Bebook շարժական թատրոնը շարունակում է իր հեքիաթային ճանապարհորդությունը Երևանի վարչական շրջաններով: Ինտերակտիվ տիկնիկային ներկայացումը նախատեսված է փոքրիկների և նրանց ծնողների համար՝ ներգրավելով նրանց հեքիաթի ընթացքի մեջ: Ներկայացումներն անցկացվում են բացօթյա՝ Երևանի տարբեր այգիներում և բակային տարածքներում: