ՔԱՅԼԱՐՇԱՎ ԾԱՂԿԱՁՈՐԻՑ ՍՈԼԱԿ ՄԱՅՐԱՎԱՆՔ
ՔԱՅԼԱՐՇԱՎ ԾԱՂԿԱՁՈՐԻՑ ՍՈԼԱԿ ՄԱՅՐԱՎԱՆՔ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ, ԿԻՐԱԿԻ (ԿՈՏԱՅՔ) Կիրակի օրը՝ նոյեմբերի 1-ին, նախատեսում ենք իրականացնել հետաքրքիր մի քայլարշավ, որը կանցնի Ծաղկունյաց գեղեցիկ լեռների փեշերով և անտառներով՝ ավարտելով մեր քայլարշավը Հրազդանի հովտում: Քայլարշավը կսկսենք Ծաղկաձոր քաղաքի բարձրադիր հատվածից, որտեղ պահպանվել են «Բերդի գլուխ» կոչվող ամրոցի ավերակները: Քայլարշավը կանցնի Բջնի գետակի անտառապատ ձորով, որտեղ գտնվում է Թթուջուր կոչվող հանքային աղբյուրը: Այնուհետև անտառային արահետներով կբարձրանանք Ծմակ կամ Ծմա կոչվող լեռան գագաթամերձ հատվածը (2249 մ), որտեղից էլ Բջնուսար լեռան փեշերով ձգվող լեռնային արահետներով կիջնենք դեպի Վանքիջուր կոչվող գետակի անտառապատ վերին հատվածը: Ճանապարհին կբացահայտնենք հին ամրոցի ավերակները ժայռոտ բլրի գագաթին, որտեղից կբացվեն գեղեցիկ տեսարաններ: Շարունակելով քայլարշավը անտառային արահետներով կիջնենք դեպի լեռների մեջ անտառի բացատում գտնվող Մայրավանքի եկեղեցին՝ կառուցված 7-11-րդ դարերում: Վանքի գործունեությունը կապված է միջնադարի հայ նշանավոր փիլիսոփա, աստվածաբան Հովհան Մայրավանեցու անվան հետ: Վանքի միակ եկեղեցին վերակառուցվել և օծվել է 2023 թ.: Մայրավանքից անտառային արահետով կիջնենք Հրազդան գետի ափը՝ Սոլակ գյուղի մոտ, որտեղից էլ կվերադառնանք Երևան: Քայլարշավի երկարությունը՝ 16 կմ: Հարաբերական բարձրությունը՝ 450 մ: Մասնակցության արժեքը 8000 դրամ, որը ներառում է տրանսպորտի և ուղեկցորդի ծառայությունները։ Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է՝ արշավային հաստ տակացուով կոշիկներ, հարմարավետ սպորտային հագուստ, արևապաշտպան կրեմ և գլխարկ, անձրևանոց (дождевик), ուսապարկ, մեկօրյա սնունդ, ջուր, լապտեր: ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՍՏԱՏԵԼ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև ուրբաթ օրվա գիշերվա ժամը 12:00-ը: Շաբաթ օրը հրաժարվելու դեպքում մասնակիցը պարտավորվում է վճարել գումարն ամբողջությամբ: Արշավն իրականացվում է միկրոավտոբուսով (15-20 տեղ): Մեկնարկը Սախարովի հրապարակից, ժամը 7:30-ին: Գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել 091321252 համարին:
Organizer
Guided hiking and trekking tours across Armenia, leading group day-hikes and climbs to mountains, valleys, and historic monastery ruins. Community-oriented outdoor experiences focused on nature, scenery, and shared adventure.

:format(webp)/events/4ac8d8f1-f22a-4ede-911b-29d001852aae/c0a8875ff3758030bd0c0a4e9bc19e13.jpg)
:format(webp)/events/4ac8d8f1-f22a-4ede-911b-29d001852aae/941de6af7d4b547a8ce134ec1e2e4a1f.jpg)
:format(webp)/events/4ac8d8f1-f22a-4ede-911b-29d001852aae/5cec5eca0e3d246d26f3628fc11a294d.jpg)
:format(webp)/events/4ac8d8f1-f22a-4ede-911b-29d001852aae/3e6014afa116c7b881f3c2dab367ad68.jpg)
:format(webp)/events/4ac8d8f1-f22a-4ede-911b-29d001852aae/5bc77ec027fdc9162e582df4266ba5c1.jpg)
:format(webp)/events/4ac8d8f1-f22a-4ede-911b-29d001852aae/e3ee2557376df2a48c3497a8cf428850.jpg)
:format(webp)/events/4ac8d8f1-f22a-4ede-911b-29d001852aae/964a9038186c07c7c840d0d1eb572600.jpg)
:format(webp)/event-sources/77f38b3b-99ca-4b16-b674-52219a1244d5/ac1b63448bc0decc5dcf259e17e7a67c.jpg)