:format(webp)/events/e3a387f3-971a-4fc7-b697-aa269aebdcfa/f7114600f1b8dab0155579b04d197492.jpg)
Սկսեք պատրաստվել՝ ԹՌԻՉՔ֊ը գնում է դեպի երազանքի գագաթ` ԱՐԱՐԱՏ Լեռ 5165մ։ Մեր ճամփորդությունը հատկանշական կլինի ոչ միայն վերելքով, այլև Պատմական Հայաստանի բազմաթիվ պատմամշակութային կոթողների այցելությամբ։ Օր 1։ Առավոտյան` ժամը 04։00֊ին, Գարեգին Նժդեհի արձանի մոտից շարժվում ենք դեպի հայ֊վրացական սահման։ Հատելով սահմանը մինչև վրաց֊թուրքական սահման, մեզ ուղեկցելու են Ջավախքի չքնաղ տեսարանները։ Այնուհետև ճանապարհ կընկնենք դեպի պատմական "հազար ու մեկ եկեղեցիների մայրաքաղաք" Անի, բացառիկ կառույցների և պատմության ողջ ուժը վերապրելուց հետո` կշարունակենք մեր ճանապարհը դեպի Բայազետ։ Օր 2։ Առավոտյան ամենագնացներով կբարձրանաք առաջին վրանային ճամբար 3200մ բարձրության վրա։ Օր 3։ Առավոտյան, նախաճաշից հետո, կսկսենք վերելքը դեպի 4200մ` 2֊րդ վրանային ճամբար։ Օր 4։ Կեսգիշերին կսկսենք մեր վերելքը, որպեսզի առավոտյան արդեն լինենք լեռան գագաթին։ Իհարկե լեռան ու եղանակի թույլտվությամբ կտեսնենք յուրաքանչյուրիս ամենաբաղձալի երազանքը` Հայաստանը, իր ծով լեռներով։ Այնուհետև կիջնենք մինչև առաջին վրանային ճամբար` 3200մ։ Երեկոյան կնշենք մեր վերելքը Բայազետում։ Օր 5։ Նախաճաշից հետո կուղևորվենք Վան քաղաք։ Կտեսնենք Վանա լիճը, կայցելենք Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, Վանի Բերդը, կլողանք լճում։ Օր 6։ Առավոտյան կուղևորվենք Կարս քաղաք, կայցելենք Կարսի բերդը, կտեսնենք Սուրբ Առաքելոց եկեղեցին և կվերադառնանք Երևան։ Եղանակային պայմաններից ելնելով` 1 օր հնարավոր է հավելյալ անցկացնենք վրանային ճամբարում, ինչը հավելյալ ծախսեր չի պահանջի։ Արժեքը ներառում է` տրանսպորտ բոլոր ուղղություններով, 3 օր բարձրակարգ հյուրանոցում, սնունդը վերելքի ընթացքում, տեղացի ուղեկցորդների ծառայություն, տեսարժան վայրերի մուտքավճարներ, վրանների, կատվիկների և ձիերի վարձույթ։ Արժեքի մեջ ներառված չէ դեպի Թուրքիա վիզայի արժեքը և քաղաքային սնունդը։ Արարատի վերելքը պահանջում է հատուկ պատրաստվածություն։ Մենք միասին կնախապատրաստվենք հատուկ վերելքների ընթացքում: Խմբում կիրականացնենք հանդիպումներ և խորհրդատվություն գույքի և հանդերձանքի ընտրության հարցում։