Ի՞նչ անել
ԱյսօրՀանգստյան օրերինԻ՞նչ անելՀամերգներԹատրոնՄանկական միջոցառումներՑուցահանդեսներՍթենդափՕպերա և բալետԵրեկույթներ
Ներբեռնեք հավելվածը

Պահպանեք միջոցառումները, ստացեք հիշեցումներ և գնեք տոմսեր հեռախոսից։

Download on the App StoreGet it on Google Play
Օգնություն և իրավական
  • Օգնության կենտրոն
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Վաճառքի պայմաններ
  • Դառնալ գործընկեր
Կապ
[email protected]060 385 385Telegram
esora

Երևանի միջոցառումների ձեր ուղեցույցը՝ համերգներ, կինո, ցուցահանդեսներ և ավելին։

© 2026 «Էսօրա» ՍՊԸ
Անցնել բովանդակությանը
esoraԵրևան
ԻվենթներԿինոՈւղեցույց
  1. Երևան
  2. Տեխնոլոգիաներ և բիզնես

Տեխնոլոգիաներ և բիզնես Երևանում

Երևանի տեխնոլոգիական կյանքը եռում է օֆլայն հանդիպումներում՝ միթափներ, կոնֆերանսներ, հաքաթոններ և դեմո-օրեր։ Impact Hub Yerevan-ը, ԹՈՒՄՈ-ն և քաղաքի քովորքինգները գրեթե ամեն շաբաթ հավաքում են հիմնադիրների, ծրագրավորողների ու ներդրողների, ինչը հիանալի հնարավորություն է նոր կապեր հաստատելու և շփվելու համար։ Կարիերայի տոնավաճառներն ու վորքշոփները լրացնում են այս ամենը։ Ինչ է սպասվում՝ ամսաթվերով և վայրերով, տեսեք ներքևում։

36 առաջիկա միջոցառում

ԵրեքշաբթիՕգոստոսի 25
Օգս25Երք
12:00
Կառուցելով ապագայի կրթությունը
Տեխ. և Բիզնես
12:00
Armenian Code Academy
Armenian Code Academy

Ուսանողական հաքաթոն, որի նպատակն է գտնել նորարար լուծումներ կրթական ոլորտի մարտահրավերների համար: 10 թիմեր մենթորների աջակցությամբ կաշխատեն նոր գաղափարների վրա: Մասնակիցների խնդիրն է. - Սահմանել կոնկրետ խնդիր կրթության ոլորտում - Մշակել լուծում կամ պրոդուկտի գաղափար - Որոշել թիրախային լսարանը և արժեքային առաջարկը - Պատրաստել պրեզենտացիա Օրվա երկրորդ կեսին թիմերը կունենան 5-ական րոպե՝ իրենց նախագծերը ժյուրիին ներկայացնելու համար: Լավագույն գաղափարի հեղինակները կստանան մրցանակներ: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել կազմակերպչի սոցիալական էջերի հղումով:

ՉորեքշաբթիՕգոստոսի 26
Օգս26Չրք
19:00
Building an AI Team for Your Business
Տեխ. և Բիզնես
19:00
TUMO Labs
TUMO Labs

Ինչպե՞ս ինտեգրել AI աշխատակիցներին քո ընկերությունում։ Agentell-ի համահիմնադիր Ալբերտ Պողոսյանը կպատմի, թե ինչպես է իր թիմը՝ բաղկացած 3 մարդուց և 16 ագենտից, կառավարում բիզնես-գործընթացների ամբողջական շղթաներ՝ վերլուծությունից մինչև վաճառք ու կոնտենտի ստեղծում: Սեսիայի ընթացքում կսովորեք՝ - Բացահայտել այն խնդիրները, որոնք արժե ավտոմատացնել - Ստեղծել AI ագենտ no code մեթոդով - Սովորեցնել ագենտներին աշխատել ընկերության տվյալների և գործիքների հետ - Ապահովել մարդու ներգրավումն այնտեղ, որտեղ դա կարևոր է սխալներից խուսափելու համար Ալբերտը նաև զրոյից AI-ագենտ կստեղծի և ցույց կտա դրա աշխատանքը կոնկրետ խնդիրների լուծման օրինակով: Միջոցառումն անցկացվելու է անգլերենով: Անհրաժեշտության դեպքում կապահովվի հայերեն թարգմանություն: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նախապես:

20:00
Նոր ուսումնական տարին տարրական դպրոցում
Տեխ. և Բիզնես
20:00
Գլոբալ Բրիջ կրթահամալիր
Գլոբալ Բրիջ կրթահամալիր

Գործնական սեմինար դասվարների համար՝ նվիրված նոր ուսումնական տարվա արդյունավետ մեկնարկին և դասարանում հանդիպող հիմնական մարտահրավերներին։ Սեմինարավար Աստղիկ Բալայանի հետ կքննարկեք գործիքներ և մեթոդներ, որոնք կարելի է անմիջապես կիրառել դասապրոցեսում։ Սեմինարի թեմաները՝ - Դասի ժամանակակից կազմակերպում, գնահատում և հետադարձ կապ - Ընթերցանության, գրավոր և բանավոր խոսքի զարգացում - Սովորողների մոտիվացիա - Գործնական մեթոդներ և պատրաստի նյութեր (այդ թվում՝ AI գործիքներով ստեղծված) Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել կազմակերպչի բիո դաշտում տեղադրված հղումով։

ՀինգշաբթիՕգոստոսի 27
Օգս27Հնգ
18:30
Modelence Yerevan Meetup
Տեխ. և Բիզնես
18:30
Գրաունդ Զիրո
Գրաունդ Զիրո
Անվճար

Հանգիստ երեկո Modelence համայնքի համար՝ նախատեսված նրանց համար, ովքեր արդեն օգտագործում են հարթակը կամ պարզապես հետաքրքրված են դրանով։ Սա կոնֆերանս կամ վորքշոփ չէ, այլ առիթ՝ ծանոթանալու այլ մշակողների հետ և տեղեկանալու թիմի նորություններին: 18:30 – 19:00 Meet & Connect. ծանոթություն տեղական համայնքի հետ: 19:00 – 19:45 Ինչ նորություններ կան Modelence-ում. Eduard Piliposyan-ը (համահիմնադիր և CTO) և Hayk Hovhannisyan-ը (Founding Engineer) կպատմեն վերջին թարմացումների և առաջիկա պլանների մասին: 19:45 – 20:30 What We’re Building. համայնքի նախագծերի ցուցադրություն: Տեսեք, թե ինչ են ստեղծում մյուսները և կիսվեք ձեր սեփական գաղափարներով: Հանդիպումը բաց է բոլորի համար: Եթե արդեն օգտվում եք Modelence-ից, կարող եք բերել ձեր ընկերոջը:

19:00
Մանկավարժության մագիստրոսական ծրագրի վեբինար
Տեխ. և Բիզնես
19:00
Դասավանդիր Հանուն Հայաստանի
Դասավանդիր Հանուն Հայաստանի

Տեղեկատվական հանդիպում նրանց համար, ովքեր մտածում են նոր մասնագիտություն ձեռք բերելու կամ մանկավարժության ոլորտ տեղափոխվելու մասին։ Վեբինարի ընթացքում կքննարկվեն. — Ինչպես 1.5 տարում ստանալ մանկավարժի որակավորում — Հեռավար և ճկուն ուսուցման ձևաչափը — Ծրագրի բովանդակությունը և ընդունելության փուլերը — Ուսման ընթացքը և հաճախ տրվող հարցերը Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել Teach For Armenia էջի գլխավոր հղումով (Bio)։

19:00
Ի՞նչ AI գործիքներ են անհրաժեշտ նոր ուսումնական տարում
Տեխ. և Բիզնես
19:00
Armenian Code Academy
Armenian Code Academy

Machine Learning Engineer Մոնիկա Հարությունյանը կօգնի հավաքել անհրաժեշտ AI toolkit-ը նոր ուսումնական տարվա համար։ Վեբինարի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները՝ - Որ AI գործիքներն են իրականում հեշտացնում ուսումը - Ինչպես դրանք ճիշտ կիրառել առօրյա առաջադրանքներում - Ինչպես նոր ուսումնական տարին սկսել մի քանի քայլ առաջ Խոսնակ՝ Մոնիկա Հարությունյան (IU International University of Applied Sciences-ի ուսանող)։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել։

ԿիրակիՕգոստոսի 30, 2026
Օգս30Կրկ
19:30
Networking Night | REXUS Premium Club
Տեխ. և Բիզնես
19:30
Rexus Premium Club
Rexus Premium Club
- Poseidon Aquastage

REXUS Premium Club-ը համախմբում է նրանց, ովքեր ստեղծում են, զարգացնում և փոխում են: Միջավայր՝ նոր գործընկերներ հանդիպելու, գաղափարներ փոխանակելու և շրջապատն ընդլայնելու համար: Երեկո, որտեղ գործնական կապերը վերածվում են նոր հնարավորությունների, իսկ հետաքրքիր հանդիպումները՝ արժեքավոր համագործակցությունների: Մանրամասն տեղեկատվության և գրանցման համար զանգահարեք՝ +374 44 77 73 73

ՉորեքշաբթիՍեպտեմբերի 2, 2026
Սպտ2Չրք
19:00
ARMEPS-PPCM. Էլեկտրոնային գնումներ և աճուրդներ
Տեխ. և Բիզնես
Սպտ 2, 19:00 – Սպտ 4
Գործք ՍՊԸ
Գործք ՍՊԸ

Գնումների պլանավորման, պայմանագրերի կառավարման և հաշվետվողականության էլեկտրոնային համակարգի (ARMEPS-PPCM) օգտագործման գործնական դասընթաց: Ծրագրում՝ էլեկտրոնային գնումների և աճուրդների կատարման եղանակների մանրամասն ներկայացում և մեկնաբանություն: Դասընթացավար՝ Ֆլորա Մանգյան (ԵՊՀ գնումների կազմակերպման վարչության բաժնի վարիչ): Տևողությունը՝ 3 օր, օրական 3 ժամ: Դասընթացը երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից (հնարավոր է ուսման վճարի փոխհատուցում): Ավարտին տրվում է հավաստագիր: Գրանցման համար զանգահարել 094 53 90 05 հեռախոսահամարով:

ՈւրբաթՍեպտեմբերի 4, 2026
Սպտ4Ուրբ
–
ARMENIA EXPO 2026
Տեխ. և Բիզնես
Սպտ 4 – Սպտ 6
Լոգոս էքսպո կենտրոն
Լոգոս էքսպո կենտրոն
- Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

Տարածաշրջանի խոշորագույն առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը ներկայացնում է հայկական և միջազգային ընկերությունների արտադրանքն ու ծառայությունները։ Ցուցահանդեսի շրջանակներում Patron RM ընկերությունը և Pantum-ի պաշտոնական ներկայացուցչությունը կցուցադրեն բիզնես լուծումներ. - Տպագրական և գրասենյակային սարքավորումներ - Համակարգչային և ցանցային տեխնիկա - Տպագրական ծախսանյութեր - Արդյունաբերական մակնշման և կոդավորման սարքավորումներ Մուտքն ազատ է։ Հարցերի և մանրամասների համար. +374 10 235775 +374 99 235775 [email protected]

ՇաբաթՍեպտեմբերի 5, 2026
Սպտ5Շբթ
13:30
Ստեղծագործական մոմերի վարպետաց դաս և նեթվորքինգ
Տեխ. և Բիզնես
13:30
Light Your Home
Light Your Home
- White Times

Կրեատիվ օր՝ նվիրված ստեղծագործելուն և կանանց ձեռներեցությանը։ Հանդիպումը հյուրընկալում է Աննա Դովլաթյանը նորաբաց Swan ռեստորանում։ Ծրագրում՝ - Ստեղծագործական մոմերի պատրաստման վարպետաց դաս - Արփիի «Մախմուր» բրենդի ստեղծման և հաջողության պատմությունը - Հյուրասիրություն, նեթվորքինգ և նվերներ Գրանցման համար ուղարկեք հաղորդագրություն։

14:00
MIASIN EDUFAIR 2026
Տեխ. և Բիզնես
14:00
Tomsarkgh.am
Tomsarkgh.am
- «Օպերա Սյուիթ» հյուրանոց

Հայաստանի ամենամեծ միջազգային կրթական ցուցահանդեսը, որը մեկ հարկի տակ կհավաքի աշխարհի տարբեր երկրներից ժամանած 40+ համալսարաններ, դպրոցներ, կրթական կենտրոններ և ընկերություններ: Միջոցառումը հնարավորություն է տալիս ուսանողներին, ծնողներին և երիտասարդ մասնագետներին ծանոթանալու միջազգային կրթության հնարավորություններին: Ցուցահանդեսին կներկայանան նաև կորպորատիվ կրթության, մասնագիտական զարգացման և կարիերայի հնարավորությունների ոլորտներում մասնագիտացած կազմակերպություններ:

–
Քո բիզնեսի AI ագենտների թիմը
Տեխ. և Բիզնես
Սպտ 5 – Սպտ 6
TUMO Labs
TUMO Labs

Երկօրյա bootcamp ղեկավարների համար, որտեղ կսովորեք ստեղծել AI ագենտների թիմ վաճառքների, ֆինանսների և HR բաժինների աշխատանքն ավտոմատացնելու համար: Ծրագիրը 100% no-code է և հիմնված է n8n ու Zapier գործիքների վրա: Bootcamp-ը վարում է Agentell-ի համահիմնադիր Ալբերտ Պողոսյանը: Դասընթացի ընթացքում դուք կստանաք՝ - Ձեր ընկերության համար ստեղծված AI ագենտներ և պրոմպտեր - Ագենտների եկամտաբերության հաշվիչներ - AI-փոխակերպման ճանապարհային քարտեզ հստակ KPI-ներով - Գործիքներ արդյունավետությունն անմիջապես բարձրացնելու համար

ԵրկուշաբթիՍեպտեմբերի 7, 2026
Սպտ7Երկ
13:30
Սեմինար ռուսաց լեզվի ուսուցիչների համար
Տեխ. և Բիզնես
13:30
Երևանի Մոսկվայի տուն
Երևանի Մոսկվայի տուն

XXVI Միջազգային Պուշկինյան մրցույթի եզրափակիչ փուլի շրջանակում կայանալիք սեմինար՝ նվիրված դասավանդման ժամանակակից մեթոդիկային և ուսումնական տեքստի հետ աշխատանքին: Ծրագրում՝ • «Ինչպե՞ս ընթերցանությունը վերածել իրադարձության. վերագործարկում ենք աշխատանքը տեքստի հետ» • «Ընթերցածի ընկալում. գնահատման համակարգի փոխակերպումը» Վարպետության դասերը կանցկացնի Պուշկինի անվան ինստիտուտի գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Татьяна Веселовская-ն: Մասնակիցները կստանան անվանական հավաստագրեր՝ Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտի ռեկտորի կողմից: Գրանցումը՝ պրոֆիլի հղումով: Լրացուցիչ տեղեկությունների համար՝ +374 93 990033

–
Ստեղծիր քո սեփական հավելվածն AI-ով
Տեխ. և Բիզնես
TUMO Labs
TUMO Labs

Թումո լաբերի վորմափի 6 դասի ընթացքում կստեղծեք գործարկման պատրաստ հավելված՝ օգտագործելով AI գործիքներ (Claude Code, OpenAI Codex)։ Ծրագրում՝ • Գաղափարի իրագործելիության ստուգում և պլանավորում • UX և ինտերֆեյսի նախագծում • Աշխատանք AI ագենտներով՝ պրոդուկտը ստեղծելու համար • Թեստավորում, կատարելագործում և նախագծի ներկայացում Դասընթացը կվարի Թոմ Օգերը՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ավագ AI ինժեները, ով ունի 10+ տարվա փորձ AI-ի, կիբեռանվտանգության և մեքենայական ուսուցման ոլորտներում։ Տևողությունը՝ 6 դաս (9 ժամ)։ Գրանցումը՝ TUMO Labs-ի էջի հղումով։

ԵրեքշաբթիՍեպտեմբերի 8, 2026
Սպտ8Երք
17:00
Ստեղծագործ Եվրոպա. Matchmaking գրադարանների հետ
Տեխ. և Բիզնես
17:00
Ստեղծագործ Եվրոպա Հայաստան
Ստեղծագործ Եվրոպա Հայաստան
- Zoom Graphics

Առցանց հանդիպում նրանց համար, ովքեր ցանկանում են միջազգային նախագծեր իրականացնել գրադարանների հետ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում: Հրավիրվում են գրադարանները, ՀԿ-ները, մշակութային կազմակերպությունները և հրատարակիչները: Մասնակցության ձևաչափեր. Project Pitcher – եթե ունեք գաղափար և փնտրում եք գործընկերներ: Ելույթի համար դիմել մինչև օգոստոսի 23-ը՝ https://forms.office.com/e/a5LWBr2XH4 Observer – ծանոթանալ նախագծերին և գտնել հնարավոր գործընկերներ: Գրանցվել այստեղ՝ https://forms.office.com/e/NxGUpUcdWq Հանդիպումն անցկացվելու է անգլերենով:

–
Կիրառական Excel. բազային և խորացված
Տեխ. և Բիզնես
Սպտ 8 – Հկտ 29
Excelist Training Center
Excelist Training Center

Դասընթացը նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ նրանց համար, ովքեր ցանկանում են համակարգել և խորացնել գիտելիքները ամենօրյա աշխատանքային գործիքի շուրջ։ Ծրագիրը վարում է տվյալների վերլուծաբան Լիլիթ Վարդանյանը: • Տևողությունը՝ 2 ամիս • Ձևաչափը՝ հիբրիդային • Արժեքը՝ 64,800 դրամ Հնարավոր է սովորել անվճար պետական փոխհատուցման ծրագրի շրջանակներում։ Մանրամասների և գրանցման համար՝ excelist.am +374 55 505 757

–
Անոթային վիրաբուժության դեղորայքային և քիչ տրավմատիկ մոտեցումներ
Տեխ. և Բիզնես
Սպտ 8 – Սպտ 13
NIH Արմենիա
NIH Արմենիա
- Աբովյան 34/3, 2-րդ հարկ, 17 սենյակ

ՀՀ ԱՆ ԱԱԻ-ն իրականացնում է 6-օրյա կրեդիտավորված դասընթաց անոթային, սրտային և որովայնային անոթային վիրաբույժների համար: Ծրագիրը բաղկացած է 4 մասից (20 կրեդիտ՝ 8 տեսական, 12 գործնական). • Մաս 1. Ստորին վերջույթների պերիֆերիկ զարկերակների հիվանդությունների բուժման արդի մոտեցումները (2 օր) • Մաս 2. Ուղեղի արյան շրջանառության խանգարումների բուժման արդի հայացքները (2 օր) • Մաս 3. Աորտայի անևրիզմաների բուժման արդի մոտեցումները (1 օր) • Մաս 4. Ստորին վերջույթների երակային հիվանդությունների բուժման արդի մոտեցումները (1 օր) Դասընթացն անցկացվում է «Անոթային և սրտանոթային հիվանդությունների, ինչպես նաև դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշի ախտորոշման և պահպանողական բուժման կենտրոնում» (Աբովյան 34/3, 2-րդ հարկ, 17 սենյակ): Մանրամասների համար զանգահարել՝ 8501 (ներքին՝ 2)

ՉորեքշաբթիՍեպտեմբերի 9, 2026
Սպտ9Չրք
15:00
Bioinformatics and Career Opportunities at BostonGene
Տեխ. և Բիզնես
15:00
TUMO Labs
TUMO Labs
- 2a Hrachya Kochar St, Yerevan 0033, Armenia
Անվճար

TUMO Labs-ը և BostonGene-ը հրավիրում են այցելելու ընկերության երևանյան գրասենյակ՝ ծանոթանալու քաղցկեղի բուժման և դեղամիջոցների մշակման ոլորտում AI-ի կիրառմանը: Ծրագրում՝ - BostonGene-ի գործունեության ներկայացում - Ինչ է բիոինֆորմատիկան և որոնք են դրա կիրառությունները - Կարիերայի զարգացման հնարավորություններն ու ոլորտի առանձնահատկությունները - Հարց ու պատասխան ուսանողների հետ - Շրջայց գրասենյակում Բանախոս՝ Konstantin Chernyshov — BostonGene-ի NGS բիոինֆորմատիկայի բաժնի ղեկավար, ուռուցքաբանության ոլորտի փորձագետ: Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես լրացնել հայտը. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdto3ykg6LqYeYxjEpJ0oMiKLeSai6PrO7syAgSREOJiiOoJw/viewform?usp=header

ՈւրբաթՍեպտեմբերի 11, 2026
Սպտ11Ուրբ
–
BusinessCamp Դիլիջանում
Տեխ. և Բիզնես
Սպտ 11 – Սպտ 13
Yerevan Quest
Yerevan Quest

3 օր վրանային հանգիստ բնության գրկում, նոր գաղափարներ, բացօթյա մրցույթներ և լիարժեք վերալիցքավորում բիզնես էլիտայի համար:

–
Buissup Challenge: One Way Tour-ի մարտահրավերը
Տեխ. և Բիզնես
Սպտ 11 – Սպտ 13
ONE WAY Tour
ONE WAY Tour
- «Այբ» դպրոց

Եռօրյա բիզնես մարտահրավեր, որի ընթացքում թիմերը կաշխատեն One Way Tour ընկերության իրական բիզնես քեյսի շուրջ։ Առաջարկեք լավագույն լուծումը և ստացեք դրամական մրցանակ։

ԵրեքշաբթիՍեպտեմբերի 15, 2026
Սպտ15Երք
18:30
Project Management Fundamentals
Տեխ. և Բիզնես
18:30
AUA Extension
AUA Extension
- Հայաստանի ամերիկյան համալսարան

Զարգացրեք նախագծերի կառավարման գործնական գիտելիքներ և հմտություններ Հայաստանի ամերիկյան համալսարանի Շարունակական կրթության բաժնի կողմից անցկացվող այս դասընթացի օգնությամբ։ Ծրագիրը համադրում է տեսական գիտելիքներն ու գործնական մոտեցումները՝ ստեղծելով ամուր բազա նախագծերի պլանավորման, իրականացման և վերահսկման համար։ Դասընթացի ընթացքում կուսումնասիրվեն նախագծերի ծավալի, բյուջեի և ժամանակացույցի կառավարման հիմնական սկզբունքները։ Ծրագիրը հարմար է թե՛ սկսնակների, թե՛ փորձառու մասնագետների համար։ Դասախոս՝ Անդրանիկ Մանուկյան, PMP (նախագծերի կառավարման և ռազմավարության խորհրդատու, միջազգային ծրագրերի ղեկավար): Ուսուցման լեզուն հայերենն է՝ անգլերեն մասնագիտական տերմինաբանության կիրառմամբ: Մասնակցության վճարը՝ 95,000 ՀՀ դրամ։ Գրանցման համար անհրաժեշտ է լրացնել հայտը https://extension.aua.am/enrollment/ հղմամբ։

ՈւրբաթՍեպտեմբերի 18, 2026
Սպտ18Ուրբ
18:30
INTEGRA Live Lab
Տեխ. և Բիզնես
18:30
The Premium Club
The Premium Club
- Holiday Inn Express Yerevan

Սա հանդիպում է նրանց համար, ովքեր փնտրում են ոչ թե պատրաստի պատասխաններ, այլ նոր դիտանկյուններ բիզնեսի, կարիերայի և առաջնորդության վերաբերյալ։ Մեկ սեղանի շուրջ հավաքվում են հիմնադիրներ, ղեկավարներ և մասնագետներ՝ կիսվելու փորձառությամբ և վերանայելու սեփական մոտեցումները։ Եթե ունեք հարց, որի շուրջ հիմա մտածում եք, բերեք այն Live Lab։ Հիմնական թեմաները․ • Բիզնես և կարիերա • Առաջնորդություն • Անձնական բրենդ • Networking Մասնակցության պայմանները ստանալու համար գրեք կազմակերպիչներին։

ԿիրակիՍեպտեմբերի 20, 2026
Սպտ20Կրկ
11:00
Podo МА$ШТАБ
Տեխ. և Բիզնես
11:00
Tomsarkgh.am
Tomsarkgh.am
- «Best Western Plus Congress» հյուրանոց

Տարվա գլխավոր մասնագիտական միջոցառումը պոդոլոգների և մատնահարդարման վարպետների համար։ Ռուսաստանի և Հայաստանի փորձի փոխանակում՝ պոդոլոգիայի ոլորտում նոր ստանդարտներ սահմանելու համար։ Տոմսերի արժեքը՝ Ստանդարտ՝ 27,000 դրամ Բիզնես՝ 38,000 դրամ Վիպ՝ 85,000 դրամ

ՉորեքշաբթիՍեպտեմբերի 23, 2026
Սպտ23Չրք
–
ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026
Տեխ. և Բիզնես
Երևանի պետական համալսարան
Երևանի պետական համալսարան
- Երևանի պետական համալսարան

Հայաստանի ամենախոշոր համալսարան-գործատու համագործակցային հարթակը մեկ վայրում համախմբում է ուսանողներին, շրջանավարտներին և գործատուներին՝ ստեղծելով փորձի փոխանակման և տաղանդների բացահայտման նոր հնարավորություններ: Մասնակից կազմակերպությունները հնարավորություն կունենան. - ներկայացնելու իրենց գործունեությունը, թափուր աշխատատեղերն ու պրակտիկայի ծրագրերը, - անմիջականորեն շփվելու ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ, - հավաքագրելու հեռանկարային թեկնածուների CV-ներ, - բարձրացնելու կազմակերպության ճանաչելիությունը համալսարանական համայնքում:

ՉորեքշաբթիՍեպտեմբերի 30, 2026
Սպտ30Չրք
10:00
Ներդրումային և ֆինանսական երկրորդ ֆորում
Տեխ. և Բիզնես
10:00
Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա
Ֆրիդոմ Բրոքեր Արմենիա
- Դվին Մյուզիք Հոլ

Կապիտալի շուկաների թեման՝ պարզ և հասանելի լեզվով։ Ֆորումի ընթացքում կքննարկվեն կապիտալի շուկաների էությունը, դրանց տարբերությունը բանկային համակարգից և դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Բանախոսների թվում է Ռոման Գորյունովը։

ՀինգշաբթիՀոկտեմբերի 1, 2026
Հկտ1Հնգ
–
Շախմատի կրթության տեսություն և պրակտիկա
Տեխ. և Բիզնես
Հկտ 1 – Հկտ 2
Հայաստանի շախմատի ակադեմիա
Հայաստանի շախմատի ակադեմիա

Ինչպե՞ս կարող է շախմատը նպաստել անձի զարգացմանը, ուսուցման նոր մեթոդների կիրառմանը և կրթական տարբեր միջավայրերի ձևավորմանը։ Միջազգային գիտաժողովը կանցկացվի 2026 թվականի FIDE-ի կրթության տարվա շրջանակում՝ միավորելով հետազոտողների, մանկավարժների և շախմատային փորձագետների տարբեր երկրներից: Գիտաժողովի թեմաները ներառում են. — Շախմատը և անձի զարգացումը — Ուսուցման նոր մեթոդների կիրառումը — Կրթական միջավայրերի ձևավորումը Գրանցման և մանրամասների համար այցելեք www.chesstudy.com:

ՈւրբաթՀոկտեմբերի 2, 2026
Հկտ2Ուրբ
–
Armenia Engineering Week 2026
Տեխ. և Բիզնես
Հկտ 2 – Հկտ 4
Ինժեներական քաղաք - ՁԻՀ-ի կողմից
Ինժեներական քաղաք - ՁԻՀ-ի կողմից

Տարվա ամենամեծ ինժեներական իրադարձությունը, որը միավորում է ճարտարագետներին, տեխնոլոգիական ընկերություններին, հետազոտողներին և ուսանողներին։ Այս տարվա խորագիրն է «Ֆիզիկական ԱԲ․ ճարտարագիտական բանականությունը իրական աշխարհում»։ Միջոցառման ընթացքում կքննարկվի, թե ինչպես է արհեստական բանականությունը դուրս գալիս թվային միջավայրից և դառնում իրական աշխարհի համակարգերի անբաժանելի մաս՝ միավորելով ալգորիթմները, սենսորները, էլեկտրոնիկան, ռոբոտատեխնիկան և ներկառուցված համակարգերը։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նախապես՝ https://bit.ly/4xNz4I0

ՇաբաթՀոկտեմբերի 3, 2026
Հկտ3Շբթ
–
BOLD Business 2031
Տեխ. և Բիզնես
Newmag
Newmag
- Altezza by Armenian Helicopters

Բիզնեսի ապագան ձևավորող թեմաների շուրջ պանելային քննարկում, որը կվարի Newmag հրատարակչության հիմնադիր տնօրեն, լրագրող Արտակ Ալեքսանյանը: Հանդիպման առանցքում սուր հարցադրումներն ու խորքային վերլուծություններն են՝ տարբեր տեսանկյուններից բացահայտելու գալիք տասնամյակի մարտահրավերները: Մասնակցության համար անհրաժեշտ է նախագրանցվել linkedinlocalevn.com կայքում:

ՇաբաթՀոկտեմբերի 10, 2026
Հկտ10Շբթ
10:00
AWS Community Day Armenia 2026
Տեխ. և Բիզնես
10:00
AWS User Group Armenia
- Հայաստանի ամերիկյան համալսարան
Անվճար

Cloud-ի մասնագետների, ճարտարապետների և նորարարների մեծ համաժողով՝ նվիրված խորը տեխնիկական թեմաներին և փորձի փոխանակմանը: Ծրագիրը հիմնված է իրական պատմությունների, գործնական ուսուցման և մասնագիտական կապերի հաստատման վրա: Հետագա հայտարարություններին հետևելու համար միացեք Telegram ալիքին և խմբին՝ https://linktr.ee/awsugarmenia

ՇաբաթՀոկտեմբերի 17, 2026
Հկտ17Շբթ
–
Իգոր Ռիզով. Բանակցությունների վարպետ
Տեխ. և Բիզնես
Սարաջյան Թրեյնինգս
Սարաջյան Թրեյնինգս

Բանակցությունը պարզապես խոսելու կարողություն չէ: Դա մարդկանց հասկանալու, ճիշտ հարց տալու և իրավիճակը կառավարելու հմտություն է: Իգոր Ռիզովի թրեյնինգը նվիրված է բանակցային ռազմավարություններին, հաղորդակցությանը և տակտիկական հնարքներին: Մանրամասների համար զանգահարել 098757555 հեռախոսահամարով:

ՈւրբաթՀոկտեմբերի 23, 2026
Հկտ23Ուրբ
–
Իգոր Ռիզով․ 69 հոգեբանական հնարք
Տեխ. և Բիզնես
Սարաջյան Թրեյնինգս
Սարաջյան Թրեյնինգս
- Yerevans

Կյանքում ու բիզնեսում հաճախ հաղթում է ոչ թե ամենախելացին, այլ նա, ով գիտի՝ ինչպես ճիշտ գործել ճիշտ պահին։ Իգոր Ռիզովի թրեյնինգը ներկայացնում է 69 գործնական հնարք՝ բանակցությունների, ազդեցության և առօրյա իրավիճակներում ավելի վստահ ու արդյունավետ լինելու համար։ Մանրամասների համար զանգահարել 098757555 հեռախոսահամարով։

ԵրեքշաբթիՆոյեմբերի 3, 2026
Նմբ3Երք
–
Silicon Mountains Summit & Expo 2026
Տեխ. և Բիզնես
Նմբ 3 – Նմբ 4
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
- Դվին Մյուզիք Հոլ

Silicon Mountains գագաթնաժողովն այս տարի ներկայանում է նոր ձևաչափով՝ «Invest in Innovation» խորագրի ներքո։ Երկու օր շարունակ մեկ հարթակում կհանդիպեն հայկական և միջազգային տեխնոլոգիական ընկերությունները, ստարտափները, գիտահետազոտական կենտրոնները և ներդրողները։ Ծրագրում՝ Invest in Innovation գագաթնաժողով՝ նվիրված տեխնոլոգիական ներդրումներին, կիսահաղորդիչների արդյունաբերությանը, ճարտարագիտական լուծումներին և արհեստական բանականությանը։ Լայնածավալ տեխնոլոգիական ցուցահանդես՝ 50+ տաղավարով, որտեղ կներկայացվեն ոլորտի նորագույն լուծումներն ու նախագծերը։

ՈւրբաթՆոյեմբերի 13, 2026
Նմբ13Ուրբ
11:00
TOON EXPO. Invest 2026 Vol. 2
Տեխ. և Բիզնես
Նմբ 13, 11:00 – Նմբ 15, 21:00
Toon Expo Yerevan
Toon Expo Yerevan
Անվճար

Հայաստանի անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդես-վաճառքը։ Միջոցառումը մեկտեղում է տեղական և միջազգային կառուցապատողներին, բանկերին և ոլորտի գործընկերներին՝ առաջարկելով ներդրումային հնարավորություններ և մասնագիտական խորհրդատվություն: Մասնակիցների թվում է Baghramyan Residence-ը՝ Երևանի կենտրոնում գտնվող պրեմիում դասի բնակելի համալիրը: Մուտքն անվճար է, գրանցումը՝ պարտադիր:

ՉորեքշաբթիՆոյեմբերի 18, 2026
Նմբ18Չրք
–
European Quality Assurance Forum
Տեխ. և Բիզնես
Նմբ 18 – Նմբ 20
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Եվրոպական որակի ապահովման ֆորումն այս տարի կենտրոնանում է այն հարցի շուրջ, թե ինչպես կարող է որակի ապահովումը նպաստել հմտությունների զարգացմանը, ձեռնարկատիրությանը և նորարարությանը՝ միաժամանակ ամրապնդելով կապը բարձրագույն կրթության և աշխատաշուկայի միջև: Ֆորումը նախատեսված է որակի ապահովման ոլորտի հետազոտողների, մասնագետների և քաղաքականություն մշակողների, բուհերի ղեկավարների, ուսանողների և որակի ապահովման գործակալությունների համար: Գրանցումն իրականացվում է կազմակերպչի պրոֆիլում նշված հղումով:

ՈւրբաթՆոյեմբերի 20, 2026
Նմբ20Ուրբ
–
Digitec 2026
Տեխ. և Բիզնես
Նմբ 20 – Նմբ 22
DigiTec
DigiTec
- «Մերիդիան» էքսպո կենտրոն

Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի գլխավոր իրադարձությունը՝ Digitec-ը, միավորում է ստարտափներին, ինժեներներին և ստեղծագործողներին մեկ հարթակում։ Ցուցահանդեսի առաջին հաստատված մասնակիցներն են․ • Grid Dynamics • EVN Vibe • DataArt • Armenian Code Academy • Freedom Էքսպոյի շրջանակներում սպասվում են տաղավարներ, կոնֆերանսներ, սեմինարներ, նեթվորքինգ և մշակութային ծրագրեր։

ՈւրբաթԱպրիլի 9, 2027
Ապր9Ուրբ
12:00
LEASING EXPO 2027
Տեխ. և Բիզնես
12:00
Լիզինգ ԷՔՍՊՈ 2026
Լիզինգ ԷՔՍՊՈ 2026
- «Մերիդիան» էքսպո կենտրոն
Անվճար

5-րդ տարին անընդմեջ LEASING EXPO-ն մեկ հարթակում միավորում է բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ սարքավորումները, տեխնիկան և ֆինանսավորման լուծումները։ Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են՝ • Շինարարական և արտադրական տեխնիկա • Գյուղատնտեսական սարքավորումներ և ջերմոցային տնտեսություն • Արևային վահանակներ • Բժշկական և HoReCa սարքավորումներ • Բեռնատարներ և սառնարանային տնտեսություն • Գինեգործական ոլորտի տեխնոլոգիաներ • Լիզինգային ընկերություններ և ֆինանսաբանկային կառույցներ Գործարարները հնարավորություն ունեն տեղում համեմատել մատակարարների առաջարկները, հանդիպել ֆինանսական կառույցների ներկայացուցիչներին և ստանալ անհատական լուծումներ: Մուտքն անվճար է, բայց պարտադիր գրանցումով:

ԱյսօրՀանգստյան օրերինԻ՞նչ անել Երևանում

Նաև հանրաճանաչ

Համերգներ ԵրևանումԹատրոն ԵրևանումՑուցահանդեսներ ԵրևանումԵրեկույթներ Երևանում