ԸնտանեկանՄուլտֆիլմ

Բարև, աշխարհ

Bonjour le monde !

20191 ժ 1 ր6.7IMDb

Գետի ափին բազմաթիվ այլ կենդանիների կողքին ծնվում, ապրում ու միմյանց վարժվում են տասը տեսակների ներկայացուցիչներ... Ականջավոր բուն թև է առնում՝ երկրորդ անգամ ծնվելու և գիշերը ընտելացնելու համար։ Մեծ սուզակն այս ու այն կողմ է լողում իր ձկնորսական տարածքում՝ անհետանալով աչքից ու պարելով ջրիմուռների հետ։ Ալկիոնը ճանապարհ է ընկնում՝ արևի տակ իր տեղը գտնելու։ Եվրոպական ճահճային կրիան սահում է ջրի մակերեսով՝ ասես ժամանակին մարտահրավեր նետելով։ Իռլանդական չղջիկն ականջներով է տեսնում երեկոյի սիմֆոնիան։ Եվրոպական կուղբը՝ գետափերի շինարարը, չի կարող դիմադրել ծառերի բույրին։ Կրակե սալամանդրը բացահայտում է այս տարօրինակ հրաշքի՝ աշխարհի երկու երեսները։ Մեծ ջրցուլը՝ եղեգնուտների թռչունը, երազում է բռնել լուսինը։ Գայլաձուկը հույս ունի հսկա դառնալ՝ մեծ արկածներ ապրելու համար։ Եվ վերջապես՝ կայսերական ճպուռը, մի մարտիկ, որի զրահը կոփել է արևը։ Նրանք բոլորը բացականչում են՝ «Բարև՜, աշխարհ»։

ՌեժիսորAnne–Lise Koehler, Eric Serre

Կադրեր

Ցուցադրություններ

Կազմակերպիչ SunChild միջազգային բնապահպանական փառատոն
Երք27հոկ16:00Երևանի 2750-ամյակի այգիENG · ARM sub
Ուրբ30հոկ15:00Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրMain Stage սրահ · ARM · FR sub