Անցնել բովանդակությանը
Theatrum Kircherianum

Theatrum Kircherianum

Հաջորդը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիա-իցՀանս Ցիմերի երաժշտությունը Mystery Ensemble-ի կատարմամբՇբթ, հոկ 24 · 17:00

Էքստատիկ ճանապարհորդություն բարոկ երկնոլորտներով։ Աթանասիուս Կիրխերը՝ ծագումով գերմանացի, բայց կյանքի մեծ մասը Հռոմում անցկացրած ճիզվիտ հոգևորականը ժամանակին հայտնի էր որպես «վերջին մարդը, որն ամենինչ գիտի»։ Իրեն բնորոշ էկլեկտիկ ու սինկրետիկ մոտեցմամբ ուսումնասիրում էր հրեշտակագիտությունն ու հրաբխագիտությունը, ակուստիկան ու եգիպտական հիերոգլիֆները, մագնետիզմն ու չինական մշակույթը։ Ավելին, հենց Կիրխերն է հեղինակել ֆոնոսոֆիա եզրույթը՝ իմացություն ձայնի միջոցով։ Նա իր ժամանակի՝ բարոկ դարաշրջանի խտացված մարմնավորումն է։ Բայց ամենից ավել նա պարզապես հրաշքներ որոնող էր։ Նրա՝ երևակայությամբ ու պատկերներով լի գրքերը դարեր անց հիացնում էին սյուրռեալիստներին և Ումբերտո Էկոյին։ Այս պերֆորմատիվ միզանսցենը ոգեշնչված է Կիրխերի միակ գեղարվեստական գործով՝ ITER EXTATICUM («Էքստատիկ ճանապարհորդություն» 1656)։ Գործող անձը՝ նույն Կիրխերը, ով ներկայանում է Թեոդիդակտուս (Աստվածուսույց) անվամբ, կամերային երաժշտության համերգի ժամանակ ընկղմվում է էքստատիկ քնի մեջ։ Նրան է հայտնվում հրեշտակ Կոսմիելը, և, ինչպես Բեատրիչեն Դանթեին, ուղղորդում է երկնային ոլորտներով, ցույց տալով տիեզերքի կարգն ու երկնային հնչյունների ներդաշնակությունը։ Թեոդիդակտուսը, իր հերթին, պատմում է Կոսմիելին բարոկկոյի մասին։ Աստրեան, մեկ այլ խորհրդավոր էակ, պարում է «մոլորակների պարը»։ Մի երաժշտական ճանապարհորդություն, որը միևնույն ժամանակ խորհրդածություն է այն տարօրինակ բանի մասին, որի անունն է «բարոկկո»։ Ձայն և մտահղացում՝ Theatrum Phonosophicum Թեոդիդակտուս՝ Լեոպոլդո Սիանո Կոսմիել՝ Շուշան Հյուսնունց Աստրեա՝ Հասմիկ Թանգյան (պար) Մուտքն ազատ է

Կազմակերպիչ

Ավելին՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիա-ից

Տեսնել բոլորը
Theatrum Kircherianum
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա