Անցնել բովանդակությանը

ReA փառատոն 2026

7–14 Նոյեմբերի 2026Երևան4 վայր26 ֆիլմ4 միջոցառում

Կյանքը պատկեր է, կենդանացրո՛ւ այն

Երևանի անիմացիայի միջազգային փառատոնը նշում է իր 18-ամյակը՝ ութ լիամետրաժ ֆիլմ Կաննի ու Անսիի փառատոներից, կարճամետրաժ ու դիպլոմային ծրագրեր և MarAni շուկան։

Փառատոնային աբոնեմենտՍկսած 7,500 ֏Գնել աբոնեմենտԱբոնեմենտ

Լիամետրաժ ֆիլմեր

Դեկորադո

Դեկորադո

Alberto Vázquez

2025 · 1 ժ 35 ր · Մուլտֆիլմ · Կատակերգություն · Ֆենտեզի

Գործազուրկ մուկ Առնոլդը գոյաբանական ճգնաժամի մեջ է։ Նա ապրում է մի քաղաքում, որտեղ ամեն ինչ A.L.M.A. կոչվող կորպորացիան է վերահսկում։ Ի տարբերություն իր կնոջ՝ Մարիայի, նա միշտ համարել է, որ այդ աշխարհն իրական չէ։ Ապստամբության մտքով համակված՝ նա քաղաքից փախչելու խորամանկ պլան է մշակում։

Երկաթյա տղան

Երկաթյա տղան

Louis Clichy

2026 · 1 ժ 30 ր · Մուլտֆիլմ · Դրամա · Ընտանեկան

1 մրցանակ1 ընտրություն

Ֆրանսիայի գյուղերից մեկում ապրող 10-ամյա Քրիստոֆը պիտի շարունակեր հոր գործը՝ աշխատելով իրենց ընտանեկան ագարակում։ Սակայն ինչ-որ պահից նրա մարմինը հանկարծ սկսում է ծռվել ու ընկնել՝ տրակտորի վրայից, դպրոցում, ճաշի ժամանակ։ Տղան ստիպված է լինում երկաթյա սեղմիրան կրել, սակայն դժվարությունները թեթևացնում են երաժշտությունն ու Կլարան, որի հետ ամեն ինչ հնարավոր է թվում։

Լյուսիին որոնելիս

Լյուսիին որոնելիս

Olivier Clert

2026 · 1 ժ 25 ր · Արկածային · Մուլտֆիլմ · Ընտանեկան

1 ընտրություն

Լյուսին ընտանիքի հետ ապրում է մի մեկուսի կղզու վրա գտնվող փոքրիկ գյուղում։ Տեղացիները չեն ընդունում աղջկան նրա արտասովոր շնորհի պատճառով։ Երբ Լյուսին ծանոթանում է Միլլի անունով աղջնակի հետ, որին միայն ինքն է տեսնում, նրա կյանքում սկսվում են արկածներ, որոնք պիտի օգնեն բացահայտել աղջկա առեղծվածային կարողությունները։

Հանգույցներ

Հանգույցներ

Leah Nelson

2026 · 1 ժ 42 ր · Մուլտֆիլմ · Դրամա

2 ընտրություն

Ալցհեյմերի հիվանդությունը սկսում է փոխել մոր վառ անհատականությունը, և երիտասարդ աղջիկը ստիպված է լինում վերադառնալ հայրենի տուն, որ հոգ տանի նրա մասին։ Սա պատմություն է հասունանալու, սեփական «ես»-ն ընդունելու և մոր կորստի հետ հաշվելու մասին։

Բարակուդայի գանձը

Բարակուդայի գանձը

Adrià García

2025 · 1 ժ 30 ր · Մուլտֆիլմ · Արկածային · Ընտանեկան

Քեռուն գտնելու հույսով մանկատնից փախած Անաբելը հայտնվում է նավապետ Բարակուդայի նավի վրա՝ մինչև ատամները զինված ահազդու ծովահենների հետ։ Բայց նրանք մի խնդիր ունեն. չեն կարողանում կարդալ։ Միայն Անաբելը կարող է օգնել նրանց գտնել Ֆինեաս Քրեյնի գանձը։

Ջութակահարուհին

Ջութակահարուհին

Ervin Han

2026 · 1 ժ 54 ր

Իսպանացի լրագրողն ուսումնասիրում է տարիք առած լեգենդար ջութակահարուհու ու նրա սիրելի գործիքի առեղծվածային պատմությունը և մոռացված հուշեր արթնացնում սիրո, պատերազմի ու երաժշտության մասին։ 30-ականների Սինգապուր. երաժշտությունը կապող օղակ էր Ֆեյի ու Կայի ընկերության համար, սակայն պատերազմն ու ճապոնական օկուպացիան բաժանեցին նրանց։

Կարմեն. ըմբոստ թռչնակը

Կարմեն. ըմբոստ թռչնակը

Sébastien Laudenbach

2026 · 1 ժ 31 ր · Մուլտֆիլմ · Երաժշտական · Դրամա

1 ընտրություն

Երկար բացակայությունից հետո Սալվան վերադառնում է Սևիլյա, որտեղ ծանոթանում է թովիչ ձայնով մի երիտասարդ կնոջ՝ Կարմենի հետ։ Իմանալով, որ վերջինիս վտանգ է սպառնում՝ Սալվան մի խումբ փողոցային տղաների հետ որոշում է օգնել նրան։ Այս ազատատենչ հոգու ճակատագիրը նրանց ձեռքերում է։

Տարբեր աշխարհներից

Տարբեր աշխարհներից

Kohei Kadowaki

2026 · 1 ժ 57 ր · Մուլտֆիլմ · Դրամա

1 ընտրություն

Դպրոցական ընկերների ճանապարհները բաժանվում են, սակայն տասնամյակներ անց նրանք նորից են հանդիպում՝ վերապրելու 30 տարվա մոռացված հուշերն ու անմոռանալի հույզերը։

Կարճամետրաժ ֆիլմերի ծրագրեր

Կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր 1

Կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր 1

2026 · Մուլտֆիլմ

ReA 2026 փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր 1։ Ֆիլմերը մասնակցում են մրցույթին և գնահատվում փառատոնի ժյուրիի կողմից։

Կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր 2

Կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր 2

2026 · Մուլտֆիլմ

ReA 2026 փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր 2։ Ֆիլմերը մասնակցում են մրցույթին և գնահատվում փառատոնի ժյուրիի կողմից։

Կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր 3

Կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր 3

2026 · Մուլտֆիլմ

ReA 2026 փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր 3։ Ֆիլմերը մասնակցում են մրցույթին և գնահատվում փառատոնի ժյուրիի կողմից։

Կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր 4

Կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր 4

2026 · Մուլտֆիլմ

ReA 2026 փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր 4։ Ֆիլմերը մասնակցում են մրցույթին և գնահատվում փառատոնի ժյուրիի կողմից։

Կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր 5

Կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր 5

2026 · Մուլտֆիլմ

ReA 2026 փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր 5։ Ֆիլմերը մասնակցում են մրցույթին և գնահատվում փառատոնի ժյուրիի կողմից։

Դիպլոմային ֆիլմերի ծրագրեր

Դիպլոմային ֆիլմերի ծրագիր 1

Դիպլոմային ֆիլմերի ծրագիր 1

2026 · 1 ժ 8 ր · Մուլտֆիլմ

ReA 2026 փառատոնի դիպլոմային ֆիլմերի ծրագիր 1։ Ֆիլմերը մասնակցում են մրցույթին և գնահատվում փառատոնի ժյուրիի կողմից։

Դիպլոմային ֆիլմերի ծրագիր 2

Դիպլոմային ֆիլմերի ծրագիր 2

2026 · 1 ժ 3 ր · Մուլտֆիլմ

ReA 2026 փառատոնի դիպլոմային ֆիլմերի ծրագիր 2։ Ֆիլմերը մասնակցում են մրցույթին և գնահատվում փառատոնի ժյուրիի կողմից։

Դիպլոմային ֆիլմերի ծրագիր 3

Դիպլոմային ֆիլմերի ծրագիր 3

2026 · 1 ժ 8 ր · Մուլտֆիլմ

ReA 2026 փառատոնի դիպլոմային ֆիլմերի ծրագիր 3։ Ֆիլմերը մասնակցում են մրցույթին և գնահատվում փառատոնի ժյուրիի կողմից։

Դիպլոմային ֆիլմերի ծրագիր 4

Դիպլոմային ֆիլմերի ծրագիր 4

2026 · 1 ժ 10 ր · Մուլտֆիլմ

ReA 2026 փառատոնի դիպլոմային ֆիլմերի ծրագիր 4։ Ֆիլմերը մասնակցում են մրցույթին և գնահատվում փառատոնի ժյուրիի կողմից։

Դիպլոմային ֆիլմերի ծրագիր 5

Դիպլոմային ֆիլմերի ծրագիր 5

2026 · 1 ժ 12 ր · Մուլտֆիլմ

ReA 2026 փառատոնի դիպլոմային ֆիլմերի ծրագիր 5։ Ֆիլմերը մասնակցում են մրցույթին և գնահատվում փառատոնի ժյուրիի կողմից։

Հատուկ ցուցադրություններ և միջոցառումներ

Անիմացիա առանց կանոնների

Անիմացիա առանց կանոնների

2026 · Մուլտֆիլմ

Հայկական անիմացիայի հետահայաց ցուցադրությունը ReA 2026 փառատոնում։ Ծրագրում ընդգրկված ֆիլմերի ցանկը կհրապարակվի շուտով։

Ջազ երեխաների համար (Jazz for Kids)

Ջազ երեխաների համար (Jazz for Kids)

14 Նոյեմբերի 2026 · Կինոյի տուն

ՌեԱ Փառատոնը և ՌեԱկտ Փռոդաքշընը, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, մեծ ուրախությամբ ներկայացնում են «ՋԱԶ երեխաների համար» (JAZZ for KIDS) համերգը։

Պերսեպոլիս

Պերսեպոլիս

Marjane Satrapi

2007 · 1 ժ 35 ր · Մուլտֆիլմ · Դրամա

Իրան, 1970-ականներ։ Փոքրիկ Մարջան «Մարջի» Սատրապին մանկական հայացքով է հետևում իր շուրջ ծավալվող իրադարձություններին։ Նրա իդեալներով ապրող ընտանիքի վաղեմի երազանքն իրականանում է, երբ 1979 թվականի հեղափոխությունը տապալում է ատելի շահին։ Սակայն մեծանալով՝ Մարջին սեփական փորձով է համոզվում, որ իսլամական ֆունդամենտալիստների իշխանության տակ նոր Իրանը նույնպես վերածվել է բռնապետության։

Սերժ Ավետիքյան. կինեմատոգրաֆիական խաչմերուկներ (Կինո Նաիրի)

Վերադարձ Սոլոզ

Վերադարձ Սոլոզ

Serge Avédikian

2021 · 1 ժ 5 ր · Վավերագրական

Մեր օրերը, մի գյուղ Թուրքիայում։ Հայազգի ֆրանսիացի մի կինոռեժիսոր վերադառնում է իր արմատներին։ Երեք տասնամյակի ընթացքում ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանը չորս անգամ վերադարձել է Սոլոզ՝ իր տատիկի ու պապիկի գյուղը, որը գտնվում է Ստամբուլից 170 կմ հարավ։ 1987-ից 2019 թվականներին կատարած այս ուղևորությունների փորձառությունը նա վերածել է ինքնության, պատմական ճշմարտության և հաշտեցման մասին ազդեցիկ ֆիլմի։

Նա, ում սպասում էին

Նա, ում սպասում էին

Serge Avédikian

2016 · 1 ժ 30 ր · Դրամա · Կատակերգություն

Կատակերգու Ժան-Պոլ Բոլզեկը նոր է ավարտել իր ելույթն Ադրբեջանում։ Օդանավակայան վերադառնալու ճանապարհին տաքսին փչանում է, և Բոլզեկը մենակ է մնում ամայի ճանապարհին։ Նա հատում է Հայաստանի սահմանը՝ հայտնվելով մի երկրում, որի և Ադրբեջանի միջև արդեն տարիներ շարունակ ռազմական հակամարտությունը չի մարում։

Փարաջանովի սկանդալը

Փարաջանովի սկանդալը

Olena Fetisova

2013 · 1 ժ 35 ր · Դրամա · Մելոդրամա

Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը հանճարեղ ֆիլմեր է ստեղծում։ Նրա ըմբոստ պահվածքը հակասության մեջ է մտնում խորհրդային համակարգի հետ։ Ընդունված կաղապարներից դուրս ապրելու համար նրան բանտ են նետում։ Գեղեցիկի հանդեպ անսասան սերն օգնում է նրան դիմանալ բանտարկության, մեկուսացման ու մոռացության տարիներին։

Սերժ Ավետիքյան. կարճամետրաժ ֆիլմեր

Սերժ Ավետիքյան. կարճամետրաժ ֆիլմեր

2026 · Մուլտֆիլմ

Սերժ Ավետիքյանի երեք կարճամետրաժ ֆիլմերը՝ «Կյանքի գիծ» (12 րոպե), «Մի գեղեցիկ առավոտ» (12 րոպե) և «Հաչող կղզի» (Chienne d'histoire, 15 րոպե)։ Կինո Նաիրիում կայանալիք երեկոյի ընթացքում տեղի կունենա նաև ծրագրի բացման արարողությունը՝ Սերժ Ավետիքյանի ներկայությամբ։

Աշխատարաններ

«Կերպարների դիզայնի ուժեղ պորտֆոլիոյի կազմում անիմացիայի ոլորտում»․ Արմին Թաղդիսիրադ

«Կերպարների դիզայնի ուժեղ պորտֆոլիոյի կազմում անիմացիայի ոլորտում»․ Արմին Թաղդիսիրադ

9 Նոյեմբերի 2026 · Կինոյի տուն

ReA փառատոնի շրջանակում միացե՛ք Արմին Թաղդիսիրադի աշխատարանին՝ ծանոթանալու նրա մասնագիտական փորձին և կերպարների ստեղծման աշխատանքին անիմացիոն նախագծերում՝ նախապատրաստական փուլից մինչև արտադրություն։

«Գույնը պատմության մեջ․ լույս, տրամադրություն և մթնոլորտ». աշխատարան Դիանա Եղիկյանի կողմից

«Գույնը պատմության մեջ․ լույս, տրամադրություն և մթնոլորտ». աշխատարան Դիանա Եղիկյանի կողմից

11–12 Նոյեմբերի 2026 · Կինոյի տուն

ReA փառատոնի շրջանակում նկարիչ Դիանա Եղիկյանը կպատմի, թե ինչպես են լույսը, գույնն ու մթնոլորտը ձևավորում պատկերի տրամադրությունը և դիտողին ուղղորդում պատմության ընթացքում։