:format(webp)/events/4479156e-0c20-46fe-8352-e03c089b0021/ee683db60c1eb0251e13b5ef26bc32cb.jpg)
Միացեք մեզ բացառիկ երեկոյի՝ քննարկելու աշխարհի խոշորագույն էներգետիկ և ենթակառուցվածքային մեգանախագծերի իրականացման ընթացքը։ Հյուրը՝ Աննա Կարապետյանը (Reed Smith LLP-ի ավագ իրավաբան), ով խորհրդատվություն է տրամադրում ԱՄՆ-ում միլիարդավոր դոլարների հասնող էներգետիկ և վերականգնվող էներգիայի գործարքների շուրջ, այդ թվում՝ Edwards Sanborn Solar & Energy Storage հսկայական համալիրի ստեղծման հարցում։ Քննարկման թեմաները՝ - Ինչպես են հարյուրավոր կազմակերպություններ համախմբվում մեկ տեսլականի շուրջ - Ինվեստորների, բանկերի, ինժեներների և կառավարական կառույցների համագործակցությունը - Ինչն է տարբերում հաջողված միլիարդանոց նախագծերը մնացածից - Գործնական դասեր առաջնորդության, բանակցությունների և համակարգային մտածողության վերաբերյալ Մոդերատոր՝ Կարեն Գյուլբուդաղյան (Ground Zero-ի հիմնադիր, UC Berkeley SkyDeck-ի խորհրդատու): Երեկոն կուղեկցվի գինով և networking-ի հնարավորությամբ Ground Zero-ի մթնոլորտում: