:format(webp)/events/fe875a09-c2a2-4cc0-a9f5-dc3de510adce/0e627976c3ca548bf1dbd293898163d4.jpg)
Աշխարհահռչակ համադրող և մշակութային տեսաբան Վիկտոր Միզիանոյի դասախոսությունը «Մշակութային ընդգրկում. միջազգային փորձ» սեմինարների շարքից: Ի՞նչ է համադրությունը այսօր: Արդյո՞ք այն միայն ցուցահանդեսների կազմակերպման պրակտիկա է, թե՞ վերածվել է մշակույթի, գիտելիքի և հասարակության իմաստավորման հատուկ ձևի: Վիկտոր Միզիանոն կխոսի ժամանակակից մշակույթում համադրողի դերի տրանսֆորմացիայի մասին՝ հիմնվելով նշանակալի նախագծերի և միջազգային փորձի վրա: Հանդիպումը կօգնի դիտարկել համադրական մտածողությունը որպես հայեցակարգման, մեկնաբանման և նոր իմաստների ստեղծման հզոր գործիք: Դասախոսությունը նախատեսված է արվեստագետների, գրողների, լրագրողների, հետազոտողների, մշակութային մենեջերների և ուսանողների համար: Աշխատանքային լեզուն՝ ռուսերեն: