«Հուզական ինտելեկտ» աշխատարան։ 21–րդ դարի գոյատևման հմտություններ
«Հուզական ինտելեկտ։ RULER»–ը «21-րդ դարի գոյատևման հմտություններ» շարքի աշխատարաններից է։ Երբեմն արձագանքում ենք ավելի շուտ, քան հասկանում՝ ինչ ենք զգում։ Այս աշխատարանում ժամանակ ենք տրամադրելու այդ պահերը նկատելուն և հասկանալուն, թե զգացմունքներն ինչպես են ազդում մեր որոշումների ու հարաբերությունների վրա։ Աշխատելու ենք Յեյլի համալսարանի Հուզական ինտելեկտի կենտրոնում մշակված RULER մոտեցմամբ՝ ճանաչել, հասկանալ, անվանել, արտահայտել և կարգավորել հույզերը։ Mood Meter գործիքի, Meta-Moment կոչվող դադարի և քո կյանքի օրինակների միջոցով փորձելու ենք ավելի գիտակցված արձագանքել։ Կաշխատենք ինքնավերլուծության հարցերով։ Ցանկության դեպքում կարող ես փորձով կիսվել զույգերով կամ փոքր խմբերում։ Հանդիպումից հետո կունենաս վարժություններ, որոնք կարող ես շարունակել առօրյայում։ Նախնական փորձ պետք չէ։ Աշխատարանը վարում է Աննա Թովմասյանը Աննա Թովմասյանը քոուչ է և ֆասիլիտատոր՝ հոգեբանական դիմակայունության և անձնային աճի ոլորտում 7+ տարվա փորձով։ Նա վերապատրաստվել է Erickson Coaching International-ում (Կանադա), հանդիսանում է Neurographica-ի սերտիֆիկացված հրահանգիչ, Phoenix Rebirth հոգեբանական խաղի ֆասիլիտատոր և այժմ շարունակում է կրթությունը Somatic Coaching-ի (Լոնդոն) ուղղությամբ։ Աննան համադրում է փաստահեն, լուծումներին միտված քոուչինգը, նեյրոգիտությունը և սոմատիկ պրակտիկաները՝ օգնելով մարդկանց զարգացնել դիմակայունություն, ամրապնդել էմոցիոնալ ինտելեկտը և դառնալ ավելի արդյունավետ առօրյա կյանքում։
Կազմակերպիչ
Lumiverse Ecosystem-ը կրթական ուղղվածություն ունեցող համայնք և վերապատրաստման հարթակ է, որը կենտրոնացած է ԱԲ գրագիտության, գործնական թվային հմտությունների և դպրոցների, կազմակերպությունների ու պետական հաստատությունների հետ համագործակցության վրա: Այն անցկացնում է աշխատաժողովներ, դասընթացներ, պանելային քննարկումներ և վեբինարներ, որոնք ԱԲ կրթությունը դարձնում են հասանելի և գործնական:

:format(webp)/events/debee4fd-17ee-48e0-b94d-d45a3370952e/14156888-3470-4cd1-b58a-c17ce4c2076a.jpg)
:format(webp)/events/debee4fd-17ee-48e0-b94d-d45a3370952e/fb9b4118-e375-401d-bf34-a6034cdf7108.jpg)
:format(webp)/event-sources/2f95b307-a0d4-4c06-9d02-f5fdbe663c21/7297f1a794cc2b15b0c728789c0c1adf.jpg)