Explore events
TodayThis weekendThings to DoConcertsTheatreKids EventsExhibitionsStand-up ComedyOpera & BalletNightlife
Get the app

Save events, set reminders, and buy tickets from your phone.

Download on the App StoreGet it on Google Play
Help & legal
  • Help Center
  • Privacy Policy
  • Terms of Service
  • Terms of Sale
  • Become a partner
Contact
[email protected]Telegram
esora

Your guide to what’s on in Yerevan — concerts, cinema, exhibitions and more.

© 2026 Esora LLC
Skip to content
esoraYerevan
EventsCinemaExplore
  1. Yerevan
  2. Dance
  3. Զարկդ պահիր
Զարկդ պահիր
Armenian National Opera and Ballet Theatre

Զարկդ պահիր

Oct12Mon, October 1219:00
Armenian National Opera and Ballet Theatre54 Tumanyan St, Yerevan, Armenia
5000-12000 դրամ

«ԶԱՐԿԴ ՊԱՀԻՐ» գեղարվեստավավերագրական համերգ Գագիկ Գինոսյան 60 | «Կարին» 25 Գագիկ Գինոսյանն այն նվիրյալներից էր, ով իր կյանքը ծառայեցրեց հայ ժողովրդի հոգևոր ու մշակութային հիշողության պահպանմանն ու փոխանցմանը։ Իր գաղափարական ուսուցիչների ճանապարհով՝ նա մշակույթը դարձրեց մարդկանց մեկ ընդհանուր մտքի ու ոգու շուրջ համախմբելու միջոց։ Նրա համար պարը պարզապես շարժում չէր, այլ ժողովրդի պատմությունը, հիշողությունն ու ինքնությունը կրող կենդանի լեզու։ Նա գրառեց ու մոռացումից փրկեց հարյուրավոր ավանդական պարեր, բարձրացրեց բեմ, ապա բեմից իջեցրեց ու վերադարձրեց ժողովրդին՝ հնարավորություն տալով հայ մարդուն պարի միջոցով հաղորդակից լինել իր արմատներին ու ճանաչել ինքն իրեն։ Այդ գաղափարից էլ ծնվեց «Կարինը»։ 25 տարիների ընթացքում այն դարձավ ոչ միայն ավանդական մշակույթը պահպանելու միջոց, այլ միջավայր՝ միավորելով մարդկանց նույն արժեքների, հիշողության ու զարկի շուրջ։ Ժամանակագրորեն անցնելով Գագիկ Գինոսյանի կյանքի կարևորագույն հանգրվաններով՝ ծնունդից ու ձևավորման տարիներից մինչև «Կարինի» ստեղծումը, «Զարկդ պահիր» գեղարվեստավավերագրական համերգի ընթացքում կհիշվեն այն մարդիկ, հանդիպումները, իրադարձություններն ու շրջադարձային դրվագները, որոնք նշանակալի եղան նրա ճանապարհին։ Բեմում միահյուսվելու են պարը, երգը, խոսքը, հիշողությունն ու վավերագրական նյութը՝ մեկ ամբողջության մեջ պատմելու մարդու, գաղափարի և այդ գաղափարի շարունակության մասին։ 2026-ին լրանում է Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակը, իսկ «Կարինը» դառնում է 25 տարեկան։ Եվ այս երկու տարեդարձերը առիթ են նորից նայելու անցած ճանապարհին, հասկանալու՝ ինչ ենք ստացել, ինչ ենք պահում և ինչ պիտի փոխանցենք։ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն Հոկտեմբերի 12, 19:00 Տոմսերի արժեքը՝ 5000-12000 դրամ Կազմակերպիչ՝ Անահիտ Մասուրյան ԱՁ

Tickets on tomsarkgh

Organizer

Armenian National Academic Theatre of Opera and Ballet (named after A. Spendiaryan). Highlights upcoming operas, ballets, symphonic concerts and gala events — a formal, high-art program featuring classical repertory and occasional contemporary collaborations.

tomsarkgh