esora

Երևանի միջոցառումների ձեր ուղեցույցը՝ համերգներ, կինո, ցուցահանդեսներ և ավելին։

© 2026 «Էսօրա» ՍՊԸ
Ի՞նչ անել
ԱյսօրՀանգստյան օրերինԻ՞նչ անելՀամերգներԹատրոնՄանկական միջոցառումներՑուցահանդեսներՍթենդափՕպերա և բալետԵրեկույթներ
Օգնություն և իրավական
  • Օգնության կենտրոն
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Օգտագործման պայմաններ
  • Վաճառքի պայմաններ
  • Կապ
  • Դառնալ գործընկեր
Ներբեռնեք հավելվածը

Պահպանեք միջոցառումները, ստացեք հիշեցումներ և գնեք տոմսեր հեռախոսից։

Download on the App StoreGet it on Google Play
esoraԵրևան
ԻվենթներԿինոՈւղեցույց
ԵրևանԱրշավներՎերելք Արարատ 2026
Վերելք Արարատ 2026
Համշեն Տուր

Վերելք Արարատ 2026

Շբթ, Օգս 2206:00
Համշեն տուր8 Tumanyan St, Yerevan 0001, Armenia
700$ հ․ դ․
Արշավներ և բնություն

Երազո՞ւմ եք բարձրանալ Մասիսի գագաթ։ Առաջարկում ենք 5-օրյա հատուկ ծրագիր, որը կենտրոնացած լինելով Մասիսի վերելքի վրա՝ առաջարկում է նաև Արևմտյան Հայաստանում տեսնել մի շարք հրաշալիքներ, ինչպիսիք են Անին, Ծովակն Հյուսիսո լիճը, Արաքս գետը, Բայազետ-Դարոյնքի բերդն ու ավելին։ Մեր փորձով ու մասնագիտական հմտություններով սա լավագույն ընտրությունը կլինի հիշարժան ու ապահով վերելքի համար։ Առավելությունները՝ - Հայ թուրքագետ լեռնային ուղեկցորդի ուղեկցությունը ամբողջ ընթացքում - Մատչելի գին ամենահագեցած փաթեթի համար - Այցի մշակութային մասի մանրամասն և բովանդակալից մատուցում - Անհատական աշխատանք յուրաքանչյուր մասնակցի հետ Գինը ներառում է՝ - Տեղափոխություն հարմարավետ միկրոավտոբուսներով - Հյուրանոց Բայազետում և վրանային գիշերակացեր Մասիսի ճամբարներում - Երեքանգամյա սնունդ վերելքի ընթացքում և տոնական ճաշ Բայազետում - Տեղացի և հայ պրոֆեսիոնալ ուղեկցորդների ծառայություններ - Զեղչեր հանդերձանք գնելու համար, վկայական և հուշանվերներ - Անվճար նախապատրաստական վերելքներ և բոլոր մուտքավճարները - Վրան, ներքնակ, կատվիկներ Չի ներառում՝ Թուրքիայի մուտքի վիզան և առաջին օրվա սնունդը։ Ծրագիրը՝ Օր 1. Երևան-Ախալքալաք, Ծովակն Հյուսիսո լիճ, Անիի շրջայց, Իգդիր, Բայազետի բերդ Օր 2. Բարձրացում առաջին ճամբար (3200մ) Օր 3. Բարձրացում երկրորդ ճամբար (4200մ) Օր 4. Վերելք գագաթ կեսգիշերին, արևածագի վայելում, վերադարձ առաջին ճամբար Օր 5. Իջնում լեռան ստորոտ, տոնական ճաշ Բայազետում, կանգառ Արաքսի ափին և վերադարձ Երևան Վերելքի բոլոր օրերին հիմնական ուղեբեռը բարձրացնում են ձիերը: Ճամբարներում տրվում է տաք սնունդ և անսահմանափակ ջուր։

Original
«Արշավներ» կատեգորիայի այլ միջոցառումներ Երևանում