13 կմ երկարությամբ քայլարշավ դեպի Սևաժայռ լեռ (2727 մ), որի գագաթը պսակված է տպավորիչ հսկա ժայռաբեկորով։ Մեր երթուղին յուրահատուկ է. վերելքից հետո կիջնենք բոլորովին այլ ճանապարհով՝ անցնելով գեղեցիկ արահետներով մինչև Արատես գյուղ, որտեղ կտեսնենք միջնադարյան Արատես վանքի ավերակները։ Հարաբերական բարձրությունը՝ 650 մ։ Անհրաժեշտ պարագաներ՝ Արշավային հաստ տակացուով կոշիկներ, հարմարավետ հագուստ, անձրևանոց, ուսապարկ, լապտեր, մեկօրյա սնունդ և ջուր։ Մեքենայում թողնելու համար վերցրեք փոխնորդ կոշիկներ։ Արժեքը ներառում է տրանսպորտի և ուղեկցորդի ծախսերը։ Մասնակիցների քանակը սահմանափակ է (20 հոգի)։ Մանրամասների և գրանցման համար զանգահարել 091 321252։ Գրանցումը չեղարկելու վերջնաժամկետը կիրակի գիշերն է (ժամը 00:00)։ Դրանից հետո հրաժարվելու դեպքում մասնակիցը պարտավորվում է վճարել գումարն ամբողջությամբ։