆիլմ

Ջեյն Գուդոլ. հույսի աղբյուրներ

Ջեյն Գուդոլ. հույսի աղբյուրներ

David Lickley

2023 · 45m · Documentary

Հենվելով աշխարհի ամենահայտնի ժամանակակից էթոլոգ և բնապահպան Ջեյն Գուդոլի տասնամյակների աշխատանքի վրա՝ «Jane Goodall: Reasons for Hope»-ը մեզ տանում է ոգեշնչող ճանապարհորդության աշխարհով մեկ։ Ֆիլմը ներկայացնում է հուսադրող պատմություններ, որոնք մարդկանց կմղեն դեպի լավը փոխելու իրենց շրջապատող աշխարհը։ Հյուսիսային ճաղատ իբիսների չվերթը Ալպերի վրայով, բլեքֆուտ ժողովրդի ջանքերով ամերիկյան բիզոնների վերադարձը բնություն, Սադբերիի վերականաչապատման աշխարհահռչակ պատմությունը, Արիզոնայի առաջատար դերը վերականգնվող էներգետիկայում և Ջեյն Գուդոլի «Roots & Shoots» ծրագրի շրջանակում երիտասարդների ոգեշնչող նախաձեռնությունները միահյուսվում են արխիվային կադրերին, որոնցում Ջեյնը նոր էր սկսում ուսումնասիրել շիմպանզեներին։ Ֆիլմի ողջ ընթացքում հնչում են Ջեյնի հույսի չորս հենասյուները, որոնք ապագայի հանդեպ մեծ հավատ են ներշնչում՝ մարդկային զարմանալի բանականությունը, բնության վերականգնվելու կարողությունը, երիտասարդների ուժն ու նվիրվածությունը և մարդկային անկոտրում ոգին։

Լիամետրաժ բնապահպանական ֆիլմեր (մրցույթ)

Կորուսյալ դրախտ

Կորուսյալ դրախտ

Laurie Sumiye

2025 · 1h 29m · Animation · Documentary

A PARADISE LOST-ը պալիլա կոչվող դեղին թռչնի հմայիչ, բայց նաև ցնցող պատմությունն է։ Այն պատմում է «Պալիլան ընդդեմ Հավայների» շրջադարձային դատական գործի մասին, երբ բնությունը մարդկությանը դատարան կանչեց՝ անհետացումից փրկվելու համար։ Պատմությունը ներկայացնում է Անուենուե անունով անիմացիոն պալիլան, որի շահերն էին պաշտպանվում 1979 թվականի դատավարություններում։ Իրավական պայքարում անհետացող տեսակների պաշտպանության մասին օրենքը գործիք դարձավ մամանեի անտառները պահպանելու համար, որտեղ 2 500 պալիլա սննդի համար մրցում էր մարդկանց բերած ոչխարների ու այծերի հետ։ Անուենուեն պատմում է, թե ինչպես հաղթեցին դատարանում, բայց այդպես էլ չազատվեցին վտանգից. 2024 թվականին մնացել էր ընդամենը 300 պալիլա։ Այսօր բնիկ հավայացի մի բնապահպան պայքարում է նրանց փրկության համար, մինչ կլիմայի փոփոխությունը, անտառային հրդեհները, ներմուծված գիշատիչները, հիվանդություններն ու պետական անտարբերությունն ավելի են սրում սպառնալիքները։

Խատուտիկի ոդիսականը

Խատուտիկի ոդիսականը

Momoko Seto

2026 · 1h 16m · Animation · Science Fiction · Family

Դենդելիոնը, Բարաբանը, Լեոնտոն ու Տարաքսան չորս արտասովոր ընկերներ են՝ չորս սերմ, որոնք մի ժամանակ նույն խատուտիկին էին պատկանում։ Փրկվելով Երկիրը կործանած միջուկային պայթյունից՝ նրանք հայտնվում են տիեզերքում ու ճամփորդում մոլորակների և համաստեղությունների միջով։ Անծանոթ մոլորակի վրա վայրէջք կատարելուց հետո նրանք անմոռանալի արկածի են նետվում՝ նոր տուն գտնելու և այնտեղ ընդմիշտ հաստատվելու համար։

Անտառի դուստրերը

Անտառի դուստրերը

Otilia Portillo Padua

2026 · 1h 35m · Documentary

«Daughters of the Forest»-ը փոխկապակցվածության պատմություն է՝ մարդկանց ու սնկերի, տեսանելիի ու անտեսանելիի, սերնդեսերունդ փոխանցվող գիտելիքի ու ժամանակակից գիտության միջև։ Գիտաֆանտաստիկ այս վավերագրական ֆիլմը մեզ խորասուզում է Մեքսիկայի երկու բնիկ համայնքների ու անտառներում աճող սնկերի աշխարհը։ Անսպասելի բացահայտումներով և երբեմն ենթադրություններով լի այս ճանապարհը հրավիրում է վերաիմաստավորելու, թե ինչպես են մեր աշխարհն ընկալում ու վերապրում նրա թե՛ մարդկային, թե՛ մյուս բնակիչները։

Օվկիանոսի խորքերում. լատիմերիաների թագավորությունը

Norio Matsumura

2025 · 51m

Դեյվիդ Աթենբորոն հայացքն ուղղում է օվկիանոսի խորքերը՝ պատմելու ցելականտի մասին՝ մի նախնադարյան ձկան, որը 400 միլիոն տարի թաքնված է եղել այնտեղ։ Նրա շարժումները կարևոր հուշումներ են տալիս ծովից ցամաք կյանքի անցման մասին և բացահայտում էվոլյուցիայի ու գոյատևման գաղտնիքները։

Որ կանգուն մնան մեր լեռները

Որ կանգուն մնան մեր լեռները

Håvard Bustnes

2026 · 1h 40m · Documentary

Դատական հաղթանակ՝ առանց արդարության։ Սաամի եղջերվապահները Գերագույն դատարանում հաղթում են Եվրոպայի ամենամեծ հողմակայանի դեմ գործը, բայց երբ պետությունը հրաժարվում է քայլեր ձեռնարկել, նրանց պայքարը բացահայտում է արդարության ու վստահության ավելի խոր ճգնաժամը։

Առևտրային գաղտնիք

Առևտրային գաղտնիք

Abraham Joffe

2025 · 1h 40m · Documentary · Thriller

Trade Secret-ը հետևում է երեք անսպասելի դաշնակիցների, որոնք միավորվել են՝ սպիտակ արջերին միջազգային առևտրից պաշտպանելու համար։ Վեց տարվա ընթացքում 13 երկրում նկարահանված ֆիլմը բացահայտում է, թե ինչպես են ամեն տարի հարյուրավոր սպիտակ արջեր պաշտոնական թույլտվությամբ վաճառվում համաշխարհային շուկայում։ Բայց հետաքննության խորացմանը զուգընթաց ի հայտ է գալիս մի մտահոգիչ իրողություն. նրանք, ում վստահված է տեսակի պաշտպանությունը, հնարավոր է՝ իրենք էլ ներգրավված են այդ առևտրում։ Ֆիլմը հրատապ հարցեր է բարձրացնում այն մասին, թե ինչպես ենք պաշտպանում խոցելի վայրի կենդանիներին մի աշխարհում, որտեղ պահպանության ու շահագործման սահմանները գնալով աղոտանում են։

Կարճամետրաժ բնապահպանական ֆիլմեր (մրցույթ)

ՉանչաՀրաշ պատմություն

ՉանչաՀրաշ պատմություն

Lucie Machin

2026 · 22m · Documentary

Պատմողը Լոուեննան է՝ եվրոպական մի օմար։ Ֆիլմը հետևում է բազմացման կենտրոնում նրա անցած ճանապարհին, ինչպես նաև նրա սերնդին, որը կյանքի առաջին շրջանն անցկացնում է այնտեղ՝ մինչև օվկիանոս բաց թողնվելը։ Լոուեննայի աչքերով ծանոթանում ենք նաև նրա տեսակի պահպանությանը նվիրված մարդկանց, այդ թվում՝ Քորնուոլից ձկնորս Դեն Գիլբերթին և կենտրոնի բազմացման աշխատանքների ղեկավար Բեն Մարշալին։ Ոգեշնչվելով Aardman-ի Creature Comforts-ից և Ուես Անդերսոնի ոճից՝ ֆիլմը փորձում է նոր շունչ հաղորդել վայրի բնության ու բնապահպանության մասին վավերագրական կինոյի սովորական պատումին։ Խաղային պատմելաձևը համադրելով ծովային բնության պահպանության մասին գիտելիքների հետ՝ այն ներկայացնում է մի ուշագրավ ծրագիր, որի նպատակը Քորնուոլի օմարների ապագան պաշտպանելն է։

Նպաստելով բնության վերականգնմանը

Նպաստելով բնության վերականգնմանը

Marco Lambertini

2025 · 30m

Becoming Nature Positive-ը իր տեսակի մեջ առաջին նոր, 30 րոպե տևողությամբ ֆիլմն է, որը ստեղծել է Nature Positive Initiative-ը՝ Open Planet Studios-ի համատեղ արտադրությամբ։ Այն համախմբում է կայուն զարգացման համաշխարհային համայնքի առաջատար մասնագետներին։ Ինչպե՞ս երեք բառով կբնորոշեիք բնության վերականգնմանը նպաստող մոտեցումը։ Ի՞նչ է նշանակում «nature positive»՝ բնության վրա դրական ազդեցություն ունենալ։ Ինչո՞ւ է դա կարևոր և ինչո՞ւ հենց հիմա։ Եվ ինչո՞ւ պետք է դա հուզի բոլորիս։ Ի՞նչ են այդ մասին ասում գիտնականները, գործարար առաջնորդները, հասարակական կազմակերպությունների ղեկավարներն ու պետական ոլորտի ներկայացուցիչները։ Becoming Nature Positive-ն անդրադառնում է այս և այլ հարցերի՝ ոգեշնչվելով Becoming Nature Positive: Transitioning to a Safe and Just Future գրքից։

Չուուրաա

Չուուրաա

Evgenia Arbugaeva

2026 · 17m · Documentary

Սիբիրյան Արկտիկայի վայրի բնության մեջ սախա բնիկ ժողովրդի ներկայացուցիչ, հնէաբան Այսեն Կլիմովսկին իջնում է հալվող հավերժական սառցույթի խորքերը և հնագույն մի արարածի որոնումներում անցնում առասպելական ստորերկրյա աշխարհով։ Առասպելաբանության ու գիտության սահմանագծին ծավալվող այս ճանապարհին՝ նեղ ու վտանգավոր քարանձավների միջով, Այսենին ուղեկցում է սախա ժողովրդի էպիկական պատումների ավանդույթից ոգեշնչված բանաստեղծական խոսքը։ Ֆիլմն անդրադառնում է մեր ժամանակների կլիմայական ամենահրատապ խնդիրներից մեկին․ հավերժական սառցույթի արագացող հալոցքն ազատում է ջերմոցային գազեր և ջրի երես հանում հեռավոր անցյալի վիրուսներ ու միկրոօրգանիզմներ կրող արարածների։

Հող

Martin Cooper

2025 · 10m

Կլիմայի փոփոխությունն ավելի ու ավելի է փոխում մեր աշխարհը։ Տարբեր մայրցամաքներում ապրող երկու արվեստագետներ՝ Նի Օբոդայը Գանայից և Նակաջիմա Հիրոյուկին Ճապոնիայից, պատմում են, թե ինչպես է իրենց ստեղծագործություններում արտացոլվում «LAND» հասկացության՝ իրենց համար ունեցած իմաստը։

Տառապանք և ընտրության այլ հնարավորություններ

Տառապանք և ընտրության այլ հնարավորություններ

Samuel Lucas Allen

2026 · 10m

Աշխարհը կլիմայի փոփոխությունից շիկանում է։ Մի քաղաքական գործիչ թողնում է, որ այն այրվի։ Մի երիտասարդ զույգ իմանում է, որ երեխայի է սպասում։ Ի՞նչ պիտի անեն, եթե այդ քաղաքական գործչին գտնեն մենակ ու հազիվ շնչելիս։ «Misery & Other Choices»-ը սև հումորով կարճամետրաժ դրամա է, որը հարցնում է՝ ի՞նչ կանեք, երբ աշխարհը կրակի մեջ լինի։

Վոլանտիր Փոյնթի պինգվինները

Վոլանտիր Փոյնթի պինգվինները

Derek Robitaille

2025 · 17m · Documentary

Penguins of the Point-ը կարճամետրաժ վավերագրական ֆիլմ է, որը մոտիկից ներկայացնում է Ֆոլքլենդյան կղզիների Վոլանթիր Փոյնթում ապրող արքայական, պապուական և մագելանյան պինգվիններին։ Ռեժիսոր Դերեկ Ռոբիթայլը հետևում է այս երեք տեսակների առօրյային՝ ինչպես են նրանք կեր հայթայթում, դիմանում խստաշունչ եղանակին ու մեծացնում ձագերին։ Բազմացման ու փետրափոխության սովորական սեզոնային շրջափուլերից բացի՝ ֆիլմն անդրադառնում է գաղութին այսօր սպառնացող երեք հիմնական վտանգներին՝ կլիմայի փոփոխությանը, արդյունաբերական չափազանց մեծ ձկնորսությանը և թռչնագրիպին։ Առանց սենսացիաների հետևից ընկնելու՝ ֆիլմը դիտարկման միջոցով ցույց է տալիս, թե ինչպես են մարդկային գործունեությունն ու օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումն ազդում այս հեռավոր էկոհամակարգի վրա։

Վտանգավոր ճանապարհներ

Վտանգավոր ճանապարհներ

Jonas Steiner

2026 · 6m · Documentary

Ամեն տարի հազարավոր դոդոշներ դժվարին ճանապարհ են անցնում՝ բազմանալու համար վերադառնալով այն ջրերը, որտեղ ծնվել են։ Ճանապարհին նրանք ստիպված են հաղթահարել բազմաթիվ վտանգներ՝ բանուկ ճանապարհներից մինչև այլ խոչընդոտներ, որոնք նրանց ուղևորությունը վերածում են գոյատևման պայքարի։

Ժայռոտ ավազան

Ժայռոտ ավազան

Dan McKay

2025 · 17m · Documentary

Rock Pool-ում դիտողին հրավիրում ենք լուռ հանդիպումների մի աշխարհ, որը ուշադրություն է պահանջում, անշտապ դիտողին բացահայտումներ պարգևում և, հուսով ենք, հիացմունք արթնացնում մեր շուրջը թաքնված կյանքի ռիթմերի հանդեպ։ Պղտոր ջրերի ջրիմուռների անտառներից մինչև ծովային կատարիկների գերեզմանոցներն ու ուլտրամանուշակագույն լույսով ողողված տիեզերական տարածքը՝ Rock Pool-ն առանց սյուժետային պատումի դիտողին տանում է մեր ոտքերի տակ ծավալվող աշխարհների օր ու գիշերվա շրջապտույտով։ Միաժամանակ սովորական ու աներկրային թվացող այս ջրափոսերը լի են նախաստեղծ հրաշքներով, որոնց կենդանություն են տալիս նորարար փորձարարական ձայնային միջավայրն ու սահուն, բազմաշերտ մոնտաժը։ Ընդամենը 17 րոպեում Rock Pool-ը չնչինը դարձնում է վիթխարի և զգայարանների միջոցով դիտողին համակում հանդարտ հիացմունքով։

Ջրանցք. կյանքն ավազանի խորքերում

Ջրանցք. կյանքն ավազանի խորքերում

Arthur de Bruin

2025 · 11m

Սովորական հոլանդական ջրանցք. հազիվ թե երկրորդ անգամ նայելու ցանկություն առաջացնի։ Բայց ավելի ուշադիր նայողները բացահայտում են կյանքով ու բարդ փոխկապակցվածությամբ լի հարուստ էկոհամակարգ։ Հոլանդական ջրանցքի մակերևույթի տակ մի թաքնված աշխարհ կա։ Բնության մասին այս կարճամետրաժ ֆիլմում հետևում ենք ձկների, միջատների ու թռչունների կյանքին տարվա եղանակների հերթագայության ընթացքում՝ ձմռան լռությունից մինչև ամռան առատություն։ SLOOT-ը մարդու ձևավորած լանդշաֆտի կենսաբազմազանությանը նվիրված ձոն է։

Երկարատամ ձուկը. փրկելով արկտիկական ծովերի անտառները

Երկարատամ ձուկը. փրկելով արկտիկական ծովերի անտառները

Ismaele Tortella

2026 · 20m · Documentary

Մի իտալացի լուսանկարիչ տեղափոխվում է Հյուսիսային Նորվեգիա՝ իր հետ տանելով մի երազանք. ուսումնասիրել Արկտիկայի սառցե ջրերն ու ջրիմուռների փարթամ անտառներում նկարահանել այդ ջրերի խորհրդանիշ ատամնաձկանը։ Բայց ջրի տակ նրան սպասում է դաժան իրականություն՝ մերկացած ծովի հատակ, որտեղ երբեմնի ծաղկուն ստորջրյա անտառները գրեթե անհետացել են։ «Stone Biter: Saving the Arctic Sea Forests»-ը մեզ ընկղմում է փխրուն էկոհամակարգերով ու անհետացող աշխարհներով անցնող սառցե ճանապարհորդության մեջ։ Սովորելով կողմնորոշվել սառը, անծանոթ ծովում՝ Իսմայելեն բացահայտում է ջրիմուռների անհետացման առեղծվածը։ Ճանապարհին նա հանդիպում է գիտնականների, կամավորների ու տեղացի մասնագետների, որոնք չեն պատրաստվում ձեռք քաշել իրենց սիրելի օվկիանոսից։ Միասին նրանք ստեղծում են նոր շարժում, որի հիմքում դիմակայելու ուժը, բնության վերականգնումն ու հույսն են։ Նրանք բացահայտում են էկոլոգիական խախտումների բարդ փոխկապակցվածությունը՝ ցույց տալով, թե ինչպես են ծովոզնիների թվաքանակի կտրուկ աճն ու մարդկային ազդեցությունը Արկտիկայի ափը հասցրել կործանման եզրին։

ՏԱՍԲԱՔԱ

ՏԱՍԲԱՔԱ

Saxon Bosworth

2025 · 10m

«TASBAQA»-ով մեր նպատակն էր ցույց տալ Ուստյուրտի սարահարթի՝ ընդարձակ, դաժան պայմաններով ու քիչ հայտնի էկոհամակարգի, և միջինասիական կրիայի՝ իր միջավայրին հմտորեն հարմարված ու արտասովոր դիմացկուն վայրի կենդանու համակեցությունը։ Մի *դեռևս չպատմված պատմություն*, որը բացահայտում է բնության մեջ վաղուց ձևավորված կապերը՝ էկոհամակարգերի, բույսերի ու կենդանիների, ջրի և կլիմայի միջև։

Ֆերմերի աղջիկը

Melissa Bloom

2026 · 13m

Մելիսան Մոնտանայի Քալիսփել քաղաքում գործող The Sisters Bloom բնապահպանական մոտեցմամբ կադր առ կադր անիմացիայի ստուդիայի հիմնադիրն է։ Հոլիվուդում մի քանի տարի աշխատելով այնպիսի նախագծերի վրա, ինչպիսիք են Adult Swim-ի Robot Chicken-ը և Դեյվիդ Օ. Ռասելի American Hustle-ը, նա հեռացավ այդ միջավայրից ու քրոջ հետ սկսեց մարմնի ու հոգու առողջացման ուղին՝ սեփական փորձով հասկանալով, որ մարդու առողջությունն անմիջականորեն կապված է շրջակա միջավայրի հետ։ Մելիսան գիտակցեց, որ խնդիրը կադր առ կադր անիմացիան չէ, այլ ոլորտում ընդունված նյութերն ու աշխատանքի եղանակները։ Նրա նպատակն է փոխել ոլորտը՝ թունավոր նյութերն ու ռեսուրսներ վատնող մեթոդները փոխարինելով էկոլոգիական այլընտրանքներով։

Ջոն Բարթոնի անվան բնության պահպանության մրցանակ

Չոր արևադարձային անտառները

Չոր արևադարձային անտառները

Juan Pablo Donoso Alliende

2025 · 17m

Հիասթափության ու հույսի միջև իր ճանապարհն է անցնում Խուան Կառլոսը։ Այս 47-ամյա կուբացին իրեն նվիրել է անհետացող բուսաշխարհի նմուշները հավաքելուն ու բազմացնելուն։ Հետևելով դիմադրության նրա քայլերին՝ տեսնում ենք, թե ինչպես են կյանքի համար նոր հնարավորություններ տարածվում վերքերով լի երկրում ու մոլորակում։

Հիլզուիկ. մակընթացության ետևում

Roman Willi

2025 · 43m

Hillswick: Beyond the Tides-ը հուզիչ ու տեսողականորեն տպավորիչ վավերագրական ֆիլմ է Ջան և Փիթ Բևինգթոնների կյանքի մասին։ Հիլսվիքի վայրի կենդանիների փրկության կենտրոնում նրանց 40-ամյա աշխատանքը փոխել է Շեթլանդյան կղզիների մոտեցումը վայրի բնության պահպանությանը։ 2023 թվականին փրկված և ինն ամիս հոգատար խնամքով վերականգնված Օտտո ջրասամույրի պատմության միջոցով ֆիլմը միահյուսում է Բևինգթոնների անգնահատելի ժառանգությունն ու Շեթլանդի անկրկնելի բնությունը։ 2024 թվականին Ջանի մահից հետո Hillswick: Beyond the Tides-ը դառնում է ոչ միայն նրա հիշատակին նվիրված ֆիլմ, այլև գործելու կոչ՝ ապահովելու, որ կենտրոնն ու դրա մարմնավորած արժեքները շարունակեն ապրել ու զարգանալ նաև գալիք տարիներին։

Պարոն Ապոլիներ. բնության պահապանը

Պարոն Ապոլիներ. բնության պահապանը

Garth Kingwill

2026 · 5m

Նդոհուդու Ապոլիներն իր կյանքը նվիրել է Կամերունում որսագողերից ու վայրի կենդանիների ապօրինի առևտրից փրկված շիմպանզեների և գորիլաների խնամքին։

Ձյունահովազ քույրերը

Ձյունահովազ քույրերը

Andrew Lynch

2025 · 1h 33m · Documentary

SNOW LEOPARD SISTERS-ը ոգեշնչող պատմություն է Հիմալայների ամենամեկուսացած անկյուններից մեկում ապրող երկու բնիկ կանանց անսպասելի, բայց ամուր ընկերության մասին։ Ֆիլմը հետևում է ձյունահովազների պահպանությամբ զբաղվող տեղացի Ցիրինգ Լհամու Լամային, որը դառնում է 17-ամյա Թենզին Բհուտի Գուրունգի ուղեկիցն ու ուսուցիչը։ Թենզինն ամեն գնով փորձում է խուսափել պարտադրված ամուսնությունից։ Միասին նրանք ճանապարհ են ընկնում Հիմալայների վտանգավոր, բայց շունչ կտրող բնապատկերներով՝ փնտրելու անհետացման եզրին կանգնած վերջին ձյունահովազներին։ Հերոսուհիների առօրյային մոտիկից հետևող վավերագրական կադրերով ու տպավորիչ օպերատորական աշխատանքով ֆիլմը ցույց է տալիս, թե կանանց ձայնն ինչ ուժ կարող է ունենալ բնության պահպանության գործում՝ ավելի լավ ապագա ստեղծելով թե՛ իրենց, թե՛ հազվադեպ աչքի ընկնող ձյունահովազների համար։

Երիտասարդների ձայնը՝ հանուն կենսաբազմազանության – վավերագրական ֆիլմեր (մրցույթ)

Աստղաբույլեր՝ ծովի հատակին

Աստղաբույլեր՝ ծովի հատակին

Addie Akina Knoll

2026 · 13m · Documentary

17-ամյա մի կինոռեժիսոր միանում է Մալդիվներում աշխատող հետազոտական խմբին՝ վավերագրելու, թե ինչպես է համաշխարհային զբոսաշրջության կենտրոնում ավելի ու ավելի դժվար դառնում անհետացման վտանգի տակ գտնվող կետաշնաձկների պաշտպանությունը։

Փոխկապակցված կյանք

Katherine Hee-Yeon Tae

2026 · 5m

Դեռահաս մի աղջիկ բացահայտում է իր առօրյան օվկիանոսին կապող շոշափելի թելը։ Ֆիլմը հետևում է կարմիր փուչիկի ճանապարհին՝ տոնական պարագաների խանութում աղջկա ձեռքից մինչև վերջնակետը՝ ծովային կրիայի ստամոքսը։ Այն քանդում է «անհետանալու առասպելը»՝ հարմար այն պատրանքը, թե առարկան դադարում է գոյություն ունենալ, հենց որ դուրս է գալիս մեր տեսադաշտից։ «Entangled»-ը ցույց է տալիս, որ մեր դեն նետած իրերն իրականում երբեք չեն անհետանում․ դրանք պարզապես այլևս մերը չեն, մինչև շրջանը փակվում է, և մենք ստիպված ենք լինում դրանք հետ քաշել դեպի մեզ։

VANA OLI (Անտառի լույսը)

Sitara Arul Karthikeyan

2025 · 8m

Բնության լուսանկարիչ երիտասարդ ու եռանդուն Սիտարան տեսնում է լուսատտիկների շողարձակման մի ապշեցուցիչ լուսանկար։ Նա ճանապարհ է ընկնում՝ ինքն էլ նման կադր որսալու։ Որոնումները նրան տանում են Արևմտյան Գաթերի բլուրները, բայց կախարդանքի փոխարեն նա գտնում է մարող մի աշխարհ, որտեղ լուսատտիկները գնալով պակասում են, իսկ լույսի աղտոտումը խամրեցնում է բնապատկերը։ Տեղացիների հետ զրույցներն ու բնության նուրբ հավասարակշռության վրա մարդու ազդեցության մասին բացահայտումները փոխում են նրա նպատակը։ Կատարյալ մեկ լուսանկար գտնելու ցանկությունը դառնում է բացահայտումների, գիտակցման ու բնության պահպանության ավելի խոր ճանապարհ։ Ի վերջո Սիտարան ոչ միայն կադր է որսում, այլև գտնում է մի պատմություն, որը պետք է պատմել։

Մրցույթից դուրս։ Բնապահպանական կրթություն և իրազեկում

Սևանիկ ինչ-որ մի տեղ

Hayk Hovyan

24m

Սևանիկը վիշապների հնագույն տոհմի վերջին ողջ մնացած ներկայացուցիչն է, որը ծնվել է Սևանա լճի խորքերում թաքնված ձվից։ Իր հավատարիմ ընկեր Ամպի խնամքի ու պաշտպանության ներքո մեծացող փոքրիկ վիշապը բացահայտումների ճանապարհ է անցնում՝ ճանաչելով աշխարհը, ընկերությունն ու բնության փխրուն հավասարակշռությունը։ Ընկերների հետ Սևանիկն ուսումնասիրում է լիճն ու շրջակայքը՝ բախվելով իրենց տանը սպառնացող բնապահպանական խնդիրների։ Աղտոտումը, թափված աղբը, վնասված կենսավայրերն ու փոփոխվող կլիմայական պայմանները կենդանիներին ներկայանում են որպես տարօրինակ ու խորհրդավոր վտանգներ, որոնք խախտում են բնության ներդաշնակությունը։

Սթիվ Զիսուի ծովային կյանքը

Սթիվ Զիսուի ծովային կյանքը

Wes Anderson

2004 · 1h 59m · Adventure · Comedy · Drama

Հայտնի օվկիանոսագետ Սթիվ Զիսուն երդվել է վրեժ լուծել իր անձնակազմի անդամներից մեկին խժռած հազվագյուտ շնաձկից։ Նրա մշտական թիմին նավի վրա միանում են Նեդը, որը կարծում է, թե Զիսուն իր հայրն է, և Ջեյնը՝ ամուսնացած տղամարդուց հղի լրագրողը։ Նրանք ծով են դուրս գալիս՝ շարունակ բախվելով ծովահենների, իսկ երբեմն էլ, գուցե ավելի ցավոտ, Զիսուի անցյալից հայտնվող մարդկանց, այդ թվում՝ կնոջը՝ Էլեոնորին, որի հետ օտարացել են։

Սիլյանի հեքիաթ

Սիլյանի հեքիաթ

Tamara Kotevska

2025 · 1h 20m · Documentary

Ֆիլմը ներշնչված է Սիլյան անունով տղայի մասին ժողովրդական հեքիաթից, որը հոր հետ վիճելուց հետո արագիլ է դառնում ու հեռանում տնից։ Այն պատմում է մի հողագործի և սպիտակ արագիլի միջև ձևավորված կապի մասին։

Ձյունահովազ (Թավշյա թագուհի)

Ձյունահովազ (Թավշյա թագուհի)

Marie Amiguet

2021 · 1h 32m · Documentary

Տիբեթյան բարձրավանդակի բարձունքներում՝ չուսումնասիրված հովիտների միջով, վայրի բնության լուսանկարիչ Վենսան Մյունիեն ճանապարհորդ ու գրող Սիլվեն Տեսոնին տանում է հազվագյուտ կենդանիների որոնման՝ հույս ունենալով տեսնել նաև ձյունահովազին՝ մեծ կատվազգիներից ամենադժվար նկատելիներից մեկին։ Ճանապարհին նրանք մտորում են մարդու տեղի մասին՝ իրենց առջև բացվող հիասքանչ բնապատկերների ու հանդիպող կենդանիների աշխարհում։

Վայրի Լոնդոն

Վայրի Լոնդոն

Joe Loncraine

2026 · 58m · Documentary

Աշխարհով մեկ ճամփորդություններին նվիրած մի ամբողջ կյանքից հետո աշխարհի ամենահայտնի բնագետն իր հայացքն ուղղում է տանն ավելի մոտ՝ բացահայտելու Անգլիայի նշանավոր մայրաքաղաքի վայրի բնությունը։ Լոնդոնում ապրած 75 տարիների ընթացքում սըր Դեյվիդը խորապես ճանաչել է քաղաքի բնական աշխարհը, և դժվար է պատկերացնել ավելի լավ ուղեկից՝ նրա կենդանական աշխարհի ամենազարմանալի գաղտնիքները բացահայտելու համար։ Նրա կյանքի հարյուրերորդ տարում նկարահանված այս անձնական ու հուզիչ ֆիլմը ճիշտ ժամանակին հիշեցնում է, թե ինչպես կարող են քաղաքները տուն դառնալ թե՛ մեզ, թե՛ վայրի կենդանիների համար։

Հատուկ ցուցադրություններ

Կեր ավելի շատ ծառեր

Կեր ավելի շատ ծառեր

Arne Focketyn

2026 · 1h 20m · Documentary

«Eat More Trees»-ը համախմբում է աշխարհի տարբեր անկյունների նորարարների՝ հետևելով գյուղատնտեսության նոր ուղի գտնելու նրանց որոնումներին։ Նրանց երազա՞նքը։ Սուպերմարկետների դարակները լցնել ագրոանտառային տնտեսություններից ստացված առողջ ու բազմազան մթերքներով։ Սա ուտոպիստական տեսլակա՞ն է, թե՞ նրանց կհաջողվի երկարատև փոփոխությունների խթան դառնալ։ Չէ՞ որ գյուղատնտեսության վերածնունդը կարող է ամբողջ գյուղեր փրկել լքվածությունից։ Ֆիլմում հողը վերականգնող գյուղատնտեսությամբ զբաղվող Ալֆոնսոյի ու Յանիկի և լանդշաֆտային դիզայներ Լուիի անձնական պատմությունները միահյուսվում են հույս ներշնչող բացահայտումներին՝ Ամազոնիայից մինչև ԱՄՆ։

Բարև, աշխարհ

Բարև, աշխարհ

Anne–Lise Koehler

2019 · 1h 1m · Family · Animation

Գետի ափին բազմաթիվ այլ կենդանիների կողքին ծնվում, ապրում ու միմյանց վարժվում են տասը տեսակների ներկայացուցիչներ... Ականջավոր բուն թև է առնում՝ երկրորդ անգամ ծնվելու և գիշերը ընտելացնելու համար։ Մեծ սուզակն այս ու այն կողմ է լողում իր ձկնորսական տարածքում՝ անհետանալով աչքից ու պարելով ջրիմուռների հետ։ Ալկիոնը ճանապարհ է ընկնում՝ արևի տակ իր տեղը գտնելու։ Եվրոպական ճահճային կրիան սահում է ջրի մակերեսով՝ ասես ժամանակին մարտահրավեր նետելով։ Իռլանդական չղջիկն ականջներով է տեսնում երեկոյի սիմֆոնիան։ Եվրոպական կուղբը՝ գետափերի շինարարը, չի կարող դիմադրել ծառերի բույրին։ Կրակե սալամանդրը բացահայտում է այս տարօրինակ հրաշքի՝ աշխարհի երկու երեսները։ Մեծ ջրցուլը՝ եղեգնուտների թռչունը, երազում է բռնել լուսինը։ Գայլաձուկը հույս ունի հսկա դառնալ՝ մեծ արկածներ ապրելու համար։ Եվ վերջապես՝ կայսերական ճպուռը, մի մարտիկ, որի զրահը կոփել է արևը։ Նրանք բոլորը բացականչում են՝ «Բարև՜, աշխարհ»։

Պատմություն. բուժելով Լապլանդիայի վերքերը

Պատմություն. բուժելով Լապլանդիայի վերքերը

Thomas Jackson

2022 · 1h 27m · Documentary

The large-scale textile artwork “Historjá” by Marakatt-Labba made a huge breakthrough when it was shown at documenta 14 in Kassel. The embroidery, depicting motifs from Sámi history, is also the starting point of Thomas Jackson’s documentary, which tells us about Sámi culture, whose history has been marked by a struggle against the majority population. The struggle has concerned the right to land and way of life, but also underlying this are two views of mankind and its relationship to nature. In Historjá – Stitches for Sapmí, historical events and mythological images are woven together with how climate change threatens contemporary reindeer herding and thus the existence of Sámi culture.

Ինչպես ապրել Երկրի վրա

Ինչպես ապրել Երկրի վրա

Fredi Devas

2026 · 1h 36m · Documentary

How to Live on Earth-ը ապագային միտված լիամետրաժ վավերագրական ֆիլմ է, որն ուսումնասիրում է բնության հետ մեր կենսական կապն ու դրա դերը մեր վաղվա օրվա համար։ Բենեդիկտ Քամբերբեթչի ներկայացմամբ այս յուրօրինակ «գործնական ուղեցույցը» նորարար ու ոգեշնչող պատմություններով և աշխարհի տարբեր անկյուններից տպավորիչ կադրերով ցույց է տալիս, թե ինչպես են մարդիկ սովորում համագործակցել բնության հետ՝ մեր ամենամեծ խնդիրները լուծելու համար։ Ջերմ, գրավիչ ու եռանդ հաղորդող ֆիլմը հույսով է նայում մի ապագայի, որին կարող ենք հասնել՝ ապագայի, որտեղ բնությունը ծաղկում է, իսկ մենք՝ նրա հետ։

Ջեյն Գուդոլ. հույսը

Ջեյն Գուդոլ. հույսը

Kim Woodard

2020 · 1h 28m · Documentary · Adventure

Սա մի բացառիկ կնոջ պատմություն է, որը դարձավ կենդանիների բարեկեցության ու բնության պահպանության համաշխարհային խորհրդանիշ և ոչ միայն հույս ուներ աշխարհն ավելի լավը դարձնել, այլև իրագործեց դա՜։ Լայն ընդգրկմամբ այս վավերագրական ֆիլմը ներկայացնում է շիմպանզեների պաշտպանությանն ուղղված դոկտոր Գուդոլի քառասնամյա գործունեության հսկայական ժառանգությունը և ուրվագծում դրա շարունակությունը գալիք սերունդների համար։

Իմ հարևան Տոտորոն

Իմ հարևան Տոտորոն

Hayao Miyazaki

1988 · 1h 26m · Fantasy · Animation · Family

Сестры Сацуки и Мэй переезжают вместе с папой в деревенский дом. Однажды девочки обнаруживают, что по соседству с ними живут лесные духи — хранители леса во главе со своим могущественным и добрым повелителем Тоторо. Постепенно Тоторо становится другом девочек, помогая им в их повседневных приключениях.

Նավշիքան՝ հողմերի հովտից

Նավշիքան՝ հողմերի հովտից

Hayao Miyazaki

1984 · 1h 35m · Adventure · Animation · Fantasy

Համաշխարհային պատերազմից հետո Քամիների հովիտ կոչվող ծովափնյա թագավորությունը մնում է Երկրի այն վերջին հենակետերից մեկը, որին դեռ չեն հասել թունավոր ջունգլիներն ու դրանք պաշտպանող հզոր միջատները։ Քաջարի արքայադուստր Նաուսիկայի առաջնորդությամբ հովտի բնակիչները վիթխարի պայքար են մղում՝ վերականգնելու մարդկության ու Երկրի կապը։

Նյարդայնացնող արջը

Նյարդայնացնող արջը

Gabriela Osio Vanden

2026 · 1h 30m · Documentary

Սպիտակ արջի սովորական միգրացիոն ուղին նրան բերում է բնակավայրեր։ Մինչ կենդանին փորձում է գոյատևել փոփոխվող աշխարհում, նրա հայտնվելը բախման մեջ է դնում մարդկանց շահերն ու վայրի բնությունը։

Սամբուրուի հպարտությունը

Սամբուրուի հպարտությունը

Vanessa Serrao Hiemenz

50m

Քենիայի հյուսիսում ապրող սամբուրու ռազմիկների համար առյուծ որսալը ժամանակին քաջության նշան էր։ Բայց երբ ռազմիկներից մեկը հասկացավ, որ իրենց հողերում ընդամենը 11 առյուծ է մնացել, նրանց դեմ պայքարողից վերածվեց նրանց ամենանվիրված պաշտպանի։ «Pride of Samburu»-ն պատմում է սամբուրու ավագ, National Geographic-ի հետազոտող Ջեներիա Լեկիլելեի մասին, որն իր կյանքը նվիրել է իր համայնքի ու Հյուսիսային Քենիայի առյուծների համակեցությանը։

Միասնության ալիքը

Soonbum Kwon

2026 · 4m

«Ripple of We»-ը պատմում է Չեջու կղզում մեծացող մի դեռահասի մասին, որի կապը օվկիանոսի հետ նրան ստիպում է դեմ առ դեմ բախվել ծովի աղտոտմանը։ Սուզվելով ու ընկերների հետ գործի անցնելով՝ նա բացահայտում է, թե ինչպես կարող է մեկ մարդու մտահոգությունը վերածվել համատեղ գործողության, և ինչպես նույնիսկ ամենափոքր ալիքը կարող է միավորել մեզ։

Կենդանիների թագավորությունը

Կենդանիների թագավորությունը

Thomas Cailley

2023 · 2h 7m · Adventure · Drama · Science Fiction

Աշխարհում, որտեղ մուտացիաների ալիքը մարդկանց կենդանիների է վերածում, Ֆրանսուան անում է ամեն ինչ՝ կնոջը փրկելու համար։ Երբ արարածներից ոմանք անհետանում են մոտակա անտառում, նա ու նրանց որդին՝ Էմիլը, որոնումների են դուրս գալիս, որոնք ընդմիշտ փոխելու են իրենց կյանքը։

Անտառների երգը

Անտառների երգը

Vincent Munier

2025 · 1h 39m · Documentary

Վոգեզների խաղաղ անտառների խորքում, որտեղ լուսանները, արջերն ու եղջերուներն ազատ շրջում են, Վենսան Մյունիեն ուղեկցում է հորը նրա արշավներին։ Նա ձգտում է ոչ միայն պատկերել անտառային այս թագավորության հրաշքները, այլև լսելի դարձնել դրա ձայները։ Անտառի ամեն շշուկ հիշեցնում է բնության մասին այն գիտելիքը, որը հայրը ժամանակին փոխանցել է նրան, և որն այժմ Վենսանը փոխանցում է իր որդուն։ Վենսան Մյունիեն միահյուսում է բնության շունչը կտրող կադրերն ու ձայները՝ ստեղծելով հեքիաթային կինոաշխարհ, որտեղ ժամանակը դանդաղում է։

Ծրագիրը կարող է փոփոխվել։ Ներկայացված է Esora-ում։