:format(webp)/events/821e9681-f6b6-497d-9a9b-1aa101ba70a0/097f4021370c9845c8420232af932772.jpg)
Նույնիսկ ամենախելացի մարդկանց որոշումների վրա կարող են ազդել զգացմունքները, անգիտակից կողմնակալությունները, էգոն, վախերն ու խմբային ճնշումը։ Հանդիպումը կանցնի փոքր խմբով, հորիզոնական և անմիջական շփման ձևաչափով։ Փորձագետ-մոդերատորի անունը գաղտնի է պահվում. այն կվարի Հայաստանի թոփ մասնագետներից մեկը, որի ինքնությունը կբացահայտվի միայն հանդիպման ընթացքում։ Արժեքի մեջ ներառված է սուրճ կամ թեյ։ Մասնակցության համար գրե՛ք Excelist էջին։ Վճարումը կատարվում է reArmenia-ի «Առաջնորդները մարզերում» արշավի էջում՝ նշելով Ձեր անուն-ազգանունը։ Ողջ շահույթը կուղղվի «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի Առաջնորդական ակադեմիական ճամբարի տրանսպորտային ծախսերին։