:format(webp)/events/f6566a9a-b3b5-48bf-ba55-f9051069b391/b06456277ae3f1604645cf54fc211c2e.jpg)
Արագած լեռան լանջերով արշավը սկսում ենք Քարի լճից, որը գտնվում է ծովի մակերևույթից 3200 մետր բարձրության վրա: Քայլարշավի ընթացքում կհատենք լեռան արևմտյան լանջերը և կիջնենք դեպի Մանթաշի հովիտ, որտեղ էլ գտնվում է համանուն ջրվեժը: Քայլարշավի տվյալներ. Ճանապարհի երկարությունը՝ 18 կմ Հարաբերական բարձրությունը՝ 200 մ վերելք, 1000 մ վայրէջք Անհրաժեշտ պարագաներ. Արշավային կոշիկներ և հագուստ, անձրևապաշտպան թիկնոց, արևապաշտպան միջոցներ (գլխարկ, ակնոց, քսուք), մեկ օրվա սնունդ և ջուր: Մեկնարկը՝ 08:00, Սախարովի հրապարակից: Գրանցվելու համար զանգահարել 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրել Armenian Geographic-ի սոցիալական էջերին: