:format(webp)/events/aace1a91-ecb4-4fec-a173-c069d18b83e1/9548b579-6a9c-48bc-b08c-03e67ca472a9.png)
IN TIME ջազային կոլեկտիվ
Հեղինակային ջազի երեկո՝ In Time Collective-ի հետ։ Ծրագիրը միավորում է խմբի ինքնատիպ ձեռագիրն ու ստեղծագործական փորձառությունները՝ նոր հնչողական հարթության մեջ։ Երեկոյի առանցքում Կոմիտասի կողմից գրառված ժողովրդական երգերից մեկի առաջին կատարումն է՝ ջազային մշակմամբ։ Կոմիտասի բանահավաքչական հատորներից մեկում պահպանված այս մեղեդին ավելի քան մեկ դար անց կհնչի նոր մեկնաբանությամբ՝ ազգային հնչերանգների և ջազի ազատության համադրությամբ։ Կատարողներ՝ ԴԱՎԻԹ ՀՈՎՍԵՓՅԱՆ | տենոր սաքսոֆոն ՄԻՔԱՅԵԼ ՍՈՒՉՅԱՆ | շեփոր ԼԵՈ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ | ստեղնաշարային գործիքներ ՄՀԵՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | էլեկտրոնային գործիքներ ՀԱՐՈՒԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | բաս կիթառ ՆԱՐԵԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ | հարվածային գործիքներ ՄԱՐԻԱ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ | թավջութակ ԱՐՍԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ | շեփոր ՍՏԵՓԱՆ ՎԵԶԻՐՅԱՆ | EWI, ալտ սաքսոֆոն Համերգն անցկացվում է Ֆիլհարմոնիայի «Կոմիտաս․ ես էլ ես եմ» մուլտիմեդիա նախագծի շրջանակում։ Պաստառին օգտագործված են Կոմիտաս Վարդապետի հեղինակային գծանկարը և ձեռագիրը։ Տոմսերը վաճառվում են նաև Ֆիլհարմոնիայի տոմսարկղում՝ Աբովյան 2 հասցեով։ Տեղեկությունների համար՝ 87-75։
Կազմակերպիչ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիան կազմում է Երևանի Աբովյան 2 հասցեում գտնվող Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի համերգային ծրագիրը։ Քաղաքի այս կամերային համերգասրահում անցկացվում են դաշնամուրային և վոկալ երեկոներ, լարային քառյակների ու կամերային անսամբլների համերգներ, ջազային և ժողովրդական երաժշտության երեկոներ, ինչպես նաև մանկական համերգներ։ Ժամանակացույցն ու յուրաքանչյուր օրվա տոմսերը կգտնեք այս էջում։

:format(webp)/event-sources/3d8a51ea-1837-446c-85bf-c38ee13374d0/a8e1123d901e05dedeea5761e4e6beb7.jpg)