Երկօրյա վորքշոփ, որտեղ կսովորեք ստեղծել նուրբ զարդեր ֆոամիրանից։ Վարպետի օգնությամբ կանցնեք ամբողջ ճանապարհը՝ առաջին թերթիկից մինչև պատրաստի աքսեսուարի հավաքումը: Դուք ինքներդ կորոշեք ձեր ծաղկի ձևը, կերանգավորեք այն և կընտրեք ֆուրնիտուրան: Արդյունքում կստեղծեք յուրահատուկ զարդ՝ մատանի, կրծքազարդ, ականջօղեր, մազակալ կամ նույնիսկ ջիբիթս Crocs-երի համար: Վորքշոփը վարում է Տեյթ Բեզբորոդովան՝ դեկորատիվ-կիրառական արվեստի 9 տարվա փորձ ունեցող վարպետ: Փորձ բացարձակապես հարկավոր չէ։ Բոլոր նյութերը և ֆուրնիտուրան ներառված են արժեքի մեջ։ Գրանցման համար գրեք կազմակերպչի Direct-ին: Տեղի ամրագրումը՝ 5000 դրամ կանխավճարով (ներառված է ընդհանուր արժեքի մեջ)։