:format(webp)/events/eac550ef-151a-4ea9-b5e4-239d3e7a08ef/b5e482e24ff979c5203a9a0d7773f4dc.jpg)
Շրջեք Անիում, լողացեք Վանա լճում, համտեսեք Վանա տառեխ, նավարկեք դեպի Աղթամար կղզի, տեսեք Մշո դաշտը, անցեք Մասիսի լանջերով, Բյուրակնի լեռներով, Թոնդրակով, վայելեք Բերկրիի ջրվեժը, այցելեք Վան, Կարս, Էրզրում, Իգդիր, Բայազետ, տեսեք Արաքս ու Արածանի գետերը և շատ ավելին։ Հրաշալի քառօրյա ուղևորություն, որով կարող եք բացահայտել Արևմտյան Հայաստանի ամենասքանչելի անկյունները, պատմական վայրերն ու բնության հրաշալիքները։ Օր 1: Հրաշագեղ Անին ու վեհաշուք Կարսը. Ծովակն Հյուսիսո լիճ, Անի (Մայր Տաճար, Սբ Փրկիչ, Աբուղամրենց, Տիգրան Հոնենց, Գագկաշեն, Առաքելոց եկեղեցիներ), Կարս (Կարուց բերդ, Վարդանի կամուրջ, Սբ Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն)։ Օր 2: Անառիկ Էրզրումն ու քաղցր Մուշը. Սարիղամիշի անտառներ, Բասեն (Արաքս գետ ու Հովվի կամուրջ), Կարին (Էրզրում - Հայկական եկեղեցի, Կարնո բերդ, Սանասարյան վարժարան), Բյուրակնի լեռներ, Մշո դաշտ (Արածանի գետ և Սուլուխի կամուրջ), Մուշ քաղաք (Հին հայկական թաղ և Սբ Մարինե եկեղեցի)։ Օր 3: Վանա երազ. Բաղեշ (Բիթլիսի բերդ, Փոռ գյուղի խաչքարեր և Սբ Անանիա եկեղեցի), Աղթամար կղզի (նավարկություն, Սբ Խաչ եկեղեցի, Վանա լճում լողալ), Վարագավանք, Վանա կատուների բուծարան, Վանի բերդ, ուրարտական արքաների դամբարան, Մհերի դուռ և Ագռավաքար։ Օր 4: Բիբլիական լեռը. Բերկրիի ջրվեժ, Թոնդրակ լեռ և Լավայի դաշտեր, Դարոյնքի (Բայազետի) բերդ, Մասիսի լանջերով անցում և լեռը «հակառակ» կողմից, Իգդիրով անցում, Արաքս գետ։ Գինը ներառում է՝ 3+ աստղանի հյուրանոցները (երկտեղանի համարներ), բարձրակարգ միկրոավտոբուսը, 2 անգամյա որակյալ սնունդը, պրոֆեսիոնալ գիդի ծառայությունը, տեսարժան վայրերի մուտքի բոլոր տոմսերը, Վանում նավարկության վճարը։ Գինը չի ներառում վիզայի գինը ՀՀ քաղաքացիների համար։