Բարձրանում ենք Գեղամա լեռների ամենաբարձր գագաթը՝ Աժդահակ լեռը (3597մ)։ Ծրագիրը՝ - Գեղարդ գյուղից բեռնատարով տեղափոխում մինչև Պայտասարի լանջեր - Քայլարշավ դեպի Կարմիր կատարի խառնարան - Վերելք Աժդահակի գագաթ Քայլարշավի տվյալները՝ Երկարությունը՝ 12կմ Հարաբերական բարձրությունը՝ 600մ Բարդությունը՝ միջին Անհրաժեշտ է ունենալ՝ Հարմարավետ տաք հագուստ, ամուր և հաստ տակացուով կոշիկներ, ուսապարկ, փոխնորդ հագուստ, արևապաշտպան միջոցներ (քսուկ, գլխարկ, ակնոց), անձրևապաշտպան թիկնոց (դոժդևիկ) և անհատական դեղատուփ: Սնունդը և ջուրը (1.5-2լ) վերցնել նախապես՝ պիկնիկի համար: Մասնակցության արժեքը՝ 11000 դրամ (ներառում է տրանսպորտը, բեռնատարը և ուղեկցորդի ծառայությունը): Գրանցումը կարող եք չեղարկել արշավի նախորդ օրը մինչև ժամը 12։00: Ժամկետից ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում: