Առցանց հանդիպում դիմորդների և ծնողների համար «ԱԲ սերունդ» ծրագրի ընդունելության վերաբերյալ։ Երևանի թիվ 190 ավագ դպրոցի տնօրեն Օլյա Սաղաթելյանը կպատասխանի բոլոր հարցերին։ Ծրագիրը գործում է ՀՀ բոլոր մարզերի շուրջ 40 ավագ դպրոցներում, որտեղ ստեղծվել են արհեստական բանականության դասարաններ։ Դիմելու քայլերը. 1. Լրացրեք հետաքրքրության հայտը մինչև օգոստոսի 14-ը (հղումը՝ կազմակերպչի էջում)։ 2. Դիմեք նախընտրած դպրոցին՝ հայտնելով «ԱԲ սերունդ»-ին միանալու ցանկության մասին։ 3. Օգոստոսի 20-26-ին անցեք գիտելիքային ստուգում։ Հետաքրքրության հայտը լրացնելուց հետո ձեզ կուղարկվի նախորդ տարվա թեստն ու առցանց հանդիպման հղումը։