Explore events
TodayThis weekendThings to DoConcertsTheatreKids EventsExhibitionsStand-up ComedyOpera & BalletNightlife
Get the app

Save events, set reminders, and buy tickets from your phone.

Download on the App StoreGet it on Google Play
Help & legal
  • Help Center
  • Privacy Policy
  • Terms of Service
  • Terms of Sale
  • Become a partner
Contact
[email protected]Telegram
esora

Your guide to what’s on in Yerevan — concerts, cinema, exhibitions and more.

© 2026 Esora LLC
Skip to content
esoraYerevan
EventsCinemaExplore
Skip to content
esoraYerevan
  1. Yerevan
  2. Exhibitions
  3. Մանվել Բեգլարյանի ոդիսականը
Մանվել Բեգլարյանի ոդիսականը
House-Museum of Av. Isahakyan

Մանվել Բեգլարյանի ոդիսականը

Sep4Fri, September 418:00
Avetik Isahakyan House-Museum20 Zarobyan St, Yerevan 0009, Armenia
Free

Գրքի շնորհանդես՝ Վարպետի տանը ✨ Սիրով հրավիրում ենք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան ներկա գտնվելու «Մանվել Բեգլարյանի ոդիսականը» գրքի շնորհանդեսին՝ նվիրված անվանի կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Մանվել Բեգլարյանի կյանքին ու ստեղծագործական ժառանգությանը։ Գիրքն ամփոփում է մեծանուն երաժշտի անցած հարուստ ուղին, նրա ներդրումը հայ երաժշտարվեստում և մանկավարժական անգնահատելի գործունեությունը։ Մանվել Բեգլարյանը հայ երաժշտական մշակույթի կարևոր անուններից է։ Որպես կոմպոզիտոր՝ նա ստեղծել է ինքնատիպ երաժշտական ստեղծագործություններ, կատարել բազմաթիվ մշակումներ ու գործիքավորումներ, իսկ որպես Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության Ա. Մերանգուլյանի անվան վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ տասնամյակներ շարունակ իր կարևոր ներդրումն է ունեցել հայ երաժշտական ժառանգության ստեղծման, տարածման և պահպանման գործում։ Այսօր Հանրային ռադիոյի արխիվում պահպանված՝ նրա ղեկավարությամբ կատարված ձայնագրությունները հնարավորություն են տալիս նորից լսելու մեր սիրելի երգերը՝ այնպիսի նշանավոր կատարողների ձայնով, ինչպիսիք են Ռուբեն Մաթևոսյանը, Օֆելիա Համբարձումյանը, Հովհաննես Բադալյանը, Վարդուհի Խաչատրյանը, Նորայր Մնացականյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Վալյա Սամվելյանը և ուրիշներ։ 🎵 Նրանց կատարումներում հնչում են հայ կոմպոզիտորների, աշուղների ու ժողովրդական երգերի բազմաթիվ ստեղծագործություններ, այդ թվում՝ Ավետիք Իսահակյանի խոսքերով սիրված երգեր։ Մանվել Բեգլարյանի սեփական ստեղծագործական ժառանգությունից Հանրային ռադիոյի արխիվում կարելի է լսել նաև նրա հեղինակած գործերը։ Մանվել Բեգլարյանը, լինելով նաև պրոֆեսոր, երկար տարիներ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ գործիքագիտություն և գործիքավորում։ Նա հեղինակել է նաև «Գործիքագիտություն» ուսումնական ձեռնարկը՝ իր գիտամանկավարժական գործունեության կարևոր վկայություններից մեկը։ Միջոցառմանը կանդրադառնանք Մանվել Բեգլարյանի կյանքի ու ստեղծագործական ճանապարհին, նրա կոմպոզիտորական ժառանգությանը, ինչպես նաև նրա՝ որպես դիրիժորի, մանկավարժի և հայ երաժշտական ժառանգության պահպանման գործում ունեցած մեծ ներդրմանը։ Իսկ մինչ հանդիպումը հրավիրում ենք լսելու Հանրային ռադիոյի արխիվում պահպանված՝ Մանվել Բեգլարյանի ղեկավարությամբ կատարված ձայնագրությունները։

Organizer

House-Museum of Av. Isahakyan

House-museum dedicated to Armenian writer Avetik Isahakyan that programs exhibitions, scholarly conferences, and educational outreach. Regularly hosts family-friendly interactive performances (puppet theatre), school programs, readings, and international cultural collaborations.