Իրանի աննման գանձերը բացահայտող այս բացառիկ ուղևորությունը պատմության, մշակույթի և արվեստի իսկական սիրահարների համար է։ Գերհարուստ ու հետաքրքիր մեր ուղևորության ընթացքում կհասցնենք լինել Իրանի այնպիսի հեքիաթային վայրերում, ինչպիսիք են Շիրազն ու Պերսեպոլիսը, Սպահանն ու Յազդը, Թեհրանն ու Քաշանը և անգամ ավելին։ Կծանոթանանք իրանական հարուստ պատմությանը, մշակույթին, կրոններին, կենցաղին։ Հարուստ ծրագրի հետ մեր փորձառու և բանիմաց զբոսավարների ուղեկցությունն այս այցը կդարձնի ամենահիշարժաններից Ձեր կյանքում։ Այցելությունն Իրան որևէ կերպ չի խանգարում Շենգեն և ԱՄՆ վիզաների ստացմանը։ Ավելին՝ անձնագրում կնիք չի դրվում։ Ծրագիր՝ ՕՐ 1: Ուղիղ թռիչքով Երևանից մեկնում ենք Թեհրան։ ՕՐ 2: Էքսկուրսիա Թեհրանում՝ Գոլեստան պալատ, Ազատության հրապարակ, Պատմության թանգարան, Բնության կամուրջ և Իրան մոլ։ Երեկոյան թռիչք Յազդ։ ՕՐ 3: Յազդի տեսարժան վայրեր՝ Զրադաշտական Լռության աշտարակ, Բահրամ կրակի տաճար, Դովլաթաբադ այգի, Ջրի թանգարան, Ամիրչախմախ։ Օրվա երկրորդ կեսին մեկնում Շիրազ։ ՕՐ 4: Շիրազ՝ Նասիր Ալ Մոլք (Վարդագույն) մզկիթ, Նարինջեստան պատմական տուն, Հաֆեզի դամբարան, Քարիմ Խան միջնաբերդ և Վաքիլ բաղնիք ու բազար։ ՕՐ 5: Մեկնում դեպի Պերսեպոլիս և Նաղշե Ռուսթամ (Աքեմենյան թագավորների դամբարան)։ Այնուհետև մեկնում Սպահան։ ՕՐ 6: Սպահան՝ Նոր Ջուղա թաղամաս, Սուրբ Ամենափրկիչ վանք, 33 և Խաջու կամուրջներ, Նաղշեջահան հրապարակ և Լոթֆոլահ մզկիթ։ ՕՐ 7: Մեկնում Աբիանեհ (Կարմիր գյուղ), այնուհետև Քաշան՝ Ֆինա այգի, Տաբատաբայինների տուն և Աղա Բոզորգ մզկիթ։ Վերադարձ Թեհրան։ ՕՐ 8: Ուղիղ թռիչքով Թեհրանից վերադարձ Երևան։ Գինը ներառում է՝ - ավիատոմս Երևան-Թեհրան-Երևան, - ներքին ավիատոմս Թեհրան-Յազդ կամ Թեհրան-Շիրազ, - 7 գիշերակաց 4 աստղ հյուրանոցներում, - նախաճաշ և ճաշ կամ ընթրիք, - պրոֆեսիոնալ գիդերի ծառայությունը, - բոլոր մուտքավճարները։