ԴրամաԱրկածային

El abrazo de la serpiente

20152 ժ 5 ր7.8IMDb

История взаимоотношений между Карамакате, амазонским шаманом, последним выжившим представителем своего народа, и двумя учеными, которые на протяжении 40 лет вместе ищут на Амазонке священное целебное растение.

ՌեժիսորCiro Guerra
ԴերերումNilbio Torres, Antonio Bolívar, Jan Bijvoet, Brionne Davis

Ցուցադրություններ

Կազմակերպիչ Letters and Numbers

«Օձի գրկախառնությունը» (El abrazo de la serpiente) կոլումբիական արկածային դրամայի ցուցադրությունը (համատեղ արտադրություն Վենեսուելայի և Արգենտինայի հետ)։ Սև-սպիտակ փիլիսոփայական ֆիլմն անդրադառնում է Ամազոնի բնիկ ժողովուրդների հետ եվրոպացի հետազոտողների հանդիպմանը, քաղաքակրթությունների բախմանը, գաղութատիրությանը, բնիկ մշակույթների կորստին և բնությանն ու հոգևորությանը։ Ֆիլմից հետո տեղի կունենա քննարկում իսպանական մշակույթի սիրահար, իսպաներենի և անգլերենի ուսուցչուհի Արևիկի հետ։ Նվիրատվությունների մի մասն ուղղվելու է Գյումրիի անօթևան կենդանիների աջակցությանը։ Լեզուն՝ բնօրինակ իսպաներեն և Ամազոնի բնիկ լեզուներ՝ անգլերեն ենթագրերով։ Տարիքային սահմանափակում՝ 14+։ Մուտքը՝ նվիրատվություն (ցանկացած հայկական թղթադրամ, միայն կանխիկ)։ Գրանցումը՝ կազմակերպչի ինստագրամյան էջի հղումով։

Այսօր10հոկ18:00«Letters and Numbers» քովորքինգ-սրճարանDonation - any Armenian banknote - cash only