/films/1e181518-efa3-4f1d-9e75-1fe7db3a278a/c7620a8de72641fbba3d8ec9e26c5f41.webp)
Մոնթե
Ֆիլմը Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մասին է։ Մոնթեի ինքնությունը ձևավորվում է սեփական հայրենիքից դուրս, որտեղ էլ նա առաջին անգամ՝ տասներկու տարեկանում, իմանում է իր հայկական ծագման մասին։ Իր արմատների այս առաջին ճանաչողությունը նրա ներաշխարհում անշրջելի դրոշմ է թողնում՝ տարիների ընթացքում ուղենշելով Մոնթեի՝ որպես վճռական, գաղափարական և կարգապահ անձնավորության ձևավորումը։ Ինքնաճանաչման և ինքնակայացման այդ ընթացքը վերածվում է փորձություններով, վտանգներով և ներքին հակասություններով լի մի ճանապարհի, որի միակ և հաստատուն հանգրվանը դառնում է հայրենիքը։ Երկար ու բարդ փորձություններ հաղթահարած Մոնթեն ի վերջո հասնում է Հայաստան՝ մասնակցելու սեփական հայրենիքի պաշտպանության իրական գործին՝ որպես այն «անանձնական» մեկը, ով մտածում է, հաշվարկում, ռազմավարություն մշակում և կռվում։
/films/1e181518-efa3-4f1d-9e75-1fe7db3a278a/c7620a8de72641fbba3d8ec9e26c5f41.webp)