:format(webp)/events/eb2cfd97-f6a1-40d1-b848-0df3fdef9659/81a6a8adc8cbcb23857e4ec0cffafdbd.jpg)
Դեպի Արևմտյան Հայաստան, Կիլիկիա, Մուսա լեռ, Միջագետք, Նեմրութ ամենահագեցած ու ամենհետաքրքիր երթուղին ենք Ձեզ ներկայացնում։ 10-օրյա բացառիկ ուղևորություն, որն իր հետաքրքրությամբ և յուրահատկությամբ տպավորիչ է։ Ծրագրով Դուք այցելելու եք տասնյակ լեգենդար վայրեր՝ Կիլիկիան իր տպավորիչ բերդերով, խորհրդավոր Նեմրութը, կախարդական Կապադովկիան, առեղծվածային Պորտասարը, հերոսական Մուսա լեռը, Միջագետքի գոհար Մարդինը, տարբերվող Դիարբեքիրը, պատմական Ուրֆան, Այնթափը, Կեսարիան։ Բացառիկ այց կլինի նաև Տիգրան Մեծի մայրաքաղաք Տիգրանակերտ։ Ծրագիրը նախատեսում է նաև մեկօրյա ծովային հանգիստ Կիլիկիայի Կոռիկոսի ափին։ Երթուղին ներառում է՝ Օր 1: Ծովակն Հյուսիսո լիճ, Սարիղամիշի անտառներ, Ալաշկերտ, Վանա լճի ափեր Օր 2: Բիթլիս, Սասուն, Տիգրանակերտ, Մարդին Օր 3: Դիարբեքիր (Տիգրիս գետ, Տասնակյա կամուրջ, Սբ Կիրակոս եկեղեցի), Եփրատ, Նեմրութ Օր 4: Պորտասար, Եդեսիա (Ուրֆա), նավարկություն Եփրատով դեպի Հռոմկլա բերդ Օր 5: Այնթապ (Սբ Աստվածածին եկեղեցի), Մուսա լեռ (Վագըֆ գյուղ, Մովսեսի ծառ), Միջերկրական ծովափ Օր 6: Ալեքսանդրեթ, Լևոնկլա և Սիս բերդեր, Անարզաբա, Ադանա, Կոռիկոս Օր 7: Հանգիստ Կոռիկոսի ծովափին Օր 8: Տարսոն (Սբ Պողոս եկեղեցի), Կապադովկիա (սնկաձև ժայռեր, ամրոցներ, օդապարիկներ) Օր 9: Կեսարիա (Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի), Սեբաստիայի Կեռ կամուրջ, Երզնկայի ջրվեժ Օր 10: Օլթիի և Արդահանի բերդեր, Կուր գետ Արժեքը ներառում է՝ 3-4* հյուրանոցներ, տրանսպորտ, 2-անգամյա սնունդ, գիդի ծառայություն, Միջերկրական ծովում նավարկություն և մուտքի տոմսերի մեծ մասը (բացի Նեմրութից, Կոռիկոսից և Պորտասարից)։