ՆՄԲ 7·7:15
Հրավիրում ենք բոլոր լեռնասերներին քայլելու դեպի աշխարհի ամենաբարձր գագաթ՝ հռչակավոր Էվերեստի բազային ճամբար (5364 մ)։ Ամբողջ ծրագրի ընթացքում մենք շրջապատված կլինենք Հիմալայան ձյունապատ հսկաներով, որոնց բարձրությունը մեծամասամբ գերազանցում է 6000 մետրը։ Ճանապարհորդության ընթացքում, բացի մեծ գագաթներից, տեսնելու ենք նաև խորը կիրճեր, գողտրիկ հովիտներ, արագահոս լեռնային գետեր, հսկա սառցադաշտեր, տեղացիների՝ շերպերի բարձրադիր գյուղեր․ ծանոթանալու ենք բուդդայական հին տաճարներին, զբոսնելու ենք Կատմադուի փողոցների քաոսում։
Ծրագիրն առաջարկվում է 2 տարբերակով՝
- Տարբերակ 1. Թրեքինգ դեպի Էվերեստի բազային ճամբար դասական երթուղիով + վերելք Կալա Պատհար (5640 մ) - 15 օր
- Տարբերակ 2. Թրեքինգ դեպի Էվերեստի բազային ճամբար Գոկյո լճերի երթուղիով + վերելք Գոկյո Ռի գագաթ (5330 մ) - 18 օր
Արժեքը ներառում է՝
- Ծրագրի կազմակերպում և ուղեկցորդի ծառայություններ
- Տրանսֆերներ և Կատմանդու - Լուկլա - Կատմանդու ներքին թռիչքը
- Գիշերակաց Կատմանդուի 3* հյուրանոցում և լոջա-հյուրատներում թրեքինգի ընթացքում
- Երեքանգամյա սնունդ ամբողջ թրեքինգի ընթացքում
- Բեռնակիրների ծառայություններ (2 մասնակցին 1 բեռնակիր, մաքս. 25 կգ)
- Բոլոր թույլտվությունների և հարկային վճարները
- Գալա-ընթրիք Կատմանդուում
Արժեքը չի ներառում՝ միջազգային ավիատոմսերը, վիզան, թեյավճարները, անձնական հանդերձանքը և ապահովագրությունը:
Անհրաժեշտ հանդերձանք՝ 2 ուսապարկ (25լ և 70լ), արշավական ձեռնափայտեր, թերմոհագուստ, թրեքինգային կոշիկներ, պրոֆեսիոնալ լեռնային հագուստ, քնապարկ (0°C-ից -5°C), արևապաշտպան միջոցներ, լապտեր:
Գրանցումը համարվում է հաստատված արժեքը լրիվ կամ մասնակի փոխանցելուց հետո: