:format(webp)/events/c0e4e047-10fb-4da3-a9e6-84bcc89d7f04/ee18caea-efa0-4ec6-970f-639135c20ecf.jpg)
«Նկարել անհնարինը․ դասեր վիրտուալ իրականությունում պատմություններ պատմելու ութ տարվա փորձից». Դեն Ֆրանկե
Ի՞նչ հնարավորություններ են բացվում, երբ անիմացիա ես ստեղծում և պատմություններ պատմում անմիջապես վիրտուալ իրականությունում (VR)։ Անիմատոր Դեն Ֆրանկեն արդեն ութ տարի է՝ աշխատում է Quill ծրագրով։ Նրա աշխատանքներից է Tales from Soda Island նախագիծը։ Դենն ուսումնասիրում է VR միջավայրում անիմացիա ստեղծելու և պատմություններ պատմելու նոր հնարավորությունները՝ համադրելով ձեռքով նկարված աշխարհները, կադր առ կադր անիմացիան և տարածական բեմադրությունը։ Միացե՛ք մեզ ReA անիմացիոն փառատոնի շրջանակում կայանալիք դասախոսությանը, որի ընթացքում բանախոսը կկիսվի՝ ✅ Գեղարվեստական բացահայտումներով և տեխնիկական փորձարկումներով ✅ Արտադրության ոչ ավանդական մեթոդներով և ստեղծագործական մարտահրավերներով ✅ Ձեռքով նկարված աշխարհներ և կադր առ կադր անիմացիա ստեղծելու փորձով Բացահայտե՛ք, թե ինչպես են այս հնարքները հնարավորություն տալիս ստեղծելու այնպիսի պատմություններ, որոնք հնարավոր չէ պատմել սովորական էկրանի միջոցով։ ☕️ Վարպետության դասի ընթացքում նախատեսված է նաև սուրճի ընդմիջում։ 📅 Նոյեմբերի 9 | Ժամը 11:00-13:00 📍 ՀԲԸՄ (AGBU) 💰 Մասնակցության վճարը՝ 5000 դրամ
Կազմակերպիչ
Անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոն Երևանում, որը ներկայացնում է ֆիլմերի ցուցադրություններ, կոմիքսների ցուցահանդեսներ, ոլորտային համատեղ արտադրության պիչինգներ, գրքերի մակագրումներ և տոնական միջոցառումներ: Փառատոնը հայտնի է հեղինակների հետ հանդիպում-քննարկումներով և բովանդակալից ծրագրով: Այն համախմբում է հայ և արտասահմանյան ստեղծագործողներին, պրոդյուսերներին և լսարանին՝ նպաստելով մշակութային փոխանակմանը և գործնական կապերի հաստատմանը:

:format(webp)/event-sources/f1388fc7-1257-4899-9d02-56ba6f3d32e4/2be5cdc94726200c5085df0fc5e65bdc.jpg)