Սասուն աշխարհի և համայն հայության խորհրդանշական ու առասպելական գագաթներից Մարաթուկն ու Ծովասարը նորից սպասում են մեզ, մեզ է սպասում նաև բացառիկ հնարավորությունը՝ բարձրանալու Անդոկ լեռը, որը երկար տարիներ փակ է եղել։ Հատուկ ծրագրով Դուք կարող եք ոչ միայն Մարութա սարի, Ծովասարի, Անդոկի գագաթներից լիաշունչ վայելել Սասնո հերոսական աշխարհը, այլ նաև շրջել Մուշում և Սասունում, տեսնել Մշո դաշտն ու Արածանին, անցնել խորհրդանշական ճամփաներով, վայելել շունչ կտրող տեսարաններ։ Իրապես տարբերող ուղևորություն և խիստ էմոցիոնալ վերելքներ են մեզ սպասում, խենթացնող զգացություններ՝ ամբողջ կյանքի համար։ Սասունցի Դավթի ու Սասնա ծռերի հետքերով, ռանչպարների կանչով։ Գինը ներառում է՝ - բարձրակարգ տրանսպորտը - 3+ աստղանի հյուրանոց - 2 անգամյա որակյալ սնունդ - պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը - տեղացի լեռնային ուղեկցորդի ծառայությունը - ամենագնացով տեղափոխությունը Չի ներառում մուտքի վիզան, այն պատրաստում է մեր ընկերությունը։ ԾՐԱԳԻՐ ՕՐ 1: Կտեսնենք Հայկական լեռնաշխարհի խոշորագույն լճերից Ծովակն Հյուսիսոն (Չըլդըրը), կանցնենք Սարիղամիշի անտառներով, Բասենում կտեսնենք Հովվի չքնաղագույն կամուրջը՝ կառուցված Մայր Արաքսի վրա։ ՕՐ 2: Վերելք Անդոկ։ Նախատեսվում է մոտ 11 կմ երկկողմանի երկարությամբ և մոտ 1100 մետր հարաբերական բարձրությամբ վերելք։ ՕՐ 3: Վերելք Մարաթուկ։ Գագաթին է Սբ Աստվածածին եկեղեցին։ Մի մասն իրականացվում է ամենագնացներով, քայլարշավային մասը մոտ 6 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 350 մետր։ ՕՐ 4: Վերելք Ծովասար։ Լանջերին է կառուցվել Դավթի բերդը, իսկ լեռան վրա բազմաթիվ լճակներ կան։ Նախատեսվում է մոտ 15 կմ երկկողմանի երկարությամբ և մոտ 1000 մետր հարաբերական բարձրությամբ վերելք։ ՕՐ 5: Մուշ, Մշո դաշտ, Արածանի գետ ու Սուլուխի կամուրջ, ինչպես նաև Սբ Մարինե եկեղեցին և հայկական թաղը։