Անցնել բովանդակությանը
Անցնել բովանդակությանը
URSA MAJOR ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

URSA MAJOR ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

դեկ6Կրկ, Դեկտեմբեր 618:00
Առնո Բաբաջանյան համերգասրահԱբովյանի 2, Երևան
3,000 – 5,000 ֏Վերադարձը հնարավոր է միջոցառումից մինչև 3 օր առաջ

20-րդ և 21-րդ դարերի դասական և ավանգարդ երաժշտություն Ursa Major-ը խառը երգչախումբ է, որը Եվգենի Իվանովի գեղարվեստական ղեկավարությամբ համախմբում է տարբեր երկրներից ավելի քան 35 երգչի։ Երգչախումբը հայտնի է Վրաստանում կայացող իր համերգներով, որոնք միշտ անցնում են լեփ-լեցուն դահլիճներում։ Երգչախմբի երգացանկի հիմքում եվրոպացի և ամերիկացի ժամանակակից դասական կոմպոզիտորների ստեղծագործություններն են՝ Արվո Պյարտ, Էրիկ Ուիթաքր, Քերոլայն Շոու, Յակուբ Նեսկե, Էրիկս Էշենվալդս և ուրիշներ։ Ursa Major-ի յուրաքանչյուր համերգ նախևառաջ հանդիսատեսի հետ խմբերգային երաժշտության հանդեպ անկեղծ սերը կիսելու փորձ է։ Համերգն անցնում է անկաշկանդ մթնոլորտում․ ունկնդիրները կարող են ազատ արտահայտել իրենց հույզերը, իսկ երբեմն նույնիսկ մասնակցել կատարմանը։ Ի վերջո, երգչախումբը միավորում է մարդկանց։ Տոմսերը վաճառվում են նաև Ֆիլհարմոնիայի տոմսարկղում՝ Աբովյան 2 հասցեով։ Տեղեկությունների և ամրագրման համար կարող եք զանգահարել 87-75 հեռախոսահամարով։

Կազմակերպիչ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան կազմում է Երևանի Աբովյան 2 հասցեում գտնվող Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի համերգային ծրագիրը։ Քաղաքի այս կամերային համերգասրահում անցկացվում են դաշնամուրային և վոկալ երեկոներ, լարային քառյակների ու կամերային անսամբլների համերգներ, ջազային և ժողովրդական երաժշտության երեկոներ, ինչպես նաև մանկական համերգներ։ Ժամանակացույցն ու յուրաքանչյուր օրվա տոմսերը կգտնեք այս էջում։

URSA MAJOR ԵՐԳՉԱԽՈՒՄԲ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

URSA MAJOR ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

դեկ6Կրկ, Դեկտեմբեր 618:00
Առնո Բաբաջանյան համերգասրահԱբովյանի 2, Երևան
Վերադարձը հնարավոր է միջոցառումից մինչև 3 օր առաջ