Անցնել բովանդակությանը
Վերելք Կազբեկ

Վերելք Կազբեկ

սեպ11Շբթ, Սեպտեմբեր 11, 202707:00
950 USD

6-օրյա էքսպեդիցիա (և 1 պահուստային օր) դեպի Կազբեկի գագաթ (5033 մ)՝ դասական հարավային երթուղով Վրաստանի կողմից։ Երթուղի. • Օր 1. Երևան - Ստեփանծմինդա (գիշերակաց հյուրատանը՝ ~1750 մ, գույքի ստուգում) • Օր 2. Գերգեթիի վանական համալիր – Մետեոկայան / Betlemi Hut (3650 մ, ~8-10 կմ, ծանր գույքը տեղափոխվում է ձիերով) • Օր 3. Կլիմայավարժեցման ելք մինչև ~4000 մ և ձնա-սառցային տեխնիկայի պարապմունքներ • Օր 4. Վերելք Կազբեկի գագաթ (5033 մ) մեկնարկը ժամը 03:00-ի սահմաններում, վերադարձ Մետեոկայան • Օր 5. Վայրէջք Մետեոկայանից Գերգեթիով դեպի Ստեփանծմինդա, գիշերակաց հյուրատանը և տոնական ընթրիք • Օր 6. Վերադարձ Երևան • Օր 7. Պահուստային օր՝ եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում Պահանջներ. Նախկինում 3500–4000 մ և ավելի բարձրության վրա վերելքների փորձն ու լավ ֆիզիկական պատրաստվածությունը պարտադիր են։ Յուրաքանչյուր մասնակցի փորձը և պատրաստվածությունը գնահատվում են մինչև գրանցման հաստատումը։ Արժեքը ներառում է ցամաքային տրանսպորտը (Երևան - Ստեփանծմինդա - Երևան) և տեղական տեղափոխումները, 2 գիշերակաց Ստեփանծմինդայի հյուրատանը (նախաճաշով), 3 գիշերակաց Մետեոկայանում (և լրացուցիչ գիշերակաց պահուստային օրվա դեպքում), սնունդը լեռնային հատվածում, ուղեկցորդների ծառայությունները (1 ուղեկցորդ յուրաքանչյուր 3-4 մասնակցի համար), բեռնակիր ձիերը, խմբային ալպինիստական և խոհանոցային գույքը, ինչպես նաև North Peak լեռնային ակումբի և Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաստագիր։ Արժեքի մեջ չի մտնում՝ անհատական ալպինիստական գույքի վարձակալությունը, պարտադիր ապահովագրությունը (ներառյալ համապատասխան բարձրության վրա փրկարարական աշխատանքները), ճաշերն ու ընթրիքները Ստեփանծմինդայում և ճանապարհին, անձնական ծախսերը։ North Peak ակումբի անդամներին («10 + 1» քվեստ)՝ 10% զեղչ։ Գրանցում և տեղեկություններ՝ +374 43 004090 կամ +374 93 850385 (նաև Viber, WhatsApp, Telegram)։ Գրանցումը հաստատվում է համաձայնեցումից և ամբողջական կամ մասնակի վճարումից հետո։

Կազմակերպիչ

Հայկական արշավական և լեռնագնացության ակումբ, որը կազմակերպում է անհատական և խմբակային ուղեկցվող տուրեր ու վերելքներ (Արագած, Գեղամա լեռներ, Մոնբլանի տարածք և այլն)։ Ակումբը հրապարակում է արշավների լուսանկարներ, երթուղիների հաշվետվություններ և արշավախմբերի հայտարարություններ՝ ուղղված բնության մեջ արկածների սիրահարներին և համայնքի ներգրավմանը։

Վերելք Կազբեկ
North Peak Mountain Club

Original