:format(webp)/events/f4eafe1f-b0ee-4426-842d-5ac79e316dea/4adbba49be0700969ea8dcd3c82b291f.jpg)
Ուղևորվում ենք դեպի Արագածի բարձրադիր լանջեր՝ բացահայտելու երկու գեղեցիկ լեռնային լճեր։ Ճանապարհը կսկսենք Նիգավան գյուղից, որտեղից բեռնատար մեքենաներով կշարունակենք դեպի լեռների խորքը, ապա կքայլենք բաց լեռնային տարածություններով մինչև Եղնալիճ (3016 մ) և դրանից ընդամենը 230 մետր հեռավորության վրա գտնվող Կուրաղբյուրը։ Քայլարշավի երկարությունը՝ մոտ 8 կմ։ Անհրաժեշտ պարագաներ՝ արշավային կոշիկներ, շարժը չկաշկանդող և տաք հագուստ, փոխնորդ հագուստ, ուսապարկ, ամառային գլխարկ, արևային ակնոց, անձրևապաշտպան բաճկոն, դեղատուփ, արևապաշտպան քսուք, լապտեր և մեկ օրվա սնունդ։ Ջուրը տրամադրում է ակումբը։ Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում, Մարիոթ հյուրանոցի մոտ, ժամը 07:30-ին։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել զանգահարելով 044 88 00 58 հեռախոսահամարով և լրացնել առցանց համաձայնագիրը։ Վճարումը (8500 դրամ) պետք է կատարել գրանցման օրը և ուղարկել կտրոնը 15100436043560 (Արարատբանկ, Արտյոմ Մարտիրոսյան) հաշվեհամարին։ Գրանցման վերջնաժամկետը նախորդ օրվա ժամը 13:00-ն է։
Armland Adventure & Travel-ը հայաստանյան արկածային տուրօպերատոր է, որն առաջարկում է ուղեկցվող արշավներ, թրեքինգ և մշակութային էքսպեդիցիաներ: Ավելի քան տասը տարվա փորձ ունենալով՝ նրանք կազմակերպում են ինչպես տեղական քայլարշավներ և արշավներ բնության գրկում, այնպես էլ բարձրլեռնային վերելքներ ու միջազգային ուղևորություններ (օրինակ՝ Մաչու Պիկչու, Կիլիմանջարո)՝ շեշտը դնելով ընկերական, փորձառու և համայնքահեն արկածային մթնոլորտի վրա: