:format(webp)/events/e97ed921-fb33-4f64-866d-227147c2a550/db2dc44084af71ff7ef45e122f3faafe.jpg)
Արևմտյան Հայաստանն է կանչում, կանչում են մեր արմատները, կարոտը, հայրենիքը։ Մեզ են սպասում չքնաղ Անին, հզոր Կարսը, աննման Վանն ու հիասքանչ Աղթամարը, գեղեցիկ Բերկրին ու շատ-շատ ավելին։ Մեր հրաշալի եռօրյա ուղևորության ընթացքում կնավարկենք Վանա լճով և կտեսնենք Աղթամար կղզին ու Սբ Խաչ եկեղեցին, կանցնենք Մասիս լեռան լանջերով, կզովանանք Բերկրիի ջրվեժի, Ծովակն Հյուսիսո լճի և Արաքս գետի ջրերով, կբացահայտենք Կարս ու Վան քաղաքները, Բայազետի, Կարսի ու Վանի հզոր բերդերը, մի շարք այլ պատմական վայրեր։ Ծրագիրը՝ ՕՐ 1 | ՀՐԱՇԱԳԵՂ ԱՆԻՆ Ու ՎԵՀԱՇՈւՔ ՄԱՍԻՍԸ. Ծովակն Հյուսիսոյ լիճ, Անի (Մայր Տաճար, Սուրբ Փրկիչ, Աբուղամրենց, Տիգրան Հոնենց և այլն), Արաքս գետ և անցում Իգդիրով, տեսարան Արարատ լեռան հակառակ կողմից, Բայազետի բերդ: ՕՐ 2 | ՎԱՆԱ ԵՐԱԶ. Բերկրիի ջրվեժ, Մհերի դուռ և Ագռավաքար, Վանա կատուների բուծարան, Վանի բերդ, Ուրարտական արքաների դամբարան, Աղթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի, լող Վանա լճում: ՕՐ 3 | ԱՆԱՌԻԿ ԿԱՐՍԸ ԵՎ ՄՈւՇ. Կարսի բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի, Չարենցի տուն: Խմբի համաձայնության դեպքում հնարավոր է ավելացնել այց Մուշ (Սուրբ Մարինե եկեղեցի, Արածանի գետ, Սուլուխի կամուրջ): Գինը ներառում է՝ - 3+ աստղանի հյուրանոցներ (երկտեղանի համարներ) - Բարձրակարգ միկրոավտոբուս - 2-անգամյա որակյալ սնունդ - Պրոֆեսիոնալ գիդի ծառայություն - Տեսարժան վայրերի բոլոր մուտքավճարները - Վանում նավարկության վճարը: Գինը չի ներառում վիզայի վճարը: