Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը
Վարդգես Սուրենյանցի հանրահայտ «Լքյալը» (1894)՝ նկարչի ստեղծագործական ժառանգության և հայկական կերպարվեստի նշանավոր գլուխգործոցներից մեկը, ստեղծումից ավելի քան 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում։ Ստեղծագործությունը գալիս է Աբիլխան Կաստեևի անվան Ղազախստանի Հանրապետության արվեստի ազգային թանգարանից՝ բացառիկ փոխառությամբ։ Առաջին անգամ մեկ ցուցադրական տարածքում, որպես ամբողջացող եռապատում, միավորվում են Սուրենյանցի ստեղծագործական ժառանգության առանցքային և մոնումենտալ երեք կտավներ՝ «Լքյալը» (1894), «Ոտնահարված սրբություն» (1895) և «Ջարդից հետո» (1898)։ Ցուցադրության առանձնահատուկ շեշտադրումներից է նաև Սևանավանքի Սբ․ Առաքելոց եկեղեցու պատմական դուռը՝ հենց այն դուռը, որը պատկերված է «Լքյալը» կտավում։ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ներկայացվող պատմական բնօրինակը և դրա՝ Սուրենյանցի ստեղծած գեղարվեստական պատկերը առաջին անգամ կցուցադրվեն կողք-կողքի։ Նախագծի գաղափարական առանցքում հումանիզմն է՝ մարդը, նրա արժանապատվությունը, կարեկցանքը, հիշողությունն ու համամարդկային պատասխանատվությունը։ Ավելի քան մեկ դար առաջ ստեղծված Սուրենյանցի արվեստը բարձրացնում է հարցեր, որոնք այսօր ևս արդիական են՝ արվեստը դարձնելով մարդկային փորձառության, փոխըմբռնման և երկխոսության տարածք։
Կազմակերպիչ
Հայաստանի ազգային պատկերասրահը երկրի գլխավոր արվեստի թանգարանն է, որտեղ պահվում է հայկական կերպարվեստի աշխարհի ամենամեծ հավաքածուն։ Այն ներկայացնում է ցուցահանդեսներ, դասախոսություններ, վերականգնման աշխատանքներ և կրթական ծրագրեր, որոնք կապում են հայկական, ռուսական և եվրոպական արվեստը։ Պատկերասրահում կազմակերպվում են հանրային ցուցադրություններ, էքսկուրսիաներ, ընտանեկան սեմինարներ և գիտական միջոցառումներ, որոնք հաճախ ներառում են նոր ձեռքբերումներ և VR-ի նման ինտերակտիվ տարրեր:

:format(webp)/events/ed6637ea-e945-4a64-89fa-a73da1f8bf8f/4dea2bcb-916f-49df-a35e-56035179deb2.jpg)
:format(webp)/events/ed6637ea-e945-4a64-89fa-a73da1f8bf8f/08103caa-a224-4686-ad8c-9b0e6deeb8f6.jpg)
:format(webp)/events/ed6637ea-e945-4a64-89fa-a73da1f8bf8f/ce43321cefc2b94aa7fd2decc876afa1.webp)
:format(webp)/event-sources/9a0d5c1b-435e-4d43-a592-7d3539d3c4ed/786aa976d075a61bec8b1d2516abb9b7.jpg)