/films/be5d2a67-1ae4-48bb-8903-d18e3689af4f/da2e1d8217d5e61728a6e1e07d05b2dd.webp)
Օբյեկտ ա
Ռեժիսոր՝ Անն Օրեն | Անն Օրենի երկրորդ լիամետրաժ ֆիլմը առեղծվածային դրամա է երկու ֆետիշիստների մասին՝ գեղարվեստական առումով անզիջում և արմատապես զգայական։ Ինգեբորգն ու Ադամը ձեռքի վիրաբուժության տաղանդավոր մասնագետներ են, որոնց միավորում են սերը, վերահսկողության ձգտումն ու ընդհանուր մոլուցքները։ Ինգեբորգը չի կարողանում զսպել իրեն և շարունակ գողանում է իրեն չպատկանող իրեր, մինչդեռ Ադամը երազում է ինքն էլ առարկա դառնալ։ Երբ դժբախտ պատահարը նրանց կյանք է բերում խորհրդավոր Գայային, արթնանում են անսպասելի ցանկություններ, որոնք սպառնում են խաթարել նրանց հարաբերությունների փխրուն հավասարակշռությունը։ | Ֆիլմի ցուցադրությանը կնախորդի Բուրաք Չևիքի կարճամետրաժ ֆիլմը` «Երկու լաբորատոր օգնականների հոգնեցուցիչ ժամերը»: Կեսգիշերին երկու լաբորանտ ուսումնասիրում են անհայտ մի նյութ՝ օգտագործելով սարքեր և հետևելով մեզ անհասկանալի ընթացակարգերի։ Նրանք գիտելիքի են ձգտում՝ առաջնորդվելով լաբորատորիայի խիստ տրամաբանությամբ։ Երբ հոգնածությունն իր զգացնել է տալիս, նրանցից մեկը մյուսի համար թուրքական սուրճ է պատրաստում, և գիշերվա ընթացքը փոխվում է։ Սուրճի բաժակով գուշակությունը գիտական հայացքի տեղը զիջում է ինտուիցիային։ Վերլուծությունից անցնելով կանխատեսման՝ երկու կանայք պատկերացնում են ճանաչողության մեկ այլ եղանակ, մի տարածություն, որտեղ բանական հետազոտությունն ու ինտուիտիվ ընկալումը համագոյակցում են։
/films/be5d2a67-1ae4-48bb-8903-d18e3689af4f/da2e1d8217d5e61728a6e1e07d05b2dd.webp)