Հայաստանում բնակվում է ավելի քան 20 տեսակի օձ, սակայն մեզանից շատերը գիտեն միայն գյուրզայի կամ մի քանի այլ թունավոր տեսակների մասին: Այս հանդիպմանը կքննարկենք ոչ միայն թունավոր, այլև բոլոր տեսակի օձերին: Դուք կիմանաք նրանց բազմազանության և կենսակերպի առանձնահատկությունների մասին, ինչպես նաև, թե որտեղ և երբ կարելի է հանդիպել այս սողուններին բնության մեջ: Դասախոս՝ Լեոնիդ Նեյմարկ, հերպետոլոգ, Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի ողնաշարավորների կենդանաբանության ամբիոնի շրջանավարտ: Մուտքը՝ ցանկացած հայկական թղթադրամի չափով նվիրատվություն: Գրանցումը՝ lettersandnumbers.am կայքում: Կարող եք գալ կենդանիների հետ: