Անցնել բովանդակությանը
Իջևանի լեռների տրավերս

Իջևանի լեռների տրավերս

նոյ28Շբթ, Նոյեմբեր 2806:00
SASԻսահակյան 35, Երևան

Բարդ վերելք-տրավերս Իջևանի լեռների գագաթներով՝ Իջևանից մինչև Հաղարծնավանք։ Հաջորդաբար բարձրանալու ենք Կայեն (2194 մ), Հովք (2507 մ), Պատվար (2526 մ), Սառցապատ (2532 մ) և Արոս (2491 մ) գագաթները: Երթուղու երկարությունը մոտ 32 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 2300 մ: Ճանապարհի մի մասն անցնում է անտառային տեղանքով, հնարավոր են թեթև ժայռային անցումներ: Մասնակցության համար անհրաժեշտ է լավ ֆիզիկական պատրաստվածություն և միջին տեմպով երկար քայլելու պատրաստակամություն: Մեկնումը՝ շրջանայինի SAS սուպերմարկետի մոտից (Իսահակյան 35), առավոտյան 06:00 (ներկայանալ 10 րոպե շուտ): Անհրաժեշտ պարագաներ. - Ուսապարկ - Արշավական ձեռնափայտեր - Հարմարավետ և ջրակայուն արշավային կոշիկներ ու հագուստ (ձմեռային հանդերձանք, տաք գլխարկ և ձեռնոցներ) - Զանգապաններ (գամաշներ) - Փոխնորդ հագուստ և կոշիկներ - Արևապաշտպան միջոցներ (արևային ակնոցներ, արևապաշտպան քսուք, գլխարկ) - Անհատական դեղատուփ - 1 օրվա սնունդ և առնվազն 1,5 լ ջուր - Լապտեր - Քամուց պաշտպանող բաճկոն Արժեքը ներառում է կազմակերպումը, տրանսպորտը և ուղեկցորդների ծառայությունները: Գրանցման համար զանգահարել կամ գրել +37443004090, +37493850385 հեռախոսահամարներին (նաև WhatsApp, Telegram) կամ գրել ֆեյսբուքյան էջին: Գրանցումը համարվում է հաստատված արժեքը բանկային փոխանցմամբ կամ Idram-ով վճարելուց հետո:

Կազմակերպիչ

Հայկական արշավական և լեռնագնացության ակումբ, որը կազմակերպում է անհատական և խմբակային ուղեկցվող տուրեր ու վերելքներ (Արագած, Գեղամա լեռներ, Մոնբլանի տարածք և այլն)։ Ակումբը հրապարակում է արշավների լուսանկարներ, երթուղիների հաշվետվություններ և արշավախմբերի հայտարարություններ՝ ուղղված բնության մեջ արկածների սիրահարներին և համայնքի ներգրավմանը։

Իջևանի լեռների տրավերս
North Peak Mountain Club

Original