:format(webp)/films/b01231fe-5b41-4195-90ba-5092aff2142a/10d878f16e367a90d4ec750a8a2fdb43.jpg)
Ջեյն Գուդոլ. հույսի աղբյուրներ
Jane Goodall: Reasons for Hope
Հենվելով աշխարհի ամենահայտնի ժամանակակից էթոլոգ և բնապահպան Ջեյն Գուդոլի տասնամյակների աշխատանքի վրա՝ «Jane Goodall: Reasons for Hope»-ը մեզ տանում է ոգեշնչող ճանապարհորդության աշխարհով մեկ։ Ֆիլմը ներկայացնում է հուսադրող պատմություններ, որոնք մարդկանց կմղեն դեպի լավը փոխելու իրենց շրջապատող աշխարհը։ Հյուսիսային ճաղատ իբիսների չվերթը Ալպերի վրայով, բլեքֆուտ ժողովրդի ջանքերով ամերիկյան բիզոնների վերադարձը բնություն, Սադբերիի վերականաչապատման աշխարհահռչակ պատմությունը, Արիզոնայի առաջատար դերը վերականգնվող էներգետիկայում և Ջեյն Գուդոլի «Roots & Shoots» ծրագրի շրջանակում երիտասարդների ոգեշնչող նախաձեռնությունները միահյուսվում են արխիվային կադրերին, որոնցում Ջեյնը նոր էր սկսում ուսումնասիրել շիմպանզեներին։ Ֆիլմի ողջ ընթացքում հնչում են Ջեյնի հույսի չորս հենասյուները, որոնք ապագայի հանդեպ մեծ հավատ են ներշնչում՝ մարդկային զարմանալի բանականությունը, բնության վերականգնվելու կարողությունը, երիտասարդների ուժն ու նվիրվածությունը և մարդկային անկոտրում ոգին։
Կադրեր
Ցուցադրություններ
Կազմակերպիչ SunChild միջազգային բնապահպանական փառատոն:format(webp)/films/b01231fe-5b41-4195-90ba-5092aff2142a/6bae70eb59361be83f4cb234a70b53a4.jpg)