Ընդհատված վկայություններ

Ընդհատված վկայություններ

Հաջորդը՝ Հայաստանի ազգային պատկերասրահ-իցՄարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստըսեպ 17, 11:00 – փտվ 17, 2027, 18:00 · Տոմսեր

Հաղթանակի օրվան նվիրված կամերային ցուցահանդեսը ներկայացնում է պատերազմը ոչ թե հերոսականացման, այլ մարդկային ճակատագրերի բեկման և ընդհատված կենսագրությունների դիտանկյունից։ Ցուցադրության առանցքում երեք ստեղծագործություն են. • Սեդրակ Առաքելյան, «Պարտիզանների հարձակումը» (1941) — պատերազմի անմիջական իրականությունն ու անորոշությունը • Սարգիս Ալեքսանյան, «Մոր դիմանկարը» — անհատի և ընտանիքի ապրած անտեսանելի կորուստը • Կորյուն Սիմոնյան, «Ֆիդայու մահը» (1936) — ճակատագրական ավարտի կանխազգացումը Սարգիս Ալեքսանյանը և Կորյուն Սիմոնյանը մասնակցել են պատերազմին և զոհվել ռազմաճակատում. նրանց գործերը հանդես են գալիս որպես անավարտ ստեղծագործական ուղիների վկայություններ։ Համադրող՝ Մարգարիտա Խաչատրյան Ցուցահանդեսը տեղակայված է պատկերասրահի 3-րդ հարկի նախասրահում։

Կազմակերպիչ

Հայաստանի ազգային պատկերասրահը երկրի գլխավոր արվեստի թանգարանն է, որտեղ պահվում է հայկական կերպարվեստի աշխարհի ամենամեծ հավաքածուն։ Այն ներկայացնում է ցուցահանդեսներ, դասախոսություններ, վերականգնման աշխատանքներ և կրթական ծրագրեր, որոնք կապում են հայկական, ռուսական և եվրոպական արվեստը։ Պատկերասրահում կազմակերպվում են հանրային ցուցադրություններ, էքսկուրսիաներ, ընտանեկան սեմինարներ և գիտական միջոցառումներ, որոնք հաճախ ներառում են նոր ձեռքբերումներ և VR-ի նման ինտերակտիվ տարրեր:

Ավելին՝ Հայաստանի ազգային պատկերասրահ-ից

Տեսնել բոլորը
Ընդհատված վկայություններ
Հայաստանի ազգային պատկերասրահ