Վերելք Խուստուփ լեռ Վերին Վաչագանից

հոկ2–4հոկ 2, 07:00 – հոկ 4
ԵրիտասարդականIsahakyan poxoc, Yerevan, Armenia
38000 դր

Եռօրյա արշավ Սյունիք՝ վրանային գիշերակացով և վերելքով դեպի Խուստուփ լեռը։ Ծրագիր՝ • Օր 1՝ Մեկնում Երևանից դեպի Վերին Վաչագան (կանգառներ Վայքի ֆուդ կորտում և Կապանում)։ Վրանատեղի հասնելուն պես՝ վրանների տեղադրում և երեկո խարույկի շուրջ։ • Օր 2՝ Վաղ առավոտյան սկսում ենք վերելքը դեպի Խուստուփ։ Երեկոյան վերադարձ վրանատեղի, հանգիստ և երկրորդ գիշերակաց։ • Օր 3՝ Նախաճաշից հետո իրերի հավաքում և վերադարձ Երևան։ Բարդություն՝ միջինից բարդ (պահանջվում է վերելքների փորձ և լավ ֆիզիկական պատրաստություն)։ Երթուղու երկարություն՝ 23 կմ Հարաբերական բարձրություն՝ 2000 մ Արժեքը ներառում է ուղեկցորդների ծառայություն, ուղևորափոխադրում, ինչպես նաև վրանների, կարիմատների և քնապարկերի վարձակալում։ Անհրաժեշտ իրեր՝ • Հարմարավետ և տաք հագուստ • Երկու անգամյա թեթև մարսելի սնունդ • Առնվազն 1.5 լ ջուր • Արևապաշտպան միջոցներ • Անձրևանոց (дождевик) Հանդիպման վայր՝ Երիտասարդական մետրոյի այգի (Ձեռքերի արձանի մոտ)։ Խնդրում ենք լինել 10 րոպե շուտ։ Գրանցման և հարցերի համար՝ +374 77 906677, +374 77 549966 կամ նամակով։ Գրանցվել կամ չեղարկել կարող եք մինչև հոկտեմբերի 1-ը, 12:00 (նշված ժամից հետո չեղարկելու դեպքում վճարը չի վերադարձվում)։

Կազմակերպիչ

Հայկական արշավական և լեռնագնացության ակումբ, որը կազմակերպում է ուղեկցվող քայլարշավներ, լեռնագնացություններ և լեռնագնացության դասընթացներ Հայաստանի ողջ տարածքում: Ընկերական, սկսնակների համար հարմար արկածներ բաց երկնքի տակ՝ գործնական պարապմունքներով (կողմնորոշում, առաջին օգնություն) և կազմակերպված խմբային լոգիստիկայով:

Խարույկ արշավական ակումբ