Միջին բարդության քայլարշավ Ծաղկունյաց լեռներում: Երթուղու երկարությունը՝ 12 կմ Հարաբերական բարձրությունը՝ մոտ 500 մ Նախատեսվում է կանգառ պիկնիկի համար։ Անհրաժեշտ պարագաներ. • Հարմարավետ, ամուր կոշիկներ և ուսապարկ • Փոխնորդ հագուստ և ամառային հողաթափ • Արևապաշտպան միջոցներ (քսուկ, գլխարկ, ակնոց) • Անձրևապաշտպան թիկնոց (դոժդևիկ) • Մեկ օրվա սնունդ և 1.5-2 լիտր ջուր • Անհատական դեղատուփ Մեկնարկը՝ 08:00-ին Հանրապետության հրապարակից (Ամիրյան-Աբովյան խաչմերուկ): Արժեքը ներառում է տրանսպորտի և ուղեկցորդի ծառայությունները: Գրանցումը չեղարկելու դեպքում վերադարձ հնարավոր է միայն մինչև նախորդ օրվա ժամը 12:00-ն: