:format(webp)/events/882fc83d-a140-4e1c-a46c-06fbf7df861f/28576a32d9714dfae5e2393265c8bf4e.jpg)
Այս հանդիպումը նվիրված է հուզական այրմանը՝ արդյո՞ք այն միայն անհատի պատասխանատվությունն է, թե՞ պահանջում է կազմակերպչական արմատական փոփոխություններ: «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի հետ համագործակցությամբ անցկացվող այս workshop-ը կօգնի տարբերակել քրոնիկ հոգնածության իրական ահազանգերը «զբաղված շաբաթվա» զգացողությունից: Ֆասիլիտատոր՝ Ժաննա Վարդանյան («Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ՄՌԿ ավագ մասնագետ): Ծրագրում՝ • Գործնական քննարկումներ և թիմային աշխատանք • Հուզական այրմանն առնչվող խնդիրների և լուծումների վերլուծություն • Ավելի առողջ աշխատանքային միջավայրի ձևավորմանն ուղղված զրույցներ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել կազմակերպչի ինստագրամյան էջի հղումով: