:format(webp)/events/56e6a828-40e1-44fb-9b77-033379c0caf2/78e0efb8-8f8b-4d07-9a7a-d723ccaf27ef.jpg)
Ջազ երեխաների համար (Jazz for Kids)
ՌեԱ Փառատոնը և ՌեԱկտ Փռոդաքշընը, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, մեծ ուրախությամբ ներկայացնում են «ՋԱԶ երեխաների համար» (JAZZ for KIDS) համերգը։ Փոքրիկների կողմից արդեն շա՜տ սիրված այս նախագծի հեղինակն է ջազ երաժիշտ Կարեն Գրիգորյանը։ Ծրագրի նպատակն է վաղ հասակից երեխաներին ծանոթացնել ջազ երաժշտության հետ իրենց համար հասանելի և հետաքրքիր ձևաչափով։ Իսկ ի՞նչը կարող է ավելի մատչելի լինել փոքրիկների համար, քան անիմացիոն ֆիլմը․․․ Երաժշտական կենդանի կատարումներին զուգահեռ մեծ էկրանին տեղի կունենա մուլտֆիլմերի պրոյեկցիա։ • Աննա Կոստանյան՝ վոկալ • Արթուր Ալեք՝ վոկալ • Դավիթ Պետրոսյան՝ սաքսոֆոն • Հայկ Գրիգորյան՝ շեփոր • Կարեն Գրիգորյան՝ դաշնամուր, գործիքավորում • Միխայիլ Ֆոմինիխ՝ կոնտրաբաս • Հարութ Հարությունյան՝ հարվածային գործիքներ «Կյանքը պատկեր է, կենդանացրո՛ւ այն»
Կազմակերպիչ
Անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոն Երևանում, որը ներկայացնում է ֆիլմերի ցուցադրություններ, կոմիքսների ցուցահանդեսներ, ոլորտային համատեղ արտադրության պիչինգներ, գրքերի մակագրումներ և տոնական միջոցառումներ: Փառատոնը հայտնի է հեղինակների հետ հանդիպում-քննարկումներով և բովանդակալից ծրագրով: Այն համախմբում է հայ և արտասահմանյան ստեղծագործողներին, պրոդյուսերներին և լսարանին՝ նպաստելով մշակութային փոխանակմանը և գործնական կապերի հաստատմանը:

:format(webp)/event-sources/f1388fc7-1257-4899-9d02-56ba6f3d32e4/2be5cdc94726200c5085df0fc5e65bdc.jpg)