Mental Cafe ձևաչափով աջակցող հանդիպում, որը հնարավորություն է տալիս խոսել հոգեբանական խնդիրների, դժվարությունների և առհասարակ կյանքի մասին: Հանդիպումն անցկացվում է փոքր խմբով՝ ապահովելու հարմարավետ և անհատական մթնոլորտ: Քննարկման թեմաները. • Ի՞նչ է սեպարացիան իրականում և որո՞նք են դրա շուրջ տարածված միֆերը: • Ինչպե՞ս հասկանալ, որ սեպարացիան տեղի է ունենում ոչ միայն արտաքնապես, այլև մեր ներսում: • Հնարավո՞ր է անցնել սեպարացիան՝ պահպանելով մտերմությունը սիրելի մարդկանց հետ: Հանդիպումը վարում է մուլտիմոդալ հոգեբան, թերապևտիկ և ուսուցողական խմբերի ղեկավար Валерия Егорова-ն: Մուտքը՝ բարից որևէ ըմպելիք գնելով: Գրանցումը՝ lancoworking.am կայքում: Կարելի է գալ կենդանիների հետ: