:format(webp)/events/e3c4d3c5-1ade-4cbd-b571-8e3698dbaacd/f4079210ff566c34609e5a6a81cd6196.jpg)
Արևմտյան Հայաստանն է կանչում՝ մեր արմատները, կարոտն ու հայրենիքը։ HAMSHEN tour-ի հետ բացահայտում ենք հազար ու մի եկեղեցիների քաղաք Անին, հզոր Կարսը, Վանն ու Աղթամարը։ Ծրագրում՝ • Օր 1. Ծովակն Հյուսիսո լիճ, Անիի Մայր տաճար և եկեղեցիներ, Արաքս գետ, Մասիս լեռան տեսարանը հակառակ կողմից և Բայազետի բերդ։ • Օր 2. Բերկրիի ջրվեժ, Մհերի դուռ, Վանա կատուների բուծարան, Վանի բերդ և ուրարտական արքաների դամբարան, նավարկություն դեպի Աղթամար կղզի և Սբ Խաչ եկեղեցի։ Լող Վանա լճում։ • Օր 3. Կարսի բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և Չարենցի տուն։ Խմբի ցանկությամբ և հավելավճարով հնարավոր է այցելել նաև Մուշ (Սբ Մարինե եկեղեցի, Սուլուխի կամուրջ), Բասեն և Սարիղամիշ։ Արժեքը ներառում է 3* հյուրանոցներ (2-տեղանոց համարներ), 2-անգամյա սնունդ, տրանսպորտ, պրոֆեսիոնալ թուրքագետ գիդի ծառայություն, բոլոր մուտքավճարներն ու նավարկությունը։ Արժեքը չի ներառում վիզայի վճարը (17,000֏ ՀՀ քաղաքացիների համար)։ Մեկնումը՝ Թումանյան 8 հասցեից։ Գրանցման համար՝ 093 551485, 091 551485, 041 551485 (Viber/WhatsApp: +374 93 551485)։