Տիգրան Հակոբյանի ղեկավարած ստուդիայի ընթացքում կսովորեք AI-ի միջոցով ավտոմատացնել առօրյա կրկնվող գործերը՝ օրինակ՝ հարյուրավոր ինվոյսների տվյալները վերածելով հարմար աղյուսակների ու գրաֆիկների: TUMO Labs-ը կտրամադրի անհրաժեշտ կրեդիտները՝ փորձարկումների միջոցով սովորելու համար: Դասընթացի մանրամասները՝ • 10 դասընթաց, ընդհանուր 15 ժամ • Ձևաչափը՝ հիբրիդային • Օրերը՝ երեքշաբթի և հինգշաբթի Գրանցման համար օգտագործեք կազմակերպչի էջի հղումը: